Рубрика: Անգլերեն

Destination B1 Unit 11 (Passive 2), ex. A-E

  1. The carnival lorry is being driven by a clown.
  2. The lorry has been decorated with lots of flowers.
  3. The gorilla has been given a banana by the pirate.
  4. Everyone watching is going to be given a balloon by the astronaut.
  5. The best song might be sung by the cowboy.
  6. Have the costumes been bought from a fancy-dress shop?

B.

Look at the picture again and circle the correct word.

C.

Complete using by or with.

D.

Complete each second sentence so that it has a similar meaning to the first sentence. Write no more than four words.

E.

  1. Nos the housework are done by all family members.
  2. The food was cooked by her father.
  3. Lisa’s dad had been helped by Lisa.
  4. Until about year ago, the shopping was done by her mother.
  5. Since then, most of the shopping had been done by Lisa.
  6. No, it was done with internet.
  7. It, was done every day by her brother.
  8. The floors was done with a really old brush.
  9. Lisa thinks a vacuum cleaner must be used a sister.

Рубрика: Հայոց պատմություն

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 191418 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ ԲրիտանիաՖրանսիաԻտալիաՃապոնիաԲելգիաՀունաստանԼեհաստանՊորտուգալիաՌումինիաՀայաստանՉեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Հիմնական էություն

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, ԿիպրոսիցԵգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ ԵգիպտոսըՊաղեստինըՍիրիան ու Միջագետքը (ԻրաքԱզգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

Առնչությունը Հայկական հարցի հետ

Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ԷրզրումիՏրապիզոնիՎանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՎրաստանըՀայաստանըԱդրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

Рубрика: Ֆիզիկա

Կարողանալ ճիշտ հավաքել շղթան և չափել հոսանքի ուժը և լարումը շղթայում։

Սարքեր- ամպերաչափ, լամպ, ոտնաչափ, ռեոստարտ, հաղորդալար

Փորձի կատարման ընթացքը- Փորձի ժամանակ մենք հաղորդալարերով միացրեցինք մարտկոցը, բանալին, սպառիչը, որոնց միացման ժամանակ լույս միացավ։ Այնուհետև վոլտաբափի և ամպերաչափի օգնությամբ չափեզինք շղթայի ուժը և լարումը։ Ամպերաչափում ուժը կազմեց 0,3, իսկ վոլտաչափով հաշվելիս ուժը կազմեց 3:

Рубрика: Քիմիա

Ջրածին

*1. Ջրածինը բնության մեջ։

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և այրումը։

Լաբարատոր փորձ

Լաբարատորիայում ջրածնի ստանալու ենք ակտիվ մետաղներից, ցինկի, մագնեզյումի, ալյումինի և աղաթթվի, HCL, փոխազդեցության

Տեղակալման ռեակցիաով — Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Zn+2HCl=H2↑+ZnCl2

ZNn+2HCL—ZnCL2+H2↑

Mg+2HCL—Mg2Hcl—Mgcl2+h2

2Al+6HCL—2ALCL3+3H2

2H2+O2=H2o+Q

Այրման ռեակցիաների դեպքում անջատվում է ջերմություն և լույս։

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։

*5. Ջրածնի կիրառումը ։

Рубрика: Աշխարհագրություն

Լանդշաֆթային գոտի- Հայաստանի Հանրապետության տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝

անապատակիսաանապատային
լեռնատափաստանային
լեռնանտառային
մերձալպյ-ալպյան
ձյունամերձ
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները:

Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը
Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանը, օշինդրը, աղածաղիկը, աղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժ, հայկական գյուրզա, լորտու: Միջատներից տարածված են կարիճներն ու մորմերը: Գոտում տարածված թռչուններից են արագիլը, բազեներից՝

Չորասեր բուսականություն
օձակեր բազեն, լորը, մեղվակերը, հոպոպը, ճնճղուկը: Կենդանիներից բնորոշ են աքիսը, համստերը, դաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը:

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։

Տափաստանային բուսականություն
Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ: Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։

Անտառային գոտի Լաստիվերում
Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն։

Ծաղիկների գորգ՝ Շիրակ
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակ, ձնծաղիկ, գնարբուկ, երիցուկ, հովտաշուշան, աստղաշուշան, երեքնուկ, հիրիկ կովկասյան, պապլոր, և այլն:

Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ:

Կիսաանապատներ- Կիսաանապատային բուսականություն, Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա (600-1500 մ բարձրություններում) գտնվող գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը, ծածկված են կիսաանապատային բուսականությամբ։

Տափաստաններ- Տափաստանը Երկրի բուսական ծածկույթի տիպ է՝ ներկայացված ցրտա- և չորադիմացկուն բազմամյա խոտաբույսերից բաղկացած համակեցություններով: Տափաստանները տարածված են հիմնականում չոր բարեխառն կլիմայական գոտու սև և շագանակագույն հողերում: Առաջացնում են ինքնուրույն տափաստանային գոտի: Եվրոպայում այդ գոտին ընդգրկում է Ստորինդանուբյան և Մերձսևծովյան հարթավայրերը, Արևմտյան Անդրկովկասը, Միջինռուսական և Մերձվոլգյան բարձրությունները, անդրվոլգյան տարածքները, Ասիայում՝ Արևմտյան Սիբիրի հարավային մասը, Մինուսինսկի և Տուվայի գոգավորությունների առանձին «կղզյակներ», Հյուսիսային Ղազախստանը, Մոնղոլիան և Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայում՝ Մեծ հարթավայրեր սարահարթը և այլն: Տափաստանները տարածված են նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:Տափաստանային գոտուն բնորոշ է ցամաքային, չոր կլիման: Եվրասիայում ցամաքայնությունը մեծանում է արևմուտքից արևելք, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ հակառակ ուղղությամբ: Տափաստաններում ձմեռը ցուրտ է` ոչ հզոր ձյունածածկով և ուժեղ քամիներով: Ամառը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21–32օC: Երեք տարին մեկ, որպես կանոն, չորային է:

Ալպյան մարգագետիններ- Մարգագետինները խոտածածկ տարածություններ են, որտեղ աճում են առավելապես բազմամյա խոնավասեր խոտաբույսեր՝ վեգետացիայի ողջ ընթացքում: Բնական մարգագետիններն առաջանում են նպաստավոր կլիմայական և հողային պայմաններով վայրերում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային մարգագետիններ: Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս): Լինում են նաև անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ:Ողողվող մարգագետիները տարածված են տունդրայից մինչև անապատներ, հատկապես՝ անտառային և անտառատափաստանային գոտիներում: Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները:Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, բարեխառն կլիմայով շրջաններում՝ Կարպատներում, Կովկասում, Ալթայում, Ուրալում` անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (հետանտառային մարգագետիններ): Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Բուսականությունը կազմում են հացահատիկային և հատիկաընդեղեն բույսերը, տարախոտերը, երբեմն՝ մամուռները:ՀՀ-ում մարգագետինները բաժանվում են 2 ենթախմբի՝ ենթալպյան և ալպյան: Ենթալպյան մարգագետինները զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ 2200–2800 մ բարձրությունների վրա: Ալպյան մարգագետինները տարածված են 2700–3000 մ-ից բարձր լեռնազանգվածներին, ավելի ցայտուն՝ Արագածի, Գեղամա լեռնավահանների վրա:

Ձյունամերձ գոտի-

Рубрика: Ռուսերեն
  1. Прочитайте словосочетания и подберите по образцу лексический эквивалент.

Образец: принять решение — решить.

Сделать ошибку, прийти на встречу, чувствовать тоску по родине, дать название книге, испытать восхищение, вызвать беспокойство, получать наслаждение, проявлять заботу, иметь увлечения.

Сделать ошибку- ошибится

прийти на встречу-всстретится

чувствовать тоску по родине-тоскавать

дать название книге- называть

испытать восхищение- восжишятця

вызвать беспокойство-беспакоится

получать наслаждение-наслаждатся

проявлять заботу- заботится

иметь увлечения-увлекатся

2.Дайте антонимы следующих глаголов:

Любить, расставаться, здороваться, расстраиваться, успокаиваться, мириться, смеяться, отказываться.

Любить- ненавидеть

расставаться-соеденится

здороваться- не привествовать

расстраиваться- радоватся

успокаиваться-раздражаться

мириться-дратся

смеяться-плакать

отказываться- принять

3.Восстановите текст. Вставьте вместо точек в нужной форме необходимые по смыслу однокоренные слова: интересоваться, интерес, интересный, интересен (интересны).

Знаменитый русский композитор П.И. Чайковский не ограничивался интересом только к музыке. Он глубоко интересовался философией, историей, живописью, театром и в особенности литературой. По словам друзей композитора, в душе Чайковский был литератором. Нередко он сам выступал как автор интересных текстов к своим музыкальным произведениям. Также очень интересны письма композитора, в которых П.И. Чайковский делится своими чувствами и переживаниями.

4.Составьте предложения с данными ниже глаголами. Обратите внимание на их управление. Помните, что указанные глаголы без -ся не употребляются или приобретают иной смысл.

Договариваться, надеяться, заботиться, смеяться, здороваться, прощаться, расставаться, драться, сражаться, бороться, гордиться, соревноваться, подружиться, любоваться, сомневаться, бояться.

Вчера я видел подружку с маленьким мальчиком, и она ела конфеты.

Мы с сестрой часто сражаться.

Я сомневаюсь в прикрытии мальчика.

любоваться интеллектом девушки.

Вставьте вместо точек пропущенные глаголы:
А. 1. Вчера я очень хорошо подготовился и хотел отвечать, но преподаватель так и не спрашивал меня. 2. Мой друг впервые приехал в Москву и начал показать ему Кремль и Красную площадь. 3. В воскресенье мы все собирались поехать за город, на вокзал нас попрасили приехать пораньше, чтобы вовремя взять билеты и сесть в электричку. 4. Николай спрасил он : «Сколько стоит этот словарь?»

Б. 1. Мальчик учил стихотворение час. 2. Маша убирала
комнату все утро. 3. Николай Иванович читал газету полчаса. 4. Брат подготовился к докладу неделю. 5. Сестра вымыла посуду 20 минут. 6. Врач осматривал – больного полчаса.

  1. Машинистка будет печатать статью 3 часа. 8. Учитель проверял тетради школьников полтора часа. 9. Гостиницу строили год. 10. Вчера весь вечер мы смотрели телевизор.
  2. Ты долго (читал эту книгу?
    В. 1. Мать приготовила завтрак за полчаса. 2. Отец
    вымыл машину за 40 минут. 3. Школьники будут осматривать музей за 2 часа. 4. Дети поливали цветы в саду за час. 5. Мы поели) за 20 минут. 6. Сережа решил) задачу за четверть часа. 7. Мне отремонтировали) машину за 3 дня. 8. Дети сделали) уроки за час. 9. Студент перевел) статью за 25 минут. 10. Друзья сыграли) партию в шахматы за 2 часа.
Рубрика: Իրավունք

ՄԱԿ (Միավորված ազգերի կազմակերպություն)

Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿանգլ.՝ United Nations), միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել[1]: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են ԺնևումՆայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով[2][3]: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում (Herbst Theatre):

Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով: Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում[4]: Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով: Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից (Trusteeship Council)[5]: Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը: Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ[6]:

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեանԱնվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունըՊարենի համաշխարհային ծրագիրըՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին:

Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ:

ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ:

Рубрика: Ռուսերեն

Ценность дружбы

Для меня дружба очень важна в жизни. Я сам очень дружелюбный человек и ценю в человеке уважение друзей, также уважаю своих друзей и доверяю им. Я не прощу своему другу, когда он лжет мне и предает меня в боли. Я рада, что рядом со мной были верные и верные друзья, и я рада, что они меня любят.

Рубрика: Հայոց պատմություն

ՀՀ միջազգային դրությունը և Հայկական հարցը /1918-1920թթ./

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ.:
Հայ ­-վրացական հարաբերությունները
1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ Լոռի ու Ախալքալաք գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման` պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Պատերազմը տևեց շուրջ երեք շաբաթ: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ­ – ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդ էին։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին։ Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց` ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Թուրք-թաթար-բոլշևիկ զինուժը ներխուժեց Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ 1920թ. աշնանը Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։

2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը:
1918թ. հունիսի 4-ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ` Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը` Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց` հասնելով մինչև 70 հազար քառ. կմ-ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, հետագայումՍևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։