Рубрика: Գրականություն

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակին ծնունդը ենթադրաբար կը վերագրուի 1490-ական թուականներու սկիզբներուն, իսկ մահը, համաձայն հայրենի գիւղին Ս. Թէոդորոս եկեղեցւոյ պատին տակ պահպանուած շիրմաքարին արձանագրութեան՝ 1592-ին: Այս ժամկէտները լիովին կը համընկնին իր հասակին մասին անոր ձգած յիշատակարանին ու բովանդակութեան:

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսա,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Անոր մասին եղած ժողովրդական զրոյցները եւ «Նահապետ վարպետ» կոչումը կը վկայեն, որ եղած է սիրուած երգիչ մը եւ աշուղ մը:

Նահապետ Քուչակին անունով գրաւոր եւ բանաւոր աւանդութեամբ պահպանուած են եւ առայժմ յայտնի են շուրջ մէկ տասնեակ կրօնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակութեամբ աշուղական երգեր՝ հայերէնով ու թրքերէնով, որոնցմէ եօթը՝ հայատառ թրքերէնով: 1880-ական թուականներէն թիւրիմացաբար Նահապետ Քուչակին վերագրուած են նաեւ միջնադարեան հայրենները:

հայրենները

Միջնադարի հայ բանաստեղծության ինքնատիպ էջերից են հայրենները: Դրանք հիմնականում սիրային, պանդխտության և խոհախրատական թեմաներով հորինված տաղիկներ են՝ սովորաբար կազմված 15-վանկանի չորս տողերից կամ 7 և 8-վանկանի ութ կիսատողերից: Հայրենների ընդհանուր քանակը հասնում է մոտ 500-ի: XV-XVII դարերում գրված որոշ ձեոագիր մատյաններում խոհախրատական և պանդխտության հայրենների մի մեծ շարքի հեղինակ է նշվում XIII դարի նշանավոր բանաստեղծ Հովհաննես Պլուզ Երզնկացին: Բայց սիրային հայրենները, ինչպես նաև պանդխտության հայրենների մեծ մասը, հին ձեռագրերում հանդիպում են առանց հեղինակային անվան: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել:

Բանաստեղծություններ

Երբ որ ես պըզտիկ էի,
       կանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
       երեսիս գոյնըն կու գընայ.
— Մանկտի~ք, ձեր արեւն ասեմ,
       որ սիրուն` քարըն չի դիմնայ.
Սիրուն` քար ւ’երկաթ պիտի,
       պողպատէ դըռնակն ի վերայ:

Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ,
       լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.
Զերայ խոցեցիր դուն զիս,
       լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
       կամ ջըրին ճարակն ի քենէ´,-
Տարեկ մի ծառուած կենամ,
       չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ:

Рубрика: Հաշվետվություն

Չնաշխարհիկ Արատեսում։

Մայիսի 7,8,9։ Հիանալի օրեր Արատեսում։ Առաջին անգամն էի այնտեղ և ունեմ հիանալի տպավորություններ։ Դեռ չհասած Արատես հաղթահարեցինք Սմբատաբերդը, փոքր ինչ բարդ, բայց շատ գեղեցիկ բարձունք։ Բարձունքը հաղթահարելուց հետո շարժվեցինք դեպի գեղատեսիլ Արատես, որտեղ երեք օր շարունակ անցկացրեցինք հիանալի ժամանակներ։ Ճանապարհելով առաջին օրը, հյուրընկալվեց մեզ երկրորդ օրը։ Արթնացանք առավոտյան ժամը ութին, նախ առաջինը կատարեցինք մարմնամարզանք, այնուհետև հանձնեցինք նորմատիվներ, այնուհետև հանգստացանք և գնացինք նախաճաշելու, նշեմ, որ նախաճաշը պատրաստում էր ընկեր Արմինեն։ Նախաճաշելուց հետո տեղեկացանք, որ հյուր են եկել ջոկատի երեխաներից մեկիՄարգարիտայի ծնողները, բերելով մեզ քաղցրավենիքներ, որի համար շատ շնորհակալ ենք։ Այնուհետև որոշեցինք անցնել գործի և մաքրել ճամբարի տարածքը։ Մաքրելուց հետո մի քիչ հանգստացանք և գնացինք քայլարշավի դեպի գետի ափը, այնտեղ նստեցինք, նկարվեցինք, զրուցեցինք և վերադարձանք ճամբար, հետո անցանք երեկոյան կարելի է ասելճամբարային ընթրիքին։ Հետո ընկեր Քրիստինայի հետ որոշեցինք անցկացնել փոքրիկ բժշկական տագնապային փորձեր, որոնք շատ հարկավոր են յուրաքանչյուրիս։ Հետո երեկոյան ցանկացանք վառել խարույկ և վայելել մեր շատ սիրելի ուսուցչի ընկեր Նելլիի երաժշտական կատարումները, որոնք ի դեպ կատարվում էին կիթառով, այնուհետև ընկեր Ալինան որոշեց պատրաստել համեղ թխվածքներ, քանի որ ճամբարի երեխաներից երկուսի ծնունդն էր։ Շնորհավորելով ծնունդները գնացինք քնելու։ Եկավ վերջին` երրորդ օրը, նախաճաշեցինք, կատարեցինք մարմնամարզություն, հետո գնացինք սենյակները հավաքելու, պատրաստելու ճամպրուկները, որպեսզի շարժվենք դեպի Երևան։ Եկան ավտոբուսները, ճամպրուկները տեղավորեցինք բեռնախցիկներում և նկարվեցինք խմբակային գեղեցիկ նկար, որպես հուշ մեզ այնտեղից։ Այնուհետև տեղավորվելուն պես շարժվեցինք դեպի Երևան, հասնելով տեղ բոլորս ունենալով հիանալի տպավորություններ, միմյանց ասացինք ցտեսություն և շարժվեցինք դեպի տուն։

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերևարությունները ու արտագաղթները հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են :17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Վարդապետ Բոպիկ Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին ։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Վոսկան Վարդապետ Երևանցու, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր Vll պապի, Ավստրիայի Լեոպորդ I կայսրի և այլոց հետ։


բ/ Ի. Օրու գործունեությունը

Իսարել Օրին շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ազատագրական պայքարի գործում: Օրին հասկանալով, որ Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝  ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արշիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

ա/ Կրթական համակարգը

Կրթությունը զարգացած միջնադարյան Հայաստանում, կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում։ Հայաստանի անկախության վերականգնումը (885) նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։ Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակ միջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։ Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։ Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։


բ/ Պատմագրությունը

Հայ մշակույթի ոսկեդարը (5-րդ) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։

Օգտագործելով աստվածաշնչյա և հունա-հռոմեական պատմափիլիսոփայական միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ։ Նա բարձր է գնահատել նախորդ մատենագիրների երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի   5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյան։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ Եւ Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծական շարադրանքի միահյուսմամբ։

 

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 19

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրած արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ  Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլունքների դեմ։ 13-14րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Լևոն 1-ին Մեծագործ.

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 18.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք։ Գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարյան՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների  սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Рубрика: Կենսաբանություն

Նախազգուշացնող, հովանավորող գունավորում, արտաքին միջավայրին նմանվելու ունակություն, միմիկրիա:

Միմիկրիա-կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու. Բեյթսը։

Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։

Իդիոադապտացիա-էվոլուցիայի ընթացքում, բացի խոշոր հարմարանքներից, ինչպիսին են արոմորֆոզները, կենդանի օրգանիզմների մոտ ի հայտ են գալիս նաև միջավայրի պայմանների որոշակի փոփոխությունների հետ կապված ավելի նեղ հարմարանքներ։ Այդպիսի հարմարանքները Ա. Ն. Սևերցովը անվանել է իդիոադապտացիաներ։

Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ պայմաններին հարմարվելուն։ Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։

Օրինակներ

Իդիոադապտացիաներ են, օրինակ, Չ.Դարվինի կողմից նկարագրված Գալապագոսյան կղզիներում բնակվող սերինոսների տարբեր տեսակների կտցի ձևերը։ Ունենալով կառուցվածքային միևնույն առանձնահատկությունները՝ սերինոսները տարբեր պայմաններում բնակվելու հետևանքով ձեռք են բերել այդ պայմաններում ապրելու հատկություններ։