Рубрика: Իրավունք

Բուլիինգը դպրոցներում

Դպրոցներում հանդիպող բուլիինգը համաշխարհային խնդիր է, որը կարող է ունենալ վատ հետևանքներ դպրոցական միջավայրի համար, և կարող է խախտել այն օրենքը, որով յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահով կրթության։ Բուլիինգի երևույթը քննարկել են մի շարք հայտնի հոգեբաններ, հետազոտողներ, կրթական հաստատություներ, այս առումով հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել Սկանդինավյան մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, բայց դա չի նշանակում, որ այս հարցը չեն բարձրաձայնել այլ, ոչ այդքան զարգացած երկրներ։ Այս հարցը արդիական է այնտեղ, որտեղ կա դպրոցական միջավայր, կամ ընդհանրապես միջավայր։ Բուլիինգը ըստ ձևերի կարելի է բաժանել երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի բուլիինգի դեպքում դրսևորվում են հետևյալ վարքային ձևերը. Հարվածել, ծեծել, գողանալ, ծաղրել, անընդհատ բարացնել, վիրավորել, սպառնալ։ Իսկ անուղղակի բուլիինգի դեպքում բուլիինգի զոհին մեկուսացնում են իր միջավայրից՝ ընկերներից, կանխամտածված մեկուսացնելով նրան այդ միջավայրից։ հետազոտությունները փաստում են, որ ուղղակի բուլիինգի ձևը հիմնականում բնորոշ է տղաներին, իսկ անուղղակի բուլիինգի ձևը՝ աղջիկներին։ Ուղղակի բուլիինգը ավելի հաճախ հանդիպում է կրտսեր դպրոցի, երբեմն էլ միջին դպրոցի երեխաների մոտ, իսկ անուղղակի բուլիինգը արդեն ավելի հասուն տարիքում՝ միջին դպրոցում։ Չնայած այս դասակարգմանը, և անուղղակի, և ուղղակի բուլիինգը հանգեցնում է նույն արդյունքին՝ մարդու ֆիզիկական և հոգեբանական ճնշվածության։

Բուլիինգն արգելվում է օրենքով

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Բուլիինգի մասին

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների ՝ կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։

Рубрика: Հայոց պատմություն

Ադրբեջանցիները Հայաստանում

Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի տարածքում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ 2004 թվականի տվյալներով Հայաստանի տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ։

Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։

Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար իսլամադավան ադրբեջանցի։ Հայաստանի ադրբեջանական համայնքի բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։

Рубрика: Հայոց պատմություն

Նախագիծ. Զեյթունի հայերը

Նախապատմություն.

Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը: 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների:

Սկիզբ.

1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:

Հարձակում.

1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում: Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու:

Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին: Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր: Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև:

Պաշարում

Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով: Ազիզ փաշան հրաժարվեց: 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ: Քաղաքում կուտակվել էր գկուղերից փախած բնակչությունը ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական: Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին: Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա: Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարցակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով: Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին:

Զեյթունի 1915 թ. հերոսամարտ

 1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։ Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան։ 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։ Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը։ Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների՝ Մկրտիչ ՊեշիկթաշլյանիՆահապետ ՌուսինյանիՍմբատ ՇահազիզիՀարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), ՍիամանթոյիԴանիել ՎարուժանիՀովհաննես ԹումանյանիՐաֆֆուՄուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն)։ Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում

Рубрика: Հայոց լեզու

Զապել Եսայան. Կենսագրություն

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը):

1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874–1921) հետ: Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը:

1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը: 1905-1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ»:

Զապէլ Եսայեան.jpg

Հայոց ցեղասպանություն․ մինչև 1915 թվականը

1909 թվականի ապրիլին երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայերի կոտորած, որին զոհ է գնում շուրջ 30.000 մարդ: Հայ մտավորականներից, գրողներից ու գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են աղետի վայրերը: Նրանց թվում էր նաև Զապել Եսայանը, ով շուրջ երեք ամիս լինում է ԱդանաՄերսինՍիսՕսմանիե և այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատես մարդկանց, գրում հոդվածներ, գեղարվեստական մի շարք գործեր: Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը, մասնավորապես, նկարագրել է «Ավերակներուն մեջ» գրքում, «Անեծքը» վիպակում, «Նոր հարսը» և «Սաֆիե» պատմվածքներում, որոնք բոլորն էլ հրատարակել է 1911 թվականին:

Զապել Եսայանը 1910 թվականին մեկնել է Փարիզ: Հոր ծանր հիվանդության պատճառով 1911 թվականին վերադարձել է ծննդավայր, այնտեղ մնացել մինչև 1914 թվականին մայիսը: Այնուհետև կրկին մեկնել է Փարիզ, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է Կ. Պոլիս: 1914 թվականին այստեղ հրատարակվում է արձակագրուհու «Երբ այլևս չեն սիրեր» ժողովածուն:

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն է: Դիպվածով մազապուրծ Հայոց ցեղասպանությունից՝ շուրջ երեք ամիս փախստականի կյանք է վարել, ապա մեկնել է Բուլղարիա, Ռումինիա, իսկ 1915 թվականի վերջին՝ եկել Կովկաս:

Рубрика: Ռուսերեն

Руско-турска Освободителна война

Россия объявила войну Османской империи 24 апреля 1877 года, разместив войска на недавно построенном Эйфелевом мосту через реку Прут недалеко от Румынии. 12 апреля 1877 года Румыния разрешила России использовать свою территорию для нападения на Османскую империю после того, как турки обстреляли румынские города на Дунае. 10 мая 1877 года Румынская империя, формально входившая в состав Османской империи, провозгласила свою независимость.
 В начале войны результат был далеко не очевиден. Русские смогли собрать на Балканах больше войск, около 300 000 человек. Османская империя имела на Балканах 200 000 солдат, 100 000 из которых находились в укрепленных гарнизонах, а около 100 000 были готовы к военным действиям. Османы имели преимущество в том, что они были укреплены, и у них также были военные корабли вдоль Дуная. Кроме того, турки были лучше вооружены, включая британо-американские винтовки и артиллерию немецкого производства.
На практике османы в основном выбрали пассивную оборонительную тактику, оставляя тактическое преимущество русским, которые после некоторых первоначальных ошибок, тем не менее, нашли тактику победы. Османское военное командование в Константинополе не могло выбрать серьезный механизм защиты от русских. Они решили, что русские будут полениться, не будут переходить дельту Дуная, предпочтут короткий путь к берегам Черного моря. Вот почему турки построили самые сильные укрепления на берегу Черного моря. На берегу Дуная в Видине была только одна хорошо укрепленная территория.Он остался, потому что османский гарнизон паши недавно прекратил оборону против сербов в последней войне.
Русское вторжение было лучше спланировано. Одна из самых больших ошибок русских заключалась в том, что сначала они послали очень мало войск. В июне Дунай отрезал 185 000 русских войск, которым противостояли 200 000 турецких войск. После июльских неудач российское военное руководство осознало, что у него недостаточно резервов для поддержки атаки, и решило перейти к обороне. У русских не хватило сил даже для осады равнин до конца августа, что поставило под сомнение эффективность всего рейда.
Временное правительство Болгарии во время войны.
Болгарские территории, освобожденные русской армией во время войны, изначально находились под управлением Временного правительства России, основанного в апреле 1877 года. Берлинский мирный договор 1878 г. устанавливал срок полномочий российского правительства до мая 1879 г., когда было создано болгарское правительство, архелиан Румелия. Основными функциями Временного правительства России было поддержание мира, подготовка к созданию нового болгарского государства.