Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Ստեղծագործում եմ

Իմ անհատական նախագիծը

44 օր վախի մթնոլորտում

Գիտեք չեմ կարողանում սիրել աշունը երևի օդի սառնությունից է, որ մարմինս անընդհատ դողում է, երևի չեմ կարողանում սիրել աշունը նրա համար, որ սկսեց պատերազմ։ Սկսեց մի սարսափելի 44 օրյա պատերազմ, որին դիմանալ չէր լինում, ու գի՞տեք ինչպես ավարտվեց… Մեր տղաների կյանքերի գնով ու մեր Շուշին գրավելով։ Ապսոս հազար ապսոս չեմ կարողանում չմտածել այդ ամենի մասին, քանի որ դա երբեք մոռանալ չի լինի։ Այն զինվորները ովքեր զոհվել են էլ երբեք մենք իրենց ընտանիքներում չենք կարող տեսնել, խինդ, ծիծաղ, ուրախություն։ Միշտ կտեսնենք վշտոտ հայացքներ, թախծոտ խոսքեր, լացակումած աչքեր… Այս ամենից հետո պարզապես սկսում եմ ատել աշունը: Ես ինքսել եմ ծնվել աշնան սեպտեմբեր ամսին, բայց միշտ չեմ սիրել այդ եղանակը ցրտի, սառնության, ժամանակի դանդաղ ընդանալու համար։ Ցավոք այլևս ոչինչ չենք կարող ետ բերել… ցավում եմ…

Ես կուզեի

Ես կուզեի ցավս կիսել հենց քեզ հետ, կուզեի երբեք չզգաս այն, ինչ հիմա՝ ես։ Զգում եմ կարոտ . ուզում եմ ցրվել, որ չզգամ պակասդ, զինվո՛ր իմ տղա։ Շուտ վերադարձի՛ր , որդի ՛ իմ հպարտ, ջարդի՛ր թշնամուն, եղի՛ր միշտ ամուր, բայց մի՛ թող մենակ ինձ կռվից հետո։ Կարոտդ խեղդում է, սիրտս տրաքեց ցավի գոչյունից, աչքս կարմրեց տխրության արցունքից, իսկ ես մոլորված , ձայնս բարձրացրած, անունդ տալով վազում եմ արագ փողոցներով մութ։ Ետ արի՜ , խնդրում եմ , իմ միա՛կ հարազատ, առանց քեզ կյանքն ինձ համար ` դառնացած, թախծալի ու վիշտով պատված։ Սպասելու եմ քեզ, ինչ էլ որ լինի, տե՛ր Աստված, օգնիր որդուս տրտմացած , թո՛ղ ետ գա ինձ մոտ` իր կարոտցած, մելամաղձոտ մոր մոտ։

Սպիտակ պատ

Գտել եմ սենյակ ու մի սպիտակ պատ, նստել պատի մոտ՝ մտքերով պատված:

Պատն էր ինձ միայն հոգեհարազատ ինքն էր հասկանում ցավս դառնացած:

Հասկացա, որ ինքն է այն պատը միայն, ով օգնում է ինձ ճիշտ լուծման համար:

Այդ պատը կարծես թվում է հարազատ, հասկանում, ցավս կիսում իմ հետ այն և չի թողնում ինձ մենակ նեղված ժամանակ:

Միակ ընկերս դու ես սպիտակ պատ, ես քո հետ կիսում եմ նեղ օրերս վատ:

Սիրում եմ քեզ շատ, երբ հասկանում ես ինձ անկասկած,

Չթողնես ինձ մենակ, իմ միակ հարազատ:

Իմ հուշերը

Ես շատ հուշեր ունեմ, բայց ամենաջերմն ու ամենանկարագրելին  իմ տատիկից և պապիկից մնացած հուշերն են: Երբ ես գնում էի գյուղ, որը գտնվում Լոռվա չնաշխարհիկ բնությունում, այնտեղ էին ապրում տատիկս ու պապիկս :Հիշում եմ, թե ինչպես էր պապիկս իր թմբլիկ ձեռքերի մեջ ազնվամորի հյուրասիրում, հիշում եմ, թե ոնց էր տատս իր անմահական ձեռքերով գաթա պատրաստում: Նաև հիշում եմ, թե ինչպես էր տատս օգնում անապահով ընտանիքներին, պապս պատրաստականորեն օգնում հարևաններին: Նրանք ինձ շատ բաներ են սովորեցրել, օրինակ` ինչպես օգտվել սեղանից, հարգել մեծերին և նման ուրիշ բաներ: Ճիշտ է հիմա նրանք մահացել են, բայց նրանց տված բոլոր խրատները դաջվել են գլխիս մեջ, ես շատ եմ սիրում նրանց և միշտ սպասում:

Рубрика: Քիմիա
  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:

Փորձ 1. 2Mg+O2—>2MgO+Q

Փորձ 2. Հիմքի՝ MgO+H2O—>Mg(OH)2

Միացման են կոչվում երկու կամ ավելի նյութեր միանում են իրարշ առաջանում է մեկ բարդ նյութ:

Փորձ 3. Չեզոքացման ռեակցիա

Mg(OH)2+HCl—>MgCl2+H2O
Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան, որի հետևանքում առաջանում է աղ ու ջուր:

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են 2 բարդ նյութերի միջև,որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով: