Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի` սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

 Սրարշավ- սուր + արշավ

Կնքեցին-կնիք

Ձգելով- ձիգ

Ընչացքը- ունչ

3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորոշ դերանուն

Դուռը – գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

Այնտեղից – ցուցական դեանուն, բացառական հոլով

Ընտիր – ածական, որակական ածական

Երկաթյա – ածական, հարաբերական ածական

Պատանին – գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

Գինին – գոյական, եզակի թիվ, հայցական հոլով

Ծեքծեքող – բայ, անկախ դերբայ, ենթակայական