Рубрика: Քիմիա

Հարցեր և վարժություններ.

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…
Ըստ բաղադրության դասակարգվում են երկու խմբի՝ պարզ ու բարդ

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է պարտադիր ածխածինը, ջրածին, ազոտ, թթվածին և այլն։

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Ըստ ծագումնաբանության լինում են ՝ անօրգանական և օրգանական նյութեր։

☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

H2SO4 -ծծմբական թթու, K3PO4 -օտոֆօսֆատի կալիում, NaHCO3 -նատրիումի հիդրոկարբոնատ:

☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…
NO2 -ազոտի օքսիդ, SO3 -ծծմբի օքսիդ, CH4 -մեթան

☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Անօրգանական նյութերը ավելի շատ են, քանի որ օրգանակնները ունեն բաղադրության որոշակի պայմաններ, իսկ այդ պայմաններից դուրս բոլոր նյութերը անօրգանական են։

☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. Թթվածին-անօրգանական-O2, կերակրի աղ-անօրգանական-NaCl, շաքար, երկաթ-անօրգանական-Fe, ջուր-անօրգանական-H2O, քլոր-անօրգանական-Cl2, խմելու սոդա-անօրգանական-NaHCO3, գլյուկոզ, ծծմբական թթու-անօրգանական-H2SO4, ազոտ-անօրգանական-N2, սպիտակուց, պղինձ-անօրգանական-Cu, գինու սպիրտ, ածխաթթու գազ-անօրգանական-CO2, շմոլ գազ-անօրգանական-CO, ճարպ:

Քիմիական բանձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների, ինդեքսների օգնությամբ։ Մեկ ինդեքսը չի գրվում։

☆֊Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները և նշեք ռեակցիայի տեսակը.

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
    2Mg+O2 →2MgO մագնեզիումի օքսիդ, միացման ռեակցիա
    Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։
    MgO+H2O→Mg(OH)2 հիմք է, մագնեզիումի հիդրոքսիդ, միացման ռեակցիա
    Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։
    Mg(OH)2+2HCl→MgCl2 + 2H2O փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա
    Փոխանակման ռեակցիան տեղի է ունենում բարդ նյութերի միջև, որտեղ բարդ նյութերը փոխանակում են բաղադրամասերով և ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր բարդ նյութեր։
    Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացքող փոխանակման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր։

    Սովորել միացման, քայքայման, փոխանակման, տեղակալման
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
    P + P2 → P2O5 տաք ջրի մեջ, միացման ռեակցիա
    P2O5 + 3H2O → H3PO4  օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա
    H3PO4 + 3NaOH → Na3PO4 նատրիումի ֆոսֆատ, աղ, փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա:
Рубрика: Գրականություն

Գրավոր առաջադրանք

  • Պատմիր, ներկայացրու քո բնակավայրի աշունը, կամ՝ աշնանային խոհեր։

Որտեղ ես բնակվում եմ` մեզ մոտ աշունը շատ գույնզգույն է։ Տարբեր գույների տերևներով, մերկ ծառերով, մարդիկ դրսում հագնված են տաք քանի որ ցուրտ աշուն է և բոլորս համտեսում քաղցրահամ մրգերը։

  • Կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, սովորիր անգիր։

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

  •  Վերլուծիր կամ գրավոր վերապատմիր քեզ դուր եղած ստեղծագործությունը։

Ես կարդացել եմ Համո Սահյանի << Դու ուզեցիր>> ստեղծագործությունը,այն ինձ շատ է դուր եկել։ Շատ հուզիչ ստեղծագործություն է։ Ստեղծագործության մեջ կան բառեր, որոնք իսկապես շատ գեղեցկացնում և հուզիչ են դարձնում ստեղծագործությունը։

  • Սահյանի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկած որևէ բառակապակցություն, դարձրու վերնագիր և գրիր շարադրություն:

<<Ես կուզեի>>

Ես կուզեի ցավս կիսել հենց քեզ հետ, կուզեի ` երբեք չզգաս այն , ինչ հիմա` ես։ Զգում եմ կարոտ . ուզում եմ ցրվել, որ չզգամ պակասդ, զինվո՛ր իմ տղա։ Շուտ վերադարձի՛ր , որդի ՛ իմ հպարտ, ջարդի՛ր թշնամուն, եղի՛ր միշտ ամուր, բայց մի՛ թող մենակ ինձ կռվից հետո։ Կարոտդ խեղդում է, սիրտս տրաքեց ցավի գոչյունից, աչքս կարմրեց տխրանքի արցունքից, իսկ ես մոլորված , ձայնս բարձրացրած, անունդ տալով վազում եմ արագ փողոցներով մութ։ Ետ արի՜ , խնդրում եմ , իմ միա՛կ հարազատ, առանց քեզ կյանքն ինձ համար ` դառնացած, թախծալի ու վիշտով պատված։ Սպասելու եմ քեզ, ինչ էլ որ լինի, տե՛ր Աստված, օգնիր որդուս տրտմացած , թո՛ղ ետ գա ինձ մոտ` իր կարոտցած, մելամաղձոտ մոր մոտ։

  • Նկարիր, լուսանկարիր աշնանային պատկերներ, պատրաստիր ձայնանյութ, տեսանյութ։
Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ-

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ[3]: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

Рубрика: Երկրաչափություն

1.Գրիր A(12;2) կետի հեռավորությունը օրդինատների առանցքից:

Պատ՝2

2.Գտիր հեռավորությունը C(-18;4) և S(0;4) կետերի միջև:

3.Որոշիր A (28;32) կետը կոորդինատների սկզբնակետիO(0,0) հետ միացնող հատվածի միջնակետի կոորդինատները:

x=28+0/2=14

y=32+0/2=16

4.Պարզիր, թե կոորդինատային ո՞ր առանցքի վրա է գտնվում N(0;43) կետը և հաշվիր նրա հեռավորությունը մյուս առանցքից:

Պատ ՝ y

5.Հատվածի մի ծայրակետը O(0;0)կետն է: Մյուս ծայրակետը A(54;0)կետն է: Գտիր OA հատվածի միջնակետը:

6.Հարթության վրա տրված են B(1;-45), P(-48;45), K(-23.5;0) կետերը: Դրանցից ո՞ր երկուսն են այն հատվածի ծայրակետերը, որի միջնակետն է երրորդը: