Рубрика: Գրականություն

Մայրենի լեզվի օրեր

Կարդում ենք արևմտահայերեն

Նախագծի նպատակը

  • Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը
  • Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը
  • Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը
  • Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը ու, ըստ արժանվույն, ներկայացնելը

Առաջարկում եմ կարդալ

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ

Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն

Արդյունքը՝ սովորողների ներկայացումով, ընթացքը պատմող նյութերով

Նախատեսված ժամկետը՝ նոյեմբեր

Ընթացքը՝  սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները, պիեսի՝ իրենց բաժինները։ Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։ Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։

1․ Վահան Թեքեյան

Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որեւ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձեւերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։

Վահագն Դավթյան

Կանձրեւե, տղա՛ս աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…

պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: կանձրեւե տղա՛ս

Կանձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ

Կմըսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս

Խորհելով պայծառ արեւին անցյալ

Դռան մը ներքեւ գո՜ց ճակատագրին

Բայց կուլաս, տըղա’ս… մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…

——————————————————————

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,

Ես այն հոգվույն սիրահար,

Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի

Ինչպես երկինքը ծավի,

Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ

Իր լույսերովը անշեջ,

Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,

Ու գրկեի՜ ես անձայն

Զայն հոգիիս մեջ միայն․․․

———————————————————————————————-

2․ Պետրոս Դուրյան –շրջասույթ՝ Սկյուտարի Սոխակ

Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․

Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,

Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,

Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,

Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․

Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,

Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,

Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.

Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`

Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

Ծնեի իցի՜վ թ՚հեւացող հով մ՚անուշիկ

Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`

Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,

Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,

Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝

Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,

Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,

Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,

Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝

Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,

Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,

Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,

Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,

Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,

Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․

Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․

*************************************************************************************

3․ Գրիգոր Զոհրապ

Եկուր

Եկուր
Երբոր օր մը ըզգաս պետքը,
Զըզվածշուրջիդ կյանքեն շինծու, Երջանկության փախչող հետքը Անցյալին մեջ փընտըրտելու: Որովհետեւ, ո՜վ դառնություն Ասկից վերջը աչքիդ ծարիր
Պետք է դընես եւ անարյու
Շրթունքներուդքիչ մը կարմիր: Քալած ատենդ երբոր ճամփան, Նայվածքդ ամենքը չը թովե, Եվ զարմացած չը փըսփըսան.
«այս աղվոր կինն ո՞վ է»:
Երբոր ներկանցուրտ ու ցամաք Դառնա քեզի կամաց-կամաց, Կսկիծներով լեցվի համակ Ապագադ ալ մըռայլամած,
Եվ ուրանա իսկ քեզ, ով իմ,
Կյա՛նքըս, աշխարհը համրորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գրկիս մեջ եկու՛ր նորեն:
Հրակ Ժիլաքյան


4․ Միսաք Մեծարենց
Արյուն է եղել աշխարհում։— եղել է եղեռն ու կռիվ։
լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։    (Չարենց)
Երազի օրեր    (երգում են սովորողները) երաժիշտ՝ Նելլի Փիլոյան
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր․
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-ծաղիկին տարավ ածուն։
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
—————————————————
Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…։


5․ Վահան Թոթովենց  —արձակ բանաստեղծություններ
Երգ մը
Երգ մը անոր, զոր կճանչնաս։
Ո՞վ կաթեց այնքան լույս քու աչքերուն խորը, ո՞վ պարգեւեց քու երիտասարդ ճակատին դարերուն լրջությունը, եւ քու ամեն մեկ խոսքին մեջ՝ երկունքներու խորհուրդն ու խաղաղությունը։ Աչքերդ տեսնողը պիտի կոչեր. «բեկորը հսկա արեգակին»։ Ճակատդ տեսնողը պիտի անվաներ քեզ կնքողը բոլոր դամբարաններուն, իսկ ան, որ քու երգը լսեր, պի­տի ըսեր. «ահա՛ ծորակը, ուրկե բոլոր քաղցրությունները կհոսին։
Բայց ես, որ քեզ ամբողջովին կճանչնամ — ճակատդ, աչքերդ, լեզուդ, հոգիդ, սիրտդ, ստինքներուդ աղավնությունը եւ մերկությանդ աստվածությունը, պիտի ըսեի. «ահա՛ կույսը, ահա՛ արշալույսներու մարմնացած շունչը»։
Ես ծաղիկ չունիմ
Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն եւ իմ գարնան կողո­վը պարապ է։ արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․ Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ եւ ի՞նչ նվիրեց փոխարեն։ Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին եւ ո՞վ ես դու… Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։ Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա… Ես ծաղիկ չունիմ։


6․ Դանիել Վարուժան
Ձոն
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեւեր
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։
Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։


7․ Վերջում՝ փոքրիկ պիես—Հ․ Պարոնյան՝ «Քաղաքավարության վնասները» -մեկ նովել։
Հեղինակ—-Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկվածզմեզ գերության կը դատապարտե նույնիսկ այն առանձնաշորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ եւ որոց չհակառակիր օրենքն: այս բռնավորը բնության ալ կը հակառակի եւ թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա: Այս բռնավորը քաղաքավարությունն է: Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի։ Այս քաղաքավարությունն քաշվելու բան չէ մանավանդ անոնց համար, որ կը սիրեն եւ տրամադրություն ունին բնության օրինաց հետեւիլ եւ այս ընթացքով երջանկություն գտնել: Հասկցնելու համար, թե որչափ կը չարչարվին, կը հարստահարվին այս խեղճերն, արժան կդատենք օրինակ մը մեջ բերել։ Սեդրաք աղան կոշկակարի մը խանութը կը մտնե: Սեդրակ աղա— բարեկամ, — կըսե կոշկակարին, — զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել: Կոշկակար— շատ աղեկ: — Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն: — Հիմիկվան մոտայեն չեք ուզեր ըսել է: — Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ. Նեղ ոտքի աման չեմ ուզեր, որովհետեւ նասըր ունիմ — Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, եւ թե ձեր ոտքերը չսխմեն Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե եւ կիմացնե —Քանի մ’օրեն պատրաստ կըլլան կոշիկները, համեցեք: դադար։ մասնակիցները անցնում են բեմով։ Կմտնե Սեդրաք աղան, կդիմե  կոշկակարին: — Պատրա՞ստ են կոշկիկներս: — Այո պատրաստ են: Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշկիկները:  Սեդրաք աղան կնայե․ — Եղբայրս, — կսե Սեդրաք աղան, — ասոնք պզտիկ են: — Ընդհակառակն, մեծ են: — Ասոնց քթները նեղ են: — Չեմ կարծեր, շատ լայն քթերն այսօր մաքպուլ չեն։ Կաղաչեմ անգամ մը ձեր ոտքն անցունեիք սա կոշիկները: Սեդրաք աղան կը նստի: Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը: Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր կոշիկներն հագնելու: Կոշկիկները կապստամբին: — Ոտքդ ուժով կոխե, — կը պոռա կոշկակարն: — Ոտքի վրա ել ու այնպես կոխե, — կսե կոշկակարին քալֆան: — Ուժով ոտքդ գետինը զարկ, — կը խրատե կոշկակարին աշակերտը: — Ծո, սա փոշին ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը դյուրությամբ սահին ու մտնեն, — կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին: Հրամանը կը կատարվի: Կոշիկներն հաստատամիտ են: — Էոֆ, քրտնեցա, պե ատամ, — կըսե Սեդրաք աղան երեսը թթվեցնելով, — քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան:
— Կերեւա, որ ոտքերդ ալ քրտնած են եւ անոր համա
— Չէ, ճանըմ… կոշիկները նեղ են:
— Անգամ մը հագնիս, կը բացվին: Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն նասըրներուն:
— Չեմ կրնար կոր հագնիլ:
Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա: Երկու հոգի սեդրաք աղային թևը կը մտնեն. Կոշկակարն Սեդրաք աղային մեկ ոտքը կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել: Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե Սեդրաք աղան.
— Հա, հա, կմտնա կոր…
— Քիչ մ’ալ համբերու

Рубрика: Ռուսերեն

Дома

  1. Употребите существительные в скобках в нужном падеже:

1. В нашем городе много улиц, площадей, театров, музеев, гостиниц, кинотеатров. 2. На улицах города много машин, автобусов, троллейбусов. 3. В поликлинике работает много врачей, медсестёр. 4. На собрании было много профессоров, преподавателей, студентов. 5. В этом месяце Антон получил несколько писем, открыток, телеграмм, поздравлений. 6. Миша взял в библиотеке несколько учебников, книг, журналов. 7. Я купил в киоске несколько тетрадей, конвертов, марок, ручек.

2. Поставьте вместо точек данные в скобках слова в нужном падеже.

1. В этом городе нет  оперного театра, ботанического сада, исторического музея. 2. На этой улице нет автобусной остановки, книжного магазина. 3. В этом университете нет медицинского факультета. 4. В этой библиотеке нет читального зала. 5. На этом этаже нет большой аудитории.

Рубрика: Հայոց լեզու

Տնային

կարկուտծանրոցկարկտաբեր
ճարպագունդշղթայազերծգնդասեղ
արևմուտքմտաբերելարևազօծ
խնկածաղիկասեղնագործծաղկաշղթա
մարդկայինօծանելիքծանրակշիռ
գերակշռելհրաշամանուկմանկամարդ
աչալուրջելնելթուլամորթ
շքահանդեսվեհապանծլրջմիտ
իջվածքբարիբարեկարգ
կարգավորումբեռվեհաշուք
մորթազերծմտավորականելևեջ
կրավորականթույլբեռնակիր
նախուշագնացնախադեպ
ապհասարակարգապուշ
ստորձայնափողստորակարգ
գերհանրամատչելիգերձայն
մակդիպվածմակբայ
ընդբայականընդհանուր
խոտաճարականտառծխախոտ
սղաճդրածոսղագիր
եռակողմկուսակալկողմնակալ
ունկնսրբագրելունկնդիր
թվականամսավերջամսաթիվ
հատիչծուխանտառահատ
գովաբանել-ունգովեստ
աճուրդաճուկ
դաշտավայր-ուհիվայրի
տարեվերջ-ույթվերջույթ
կայսերապաշտ-եստկայսերուհի
մտախոհ-ուկխոհուն

Рубрика: Անգլերեն

Homework:

1. I got to the post office just before it closed and send the letter.

2.We invited Stephanie to the party, but she did not come.

3.Jack lost his job because he made too many mistakes.

4.Everyone knew that it was Bill’s fault,but nobody said anything.

5.Karen took the keys from the kitchen table and ran out of the door.

6. I was bored, so my Mum gave me some money to go shopping.

7.Do you remember the time we went to India on holiday?

8.It started raining, but luckily I had an umbrella in my bag.

ex. B

1. I don’t want to go and see the film because I saw it last week.

2.i don’t need a football because I bought one yesterday.

3. I know a lot about Paris because I was there two years ago.

4. I don’t need to worry about my homework because I did it last night

5.I haven’t got a PlayStation anymore because I bought one in June

6. Mom is angry with me because I broke the window a week ago.

C

1.Ted was playing his guitar at half past seven.

2.At midnight I was sleeping but Jane was listening to a music.

3.Luke was standing outside the bank when suddenly two robbers ran past him.

4.I know Doug was working late at the office because I saw him when I was leaving.

5. Were you having a shower when the earthquake happened?

6. Penny was running to catch the bus when she slipped and fell.

7. When you saw Eugene ,was he going home?

8.At midnight?Erm…we were watching a DVD, I think.

D

1. When we were in Canada we went skiing almost every day.

2. About four years ago I decided to become a chef.

3. Georgia was having a shower when someone knocked at the door.

4.Holly and I run from the house to the taxi because it was raining heavily.

5. Two-man were arguing outside so I went to see what was happening.

6. Danielle was calling you at 1 o’clock yesterday ,but you were here with me.

7. We were eating breakfast when the letter came through the letter box.

8. As I walked past the window ,I saw that Paula was making a cake.

9. I was dreaming about my favorite band when the alarm clock went off.

10. While I was practicing the trumpet late last night, a neighbour came to complain.

One morning,Amber got up early.The sun was shining and birds were singing.Amber was very excited because it was the day of the big tennis match.Amber went downstairs into the kitchen ,where her father was having a breakfast.՛ Morning ,Amber .Today’s the day!’he said.Amber smiled nervously .’don’t worry!’he continued.’You’ll be fine’.Amber put some toast into the toster and openedthe fridge.Just as she was getting the butter out, the phone rang. her father answeredit.After a few minutes, he put the phone down.’Bad news,I’m afraid.The other player was practising yesterday when she had an accident. the match is off’.Amber ate her toast slowly.She was surprised she didn’t feel disappointed.

F

1. when I was younger ,I used to eat pizza almost every day!

2.Did there used to be a supermarket on the corner?

3. Bradley is a teacher, but he used to want to be a train driverbut he used to want to be a train driver

4. Are used to like eating cabbage ,but now I love it!

5. Did Rick used to have blond hair when he was a little boy?

6. I know Lily used to cook much, but now I think she makes dinner every day.

Рубрика: Կենսաբանություն

ԴՆԹ,ՌՆԹ

ԴՆԹ.

1.Նկարագրել ԴՆԹի կառուցվածքը, համեմատել ՌՆԹի հետ՝ նշելով կառուցվածքային և ֆունկցինալ տարբերությունները։

Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը[1]։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։

ՌՆԹ.

բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից[1]։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքիցմիաշաքարից (ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է գաղտնագրել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։

Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից՝ առաջացնում երկրորդային և երրորդային կառուցվածքներ։

Միաշղթա ՌՆԹ-ները բնութագրվում են տարածական կառուցվածքներով, որտեղ շղթայի նույն նուկլեոտիդային հաջորդականությունները կապված են միմյանց հետ։ Որոշ բարձրակառուցվածքային ՌՆԹ-ներ, օրինակ՝ փՌՆԹ-ները, մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, ծառայում են կոդոնների ճանաչմանը և համապատասխան ամինաթթվի տեղափոխմանը սպիտակուցի սինթեզի վայր, իսկ ռՌՆԹ-ները կազմում են ռիբոսոմի հիմնական կառուցվածքային միավորը։

ՌՆԹ-ի ֆունկցիաները չեն սահմանափակվում միայն տրանսլյացիայում ունեցած նրանց դերով։ Փոքր կորիզային ՌՆԹ-ները, օրինակ, մասնակցում են էուկարիոտների իՌՆԹ-ների սփլայսինգին։