Рубрика: Գրականություն

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակին ծնունդը ենթադրաբար կը վերագրուի 1490-ական թուականներու սկիզբներուն, իսկ մահը, համաձայն հայրենի գիւղին Ս. Թէոդորոս եկեղեցւոյ պատին տակ պահպանուած շիրմաքարին արձանագրութեան՝ 1592-ին: Այս ժամկէտները լիովին կը համընկնին իր հասակին մասին անոր ձգած յիշատակարանին ու բովանդակութեան:

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսա,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Անոր մասին եղած ժողովրդական զրոյցները եւ «Նահապետ վարպետ» կոչումը կը վկայեն, որ եղած է սիրուած երգիչ մը եւ աշուղ մը:

Նահապետ Քուչակին անունով գրաւոր եւ բանաւոր աւանդութեամբ պահպանուած են եւ առայժմ յայտնի են շուրջ մէկ տասնեակ կրօնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակութեամբ աշուղական երգեր՝ հայերէնով ու թրքերէնով, որոնցմէ եօթը՝ հայատառ թրքերէնով: 1880-ական թուականներէն թիւրիմացաբար Նահապետ Քուչակին վերագրուած են նաեւ միջնադարեան հայրենները:

հայրենները

Միջնադարի հայ բանաստեղծության ինքնատիպ էջերից են հայրենները: Դրանք հիմնականում սիրային, պանդխտության և խոհախրատական թեմաներով հորինված տաղիկներ են՝ սովորաբար կազմված 15-վանկանի չորս տողերից կամ 7 և 8-վանկանի ութ կիսատողերից: Հայրենների ընդհանուր քանակը հասնում է մոտ 500-ի: XV-XVII դարերում գրված որոշ ձեոագիր մատյաններում խոհախրատական և պանդխտության հայրենների մի մեծ շարքի հեղինակ է նշվում XIII դարի նշանավոր բանաստեղծ Հովհաննես Պլուզ Երզնկացին: Բայց սիրային հայրենները, ինչպես նաև պանդխտության հայրենների մեծ մասը, հին ձեռագրերում հանդիպում են առանց հեղինակային անվան: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել:

Բանաստեղծություններ

Երբ որ ես պըզտիկ էի,
       կանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
       երեսիս գոյնըն կու գընայ.
— Մանկտի~ք, ձեր արեւն ասեմ,
       որ սիրուն` քարըն չի դիմնայ.
Սիրուն` քար ւ’երկաթ պիտի,
       պողպատէ դըռնակն ի վերայ:

Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ,
       լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.
Զերայ խոցեցիր դուն զիս,
       լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
       կամ ջըրին ճարակն ի քենէ´,-
Տարեկ մի ծառուած կենամ,
       չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ: