Հալոգեններ.
Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր։
Առաջինը հայտնաբերվել է քլորը՝ 1774 թվականին, մյուսները` մի քանի տասնամյակ անց:
- ֆտորը` 1886 թվականին
- բրոմը` 1826 թվականին
- յոդը` 1811 թվականին
Աստառը ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ստացվել է արհեստական ճանապարհով` միջուկային փոխարկման միջոցով, 1940 թվականին։ Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են:
Ոչ մետաղներ.
Քիմիական տարրեր, որոնք առաջացնում են մետաղներին ոչ բնորոշ հատկություններով պարզ նյութեր։ Մետաղական փայլ չունեն, էլեկտրականության և ջերմության վատ հաղորդիչներ են, կռելի չեն։ Հայտնի քիմիական տարրերից բնորոշ ոչ մետաղներ են միայն 22-ը, որոնցից ջրածինը, ազոտը, թթվածինը, ֆտորը, քլորը և ազնիվ գազերը սովորական պայմաններում գազեր են, բրոմը հեղուկ է, իսկ բորը, ածխածինը, սիլիցիումը, ֆոսֆորը, ծծումբը, արսենը, սելենը, տելուրը, յոդը և աստատը՝ պինդ նյութեր։ Տարրերի պարբերական համակարգում ոչ մետաղները գտնվում են միայն գլխավոր ենթախմբերում: 2-րդ խմբում ոչ մետաղներ չկան։