Рубрика: Աշխարհագրություն

Լանդշաֆթային գոտի- Հայաստանի Հանրապետության տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝

անապատակիսաանապատային
լեռնատափաստանային
լեռնանտառային
մերձալպյ-ալպյան
ձյունամերձ
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները:

Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը
Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանը, օշինդրը, աղածաղիկը, աղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժ, հայկական գյուրզա, լորտու: Միջատներից տարածված են կարիճներն ու մորմերը: Գոտում տարածված թռչուններից են արագիլը, բազեներից՝

Չորասեր բուսականություն
օձակեր բազեն, լորը, մեղվակերը, հոպոպը, ճնճղուկը: Կենդանիներից բնորոշ են աքիսը, համստերը, դաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը:

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։

Տափաստանային բուսականություն
Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ: Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։

Անտառային գոտի Լաստիվերում
Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն։

Ծաղիկների գորգ՝ Շիրակ
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակ, ձնծաղիկ, գնարբուկ, երիցուկ, հովտաշուշան, աստղաշուշան, երեքնուկ, հիրիկ կովկասյան, պապլոր, և այլն:

Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ:

Կիսաանապատներ- Կիսաանապատային բուսականություն, Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա (600-1500 մ բարձրություններում) գտնվող գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը, ծածկված են կիսաանապատային բուսականությամբ։

Տափաստաններ- Տափաստանը Երկրի բուսական ծածկույթի տիպ է՝ ներկայացված ցրտա- և չորադիմացկուն բազմամյա խոտաբույսերից բաղկացած համակեցություններով: Տափաստանները տարածված են հիմնականում չոր բարեխառն կլիմայական գոտու սև և շագանակագույն հողերում: Առաջացնում են ինքնուրույն տափաստանային գոտի: Եվրոպայում այդ գոտին ընդգրկում է Ստորինդանուբյան և Մերձսևծովյան հարթավայրերը, Արևմտյան Անդրկովկասը, Միջինռուսական և Մերձվոլգյան բարձրությունները, անդրվոլգյան տարածքները, Ասիայում՝ Արևմտյան Սիբիրի հարավային մասը, Մինուսինսկի և Տուվայի գոգավորությունների առանձին «կղզյակներ», Հյուսիսային Ղազախստանը, Մոնղոլիան և Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայում՝ Մեծ հարթավայրեր սարահարթը և այլն: Տափաստանները տարածված են նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:Տափաստանային գոտուն բնորոշ է ցամաքային, չոր կլիման: Եվրասիայում ցամաքայնությունը մեծանում է արևմուտքից արևելք, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ հակառակ ուղղությամբ: Տափաստաններում ձմեռը ցուրտ է` ոչ հզոր ձյունածածկով և ուժեղ քամիներով: Ամառը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21–32օC: Երեք տարին մեկ, որպես կանոն, չորային է:

Ալպյան մարգագետիններ- Մարգագետինները խոտածածկ տարածություններ են, որտեղ աճում են առավելապես բազմամյա խոնավասեր խոտաբույսեր՝ վեգետացիայի ողջ ընթացքում: Բնական մարգագետիններն առաջանում են նպաստավոր կլիմայական և հողային պայմաններով վայրերում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային մարգագետիններ: Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս): Լինում են նաև անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ:Ողողվող մարգագետիները տարածված են տունդրայից մինչև անապատներ, հատկապես՝ անտառային և անտառատափաստանային գոտիներում: Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները:Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, բարեխառն կլիմայով շրջաններում՝ Կարպատներում, Կովկասում, Ալթայում, Ուրալում` անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (հետանտառային մարգագետիններ): Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Բուսականությունը կազմում են հացահատիկային և հատիկաընդեղեն բույսերը, տարախոտերը, երբեմն՝ մամուռները:ՀՀ-ում մարգագետինները բաժանվում են 2 ենթախմբի՝ ենթալպյան և ալպյան: Ենթալպյան մարգագետինները զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ 2200–2800 մ բարձրությունների վրա: Ալպյան մարգագետինները տարածված են 2700–3000 մ-ից բարձր լեռնազանգվածներին, ավելի ցայտուն՝ Արագածի, Գեղամա լեռնավահանների վրա:

Ձյունամերձ գոտի-

Рубрика: Ռուսերեն
  1. Прочитайте словосочетания и подберите по образцу лексический эквивалент.

Образец: принять решение — решить.

Сделать ошибку, прийти на встречу, чувствовать тоску по родине, дать название книге, испытать восхищение, вызвать беспокойство, получать наслаждение, проявлять заботу, иметь увлечения.

Сделать ошибку- ошибится

прийти на встречу-всстретится

чувствовать тоску по родине-тоскавать

дать название книге- называть

испытать восхищение- восжишятця

вызвать беспокойство-беспакоится

получать наслаждение-наслаждатся

проявлять заботу- заботится

иметь увлечения-увлекатся

2.Дайте антонимы следующих глаголов:

Любить, расставаться, здороваться, расстраиваться, успокаиваться, мириться, смеяться, отказываться.

Любить- ненавидеть

расставаться-соеденится

здороваться- не привествовать

расстраиваться- радоватся

успокаиваться-раздражаться

мириться-дратся

смеяться-плакать

отказываться- принять

3.Восстановите текст. Вставьте вместо точек в нужной форме необходимые по смыслу однокоренные слова: интересоваться, интерес, интересный, интересен (интересны).

Знаменитый русский композитор П.И. Чайковский не ограничивался интересом только к музыке. Он глубоко интересовался философией, историей, живописью, театром и в особенности литературой. По словам друзей композитора, в душе Чайковский был литератором. Нередко он сам выступал как автор интересных текстов к своим музыкальным произведениям. Также очень интересны письма композитора, в которых П.И. Чайковский делится своими чувствами и переживаниями.

4.Составьте предложения с данными ниже глаголами. Обратите внимание на их управление. Помните, что указанные глаголы без -ся не употребляются или приобретают иной смысл.

Договариваться, надеяться, заботиться, смеяться, здороваться, прощаться, расставаться, драться, сражаться, бороться, гордиться, соревноваться, подружиться, любоваться, сомневаться, бояться.

Вчера я видел подружку с маленьким мальчиком, и она ела конфеты.

Мы с сестрой часто сражаться.

Я сомневаюсь в прикрытии мальчика.

любоваться интеллектом девушки.

Вставьте вместо точек пропущенные глаголы:
А. 1. Вчера я очень хорошо подготовился и хотел отвечать, но преподаватель так и не спрашивал меня. 2. Мой друг впервые приехал в Москву и начал показать ему Кремль и Красную площадь. 3. В воскресенье мы все собирались поехать за город, на вокзал нас попрасили приехать пораньше, чтобы вовремя взять билеты и сесть в электричку. 4. Николай спрасил он : «Сколько стоит этот словарь?»

Б. 1. Мальчик учил стихотворение час. 2. Маша убирала
комнату все утро. 3. Николай Иванович читал газету полчаса. 4. Брат подготовился к докладу неделю. 5. Сестра вымыла посуду 20 минут. 6. Врач осматривал – больного полчаса.

  1. Машинистка будет печатать статью 3 часа. 8. Учитель проверял тетради школьников полтора часа. 9. Гостиницу строили год. 10. Вчера весь вечер мы смотрели телевизор.
  2. Ты долго (читал эту книгу?
    В. 1. Мать приготовила завтрак за полчаса. 2. Отец
    вымыл машину за 40 минут. 3. Школьники будут осматривать музей за 2 часа. 4. Дети поливали цветы в саду за час. 5. Мы поели) за 20 минут. 6. Сережа решил) задачу за четверть часа. 7. Мне отремонтировали) машину за 3 дня. 8. Дети сделали) уроки за час. 9. Студент перевел) статью за 25 минут. 10. Друзья сыграли) партию в шахматы за 2 часа.