Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գարուն է մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին գարնան շնորհներով ու վարդերով պճնված որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փթթած բողբոջը մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթրուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում որ բերել էր հեռավոր սոխակներից։
Աշխարհը վետվետում է անվխաճան ու սիրավառ արբեցումով հիշեց Սաադին իր խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2․Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ աշխարհահռչակ

Թռչուն հավք

Զարդարված պճնված

Առավոտ վաղ

Սյուք թրթրուն

Ունկ լսել

3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Աշխարհահռչակ

3․Գտիր մեկ ածանցավոր բառ։

Հեռավոր

4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

 Ա ներքին երջանկության

ան արտաքին- գարնան

5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

զարդարել էին, ապրեց, զարթնեց, իջավ, լսելու, տեսնելու, Նայեց, առնում էր, Նստեց, բռնեց, մոտեցրեց, շշնջում էր, բերել էր, վետվետում է, հիշեց.

Рубрика: Գրականություն

Ինչու՞ եմ Սեբաստացի

Ինչու՞ եմ Սեբաստացի, քանի որ շատ էինք լսել կրթահամալիրի մասին լավ կարծիքներ և հենց այդ պատճառով ծնողներս որոշեցին տեղափոխել ինձ Սեբաստացի։ ԵՒ իրոք շատ լավն է մեր կրթահամալիրը,շատ եմ սիրում և շատ մեծ սիրով եմ հաճախում դպրոց:Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում քանի որ և ուսուցիչներն են լավը և ընկերներս։ Շատ մեծ է այստեղ ընկերասիրությունը և ես շատ ուրախ եմ, որ կարողացա կրթահամալիրի շնորհիվ սիրել մարդկանց ովքեր միշտ իմ կողքին են և վստահել նրանց։

Рубрика: Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:

Բաթումի պայմանագիր․ 1918, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյըՎեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ալեքսանդր ԽատիսյանըՀովհաննես Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։

Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Գեներալ Անդրանիկը հունիս — հուլիս ամիսներին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք և ավելի ծանր Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։Էնվեր փաշան Բաթումում, 1918

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անհապաղ զորացրման և այլնի վերաբերյալ։ Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։ Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան ԿարսըԱրդվինըԱրդահանըԲաթումըԱխալքալաքն ու Ախալցխան։

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։


2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած ՍարդարապատիԲաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը (որը հանգեցրեց 1920 թ․ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի՝ ընդդեմ Հայաստանի) հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում ԿարսըԱրդահանըԿաղզվանըՍուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՆախիջևանի երկրամասԱրցախԳարդմանԳանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով:


3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: 2018թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Рубрика: Հայոց լեզու

Արցախյան պատերազմի ընթացքում կրթահամալիրի օգնությունը.

Մեր կրթահամալիրը, Արցախյան պատերազմի ընթացքում շատ է օգնել զինվորներին։ Առաջինը այն, որ Ղարաբաղից եկած երեխաներին կրթահամալիրը հնարավորություն է տվել սովորել մեր դպրոցում։ Մեր կրթահամալիրը զինվորներին օգնել է ամեն կարիքավոր բաներով` քնապարկերով, ուտելիքով , հեռադիտակ, քնապարկ, զինվորական համազգեստներ, արկղերով և այլն։