Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն, դաս-9

Օրգանիզմների բազմացում
Բազմացումը կամ վերարտադրումը, կենսաբանական գործընթաց է, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։
Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։ 
Բազմացման հիմքում ընկած է բջջի բաժանման գործընթացը։

Անսեռ բազմացում
Անսեռ բազմացման դեպքում սերունդը ձևավորվում է մեկ ծնողական առանձնյակի մարմնի ոչ մասնագիտացված բջիջներից։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Այս բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։ Բազմապիսի տարբերակների առկայությունը հատկապես բնորոշ է անսեռ բազմացմանը՝ կիսում,սպորառաջացնում,բողբոջում,վեգետատիվ բազմացում։

Սեռականբազմացում
Սեռական բազմացման հիմքում ընկած է երկու ծնողական առանձնյակների յուրահատուկ՝ սեռական բջիջների միաձուլման հետևանքով ձևավորված զիգոտի բազմակի բաժանման գործընթացը, որի արդյունքը նոր օրգանիզմի առաջացումն է։ Սեռական բազմացումը ունի չափազանց կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար, ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ։

Рубрика: Կենսաբանություն

Դոմինանտություն, Ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտ, գենետիկական երևույթ, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։ Այս երևույթը բացահայտել է ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը: Ըստ Մենդելի, Դոմինանտությունը դա հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի արտաքին հատկանիշների գերակշռությունն է։

Մենդելի առաջին օրենքից բխում է, որ առանձնանում են դոմինանտ և ռեցեսիվ ֆենոտիպեր։ Կան դոմինանտության երևույթի տարբեր օրինակներ։ Վառ օրինակ է այն, որ դեղին և կանաչ ոլոռների խաչասերման արդյունքում առաջացած նոր ոլոռը դեղին է։ Այս օրինակում գերակշռող ֆենոտիպը դոմինանտն է և նոր առաջացած ոլոռը դեռք է բերել ծնողական առանձնյակների գենետիկական առանձնահատկությունները անհավասարաչափ։

Ըստ հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքի, այն հատկանիշի դրսևորումը կամ այն հատկանիշը, որը քողարկում էհակադիր հատկանիշի դրսևորումը կոչվում է դոմինանտ։

Նրա հակադիր բևեռը, որը ցույց է տալիս արտաքինից անհետացող կամ վերացող հատկանիշների դրսևորումը կոչվեց հակադոմինանտ կամ առավել տարածված անվանումով՝ ռեցեսիվ:

Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով (օրինակ՝ A, B, C…)։ Դոմինանտությունը, որը կապված է սեռի հետ տեղի է ունենում այն ժամանակ երբ տվյալ գենի նույն ալելը տվյալ տեսակի արուների մոտ արտահայտվում է որպես դոմինանտ, իսկ էգերի մոտ որպես ռեցեսիվ։

Ոչ լրիվ դոմինանտություն
Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկու գեները գրեթե հավասարաչափ արտահայտվում են:
Օրինակ՝ սպիտակ և կարմիր ծաղիկների գենի դեպքում հաջորդ սրունդի վրա հավանականությունը շատ է, որ գենը կարտահայտվի երկուսը մի տեղում, այսինքն, կլինի սպիտակի և կարմիրի խառնուրդը՝ վարդագույնը:

Рубрика: Գրականություն

Գարունը Չարենցով

1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:
2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ- բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

  • սոնետ-Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

  • ռուբայաթ-պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ 

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

  • գազել-բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում:
    Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են  Օմար Խայամը, Հաֆեզը , Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։


4․ Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:

Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են — մնան անշող.—
— Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։

Կարծում այս տողերը Չարենցը նվիրել է մի կնոջ ում սիրահարված է եղել ջահել տարիներին:

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ1, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

Այս բանաստեղծությունը նույնպէս նվիրված է մի կնոջ, ով շատ գեղեցիկ է եղել և երբ անցել է դաշտերի միջով այնքան գեղեցիկ է եղել, որ հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին:

5․ «Տաղարան» շարքը:
Ինչո՞ւ  է կոչվում տաղարան:

«Տաղարան»Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուներից։ Հեղինակն այն գրել է 1920-1921 թվականներին, նվիրված է կնոջը՝ Արփենիկին։


6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:

Գիշերն ամբողջ

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

բոկոտնՈտաբոբիկ, ոտաբաց, անկոշիկ

նախատինքըԱնպատվություն, մեկին հասցրած խիստ վիրավորանք:

կեցածԱպրուստ, գոյություն

Рубрика: Քիմիա

Ջուրը մեր կյանքում

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: 
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ: 

Рубрика: Կենսաբանություն

Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:

Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար։

Միայն գենետիկական տեսանկյունից է հնարավոր բոլոր կենդանի օրգանիզմները և նրանցում ընթացող պրոցեսները դիտարկել որպես մի ամբողջություն։ Կատուն միշտ ունենում է կատվի ձագ, իսկ շնից միշտ ծնվում է շուն։ Դա նշանակում է, որ բեղմնավորման ժամանակ փոխանցվում և անհատական զարգացման ժամանակ իրագործվում է օրգանիզմի սպեցիֆիկ կառուցվածքի՝ բջիջների, օրգանների, կմախքի, մկանների և ընդհանուր արտաքին կառուցվածքի, ֆիզիոլոգիական և վարքի առանձնահատկությունների մասին ինֆորմացիան։ Մի օրգանիզմի սահմաններում բոլոր բջիջների համար նույնական ինֆորմացիան իրագործվում է առաջացնելով իրարից տարբերվող բջիջների այնպիսի բազմազանություն, որ նույնիսկ դժվար է հավատալ նրանց ընդհանուր ծագմանը։

Սկզբնական շրջանում գենետիկան հետազոտում էր ժառանգականության և փոփոխականության ընդհանուր օրինաչափությունները՝ հիմնվելով ֆտնոտիպային տեղեկատվության վրա։ Ներկայումս հայտնի է, որ գեները իրենցից ներկայացնում են հատուկ ձևով նշված ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հատվածներ։ Էուկարիոտ բջիջներում ԴՆԹ-ն պարուրված է քրոմոսոմներում և գտնվում է բջջակորիզի մեջ։ Բացի դրանից ԴՆԹ կա նաև միտոքոնդրիումներում և պլաստիդների մեջ։ Պրիոկարիոտների մոտ որպես կանոն ԴՆԹ-ն գտնվում է ցիտոպլազմայում և շղթայաձև է (բակտերիալ քրոմոսոմ կամ գենոֆոր)։ Շատ հաճախ պրիոկարիոտների ցիտոպլազմայում հանդիպում են ԴՆԹ-ի փոքր չափսերով մոլեկուլներ, որոնք կոչվում են պլազմիդներ:

Ժառանգական հիվանդություններ.

Ժառանգական հիվանդություններ, մարդկանց ժառանգական հիվանդությունները բազմաբնույթ դրսևորումներ ունեն։ Ներկայումս այդ հիվանդությունների լիարժեք դասակարգում չկա, քանի որ դժվար է որոշել այս կամ այն ժառանգական ախտաբանության հիմքում ընկած չափանիշների շրջանակը, որոնցով հնարավոր է դրանք տարբերակել։

Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։ Դրանք առավելապես մոնոգենային մենդելյան տիպով ժառանգվող հիվանդություններ են. օրինակ՝ ֆենիլկետոնուրիան (ֆենիլկետոնամիզություն), հեմոֆիլիան (արյան ոչ բնականոն մակարդելիություն) և այլն։ Կան հիվանդություններ, որոնց պայմանավորող գեների ազդեցությունն այս կամ այն չափով կախված է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Օրինակ՝ պոդագրա հոդատապ հիվանդությունը, որը ոչ ճիշտ սնման հետևանք է։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։ Քննարկենք ժառանգական հիվանդությունների մի քանի օրինակներ։

Մենդելի 2-րդ օրենքը

Երկհիբրիդային և բազմահիբրիդային խաչասերում։ Մենդելի երրորդ՝ գեների անկախ բաշխման օրենքը։

Рубрика: Գրականություն

Հարցարան գրականության

Հարցարան
1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Այս տողերը շարադրելով, Թումանյանը նկատի ունի, որ մարդիկ ծնվում են գալիս են լույս աշխարհ, հետո մահանում, ունենում ենք ծննդյան փուչ օր, ես կարծում եմ, որ Թումանյանը նկատի ունի մարդիկ ծնվում են և մահանում և բոլորնել վերջում մահանում են:

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Դավաճնաությունը որոշում է ինքը դավաճանողը, նա այդ ամենը գիտակցելով չի անում և չի գիտակցում ինչ է անում, կամ հնարավոր է գիտակցում է և անում դիտմամբ:

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

Ոչ, որովհետև նա դավաճանել է Թաթուլին և ենթարկվել մահապատժի և կարծում եմ, որ Թաթուլը ճիշտ գտնվեց, որ չներեց նրան քանի որ նա ամեն կերպ ապահովել է նրան ամենինչով, իսկ տիրուհին դավաճանել է նրան և այսպես ասաց ջուրը գցել ամեն բան:

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Այն շատ վատ բան է և կարծում եմ, որ չպետք է որևէ մեկը դավաճանի իր մտերիմին:

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Կարծես թե կերպարները նույնն են, երկուսնել դավաճանել են, պարզապես Լիլիթը փախավ սատանայի հետ, իսկ Թմկա տիրուհին Նադիր շահի հետ:

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Թաթուլը ավելի հարուստ, խրոխտ և ապահոված մարդ էր ի տարբերություն Նադիրի:

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание

Что вы создадите на его месте. Как это будет выглядеть? ( подробно опишите)

Я считаю, что грязные районы города — это безлюдные районы, куда люди часто ходят и загрязняют окружающую среду. Это парки, где много детей играют и тоже пачкаются.

Рубрика: Գրականություն

Վահան Տերյան

Դու ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ
Ու ես անտեր մնամ,
Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես քեզ շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար արևագալ լինեմ։
Դու ուզեցիր, որ ես քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ։
Արցունքի մեջ մնամ և սգի մեջ մնամ,
Բայց քո տոնը լինեմ։
Դու ուզեցիր, որ ես փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիր, որ ինձ քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ։
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ։
Գուշակեցե՛ք խնդրեմ, մարգարենե՛ր հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ միակ
Ավելորդը լինեմ։

Рубрика: Կենսաբանություն

Դաս-11, Կենսաբանություն

Ժառանգականություն

Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների՝ իրենց հատկանիշները և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունը։ Այն իրականանում է բազմացման միջոցով։ Ընդ որում, սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ` մարմնական (սոմատիկ) բջիջների միջոցով։ Թե՛ գամետները և թե՛ սոմատիկ բջիջներն իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշներն ու հատկությունները, այլ միայն դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը։ Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը։ Ժառանգականության շնորհիվ պահպանվում է տեսակի միակերպությունը։

Մենդելի 1 օրենք

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։

Մենդելի փորձը

Մենդելը իր փորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը, որոնք մի քանի սերունդ հետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորում չէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշի նկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին և ռեցեսիվ հոմոզիգոտ էին։

Գենոտիպ և ֆենոտիպ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը: