Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 18.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք։ Գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարյան՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների  սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Рубрика: Կենսաբանություն

Նախազգուշացնող, հովանավորող գունավորում, արտաքին միջավայրին նմանվելու ունակություն, միմիկրիա:

Միմիկրիա-կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու. Բեյթսը։

Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։

Իդիոադապտացիա-էվոլուցիայի ընթացքում, բացի խոշոր հարմարանքներից, ինչպիսին են արոմորֆոզները, կենդանի օրգանիզմների մոտ ի հայտ են գալիս նաև միջավայրի պայմանների որոշակի փոփոխությունների հետ կապված ավելի նեղ հարմարանքներ։ Այդպիսի հարմարանքները Ա. Ն. Սևերցովը անվանել է իդիոադապտացիաներ։

Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ պայմաններին հարմարվելուն։ Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։

Օրինակներ

Իդիոադապտացիաներ են, օրինակ, Չ.Դարվինի կողմից նկարագրված Գալապագոսյան կղզիներում բնակվող սերինոսների տարբեր տեսակների կտցի ձևերը։ Ունենալով կառուցվածքային միևնույն առանձնահատկությունները՝ սերինոսները տարբեր պայմաններում բնակվելու հետևանքով ձեռք են բերել այդ պայմաններում ապրելու հատկություններ։