Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 18.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք։ Գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարյան՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների  սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Рубрика: Կենսաբանություն

Նախազգուշացնող, հովանավորող գունավորում, արտաքին միջավայրին նմանվելու ունակություն, միմիկրիա:

Միմիկրիա-կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու. Բեյթսը։

Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։

Իդիոադապտացիա-էվոլուցիայի ընթացքում, բացի խոշոր հարմարանքներից, ինչպիսին են արոմորֆոզները, կենդանի օրգանիզմների մոտ ի հայտ են գալիս նաև միջավայրի պայմանների որոշակի փոփոխությունների հետ կապված ավելի նեղ հարմարանքներ։ Այդպիսի հարմարանքները Ա. Ն. Սևերցովը անվանել է իդիոադապտացիաներ։

Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ պայմաններին հարմարվելուն։ Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։

Օրինակներ

Իդիոադապտացիաներ են, օրինակ, Չ.Դարվինի կողմից նկարագրված Գալապագոսյան կղզիներում բնակվող սերինոսների տարբեր տեսակների կտցի ձևերը։ Ունենալով կառուցվածքային միևնույն առանձնահատկությունները՝ սերինոսները տարբեր պայմաններում բնակվելու հետևանքով ձեռք են բերել այդ պայմաններում ապրելու հատկություններ։

Рубрика: Աշխարհագրություն

Հայաստանի տնտեսություն

Հայաստանը գտնվում է Սև ծովի և Կասպից ծովի միջև, սահմանակից է հյուսիսից և արևելքից Վրաստանին և Ադրբեջանին, իսկ հարավից և արևմուտքից Իրանին և Թուրքիաին։

Համաձայն ֆորբս ամսագրի Հայաստանը 2011 թվականի տվյալներով աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։

Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաոչուկի արտադրությունը, սննդաարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։

Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։

Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել։ Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից։ Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը։

Խորհրդային Միության փլուզումից առաջ 1991 թ. գյուղատնտեսությունը նյութական արտադրության միայն 20% էր կազմում, իսկ զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ միայն 10%։ Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։

Рубрика: Քիմիա

Գործնական աշխատանք՝ քլոր:

Բնության մեջ

Բնության մեջ հանդիպում է քլորի երկու իզոտոպներ 35Cl և 37Cl: Հալոգեններից երկիր ընդերքում ամենատարածվածը քլորն է։ Քլորը շատ ակտիվ տարր է, եռանդուն կերպով փոխազդում է բոլոր մետաղների ու բազմաթիվ ոչմետաղների հետ։ Բնության մեջ հանդիպում է բնական միացությունների ձևով՝ հալիտը՝ NaCl, սիլվինը՝ KCl, սիլվինիտը՝ KCl·NaCl, կառնալիտը՝ KCl · MgCl2 · 6Н2O: Մարդու օրգանիզմը պարունակում է 0,25 % քլորի իոն։

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով, դեղնականաչավուն, օդից 2,5 անգամ ծանր գազ է։ Թունավոր է։ Սենյակային ջերմաստիճանում 0,6 ՄՊԱ ճնշման տակ հեղուկանում է։ Սենյակային ջերմաստիճանում 1 ծավալ ջրում լուծվում է 2,5 ծավալ քլոր, ստացված դեղին լուծույթը անվանում են քլորաջուր, tհալ=-101°С, tեռ=-34°С, երբ քլորը պնդանում է, առաջացնում է կանաչավուն բյուրեղներ։ Քլորը օդից մոտ 2,5 անգամ ծանր գազ է։ Սենյակային ջերմաստիճանում 1 լ ջրում լուծվում է 2,5 լ քլոր։ Այդ լուծույթը կոչվում է քլորաջուր։ Ոչ մեծ ճնշման տակ քլորը վերածվում է հեղուկի, և այդ ձևով այն պահում ու փոխադրում են պողպատե μալոններով, իսկ մեծ քանակները երկաթուղային ցիստեռններով։

Քիմիական հատկություններ

Քլորը շատ ռեակցունակ նյութ է և փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ։ Բնորոշ է քլորի փոխազդեցությունը մետաղների, օրինակ՝ նատրիումի, պղնձի, երկաթի և մի շարք այլ մետաղների հետ։ Օդից ծանր է 1.19 սմ քառակուսի անգամ։ Կարող է առաջացնել ծուխ առանց կրակի։ Ունի օրգանական նյութերի մոլեկուլներին միանալու հատկություն։

Կիրառություն

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։ Գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվող կարևորագույն պրեպարատները (ինսեկտոֆունգիցիդները)՝ ԴԴՏ, հեքսաքլորան և գրանոզան, այնպիսի օրգանական նյութեր են, որոնց պատրաստման ժամանակ քլոր է գործադրվում։ Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը, հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ։ Քլորն օրգանիզմն ստանում է հիմնականում կերակրի աղի ձևով։ Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։

(տեղեկություններ որոշակի աղբյուրներից)

Рубрика: Ռուսերեն

Интеллект

функция, которая позволяет адаптироваться к новым ситуациям, учиться на опыте, понимать և применять абстрактные концепции, использовать свои собственные знания для управления окружающей средой. Интеллект признает общую способность человека և преодолевать трудности, объединяет все познавательные процессы человека: чувство, восприятие, память, мышление, воображение

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание

Что роботы уже делают лучше, чем люди? Как будут жить вместе роботы и люди через несколько десятков лет?

Роботы более продвинуты, они могут делать что угодно, но я не могу точно сказать, что они делали, но я уверен, что они могут сделать больше, чем люди. И как люди будут жить с роботами в ближайшие годы? Я думаю, что жизнь будет интереснее, чем сейчас, а это означает, что робот сможет делать то, что люди делают для себя или не могут делать вместо людей.

Рубрика: Գրականություն

Համո Սահյան

1․ Համո Սահյանի ստեղծագործությունը։

«Անունդ տալիս» բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծությունը։

Բանաստեղծուփյունը Հայաստանի մասին է, որտեղ Սահյանը կարոտած է իր երկրին և կարծում եմ հենց այդ պատճառով էլ գրել է:

Փորձի՛ր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Եվ բերդի տեղահան մի դուռ, Բերանին մամռոտած մի խուփ, Աշխարհից խռոված մի ցուպ, Արևոտ մի սար եմ հիշում, Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,

2․ Համո Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը։ Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում:

Կրկնվում է Ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը:

Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Գեղեցիկ տոնայնություն և ավելի հնչեղ ասմունքելու հնարավորություն:

3․ Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն  (քո ընտրությամբ)։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:

Ասեմ, որ վստահ չեմ, որ ճիշտ եմ ընկալել, բայց հասկացել եմ այսպես՝ Սահյանը քրել է իր սիրելի էակի մասին ում շատ է սիրել և հասկացել է, որ իր տան մեջ այդ կնոջ համար եղել է միակ ավելորդ մարդը:

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Ինձ համար այս բանաստեղծությունը Համո Սահյանի այն բանաստեղծությունից է, որ մարդը կարդալուց կարող է հանգստանալ և հանդարտանալ և սկսել մտածել: Այս բանաստեղծությունը ունի մի շատ հետաքրքիր կողմ երբ  ես կարդում էի այս բանաստեղծությունը թվում էր թե  հասկանում էի միտքը, իսկ երբ, ուզում էի վերլուծել չգիդեմ ինչու խոսքեր չունեի չգիդեի թե ինչպես վերլուծեմ, որովհետև բանաստեղծությունը իր մեջ արդեն պարունակում է միտքը և ամեն մարդ յուրովի է հասկանում և պատկերացնում այս բանաստեղծության իմաստը:

Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ… Ինչո՞ւ հիշեցրի…

Քամին սարերից առաջին ձյունի փոշին է բերում
Եվ շաղ է տալիս բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված մարմնիս վրա։

Շապիկիս փեղքից ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն խաշամանման
Կարտանանները պոկում է քամին
Խառնում ծառերից թափվող խաշամին…

Խաշա, ի՜նչ խաշամ, թեժաթուխ լավաշ
Տավարն ուտում է ու չի կշտանում…

Ես լուռ նստել եմ կապույտ մի քարի
Կապտել եմ ես էլ և կապույտ քարից
Տարբերվում եմ ես այնքանով միայն
Որ ես դողում եմ, քարը չի դողում։

Գյուղ տանող ճամփով գնում է հայրս
Ցախը շալակին.

–Ցո՞ւրտ է,–հարցնում է։
–Տաք է, ասում եմ։
–Քարին մի նստիր,վե՛ր կաց,–ասում է։
–Տավարն,–ասում է,– լույսով չբերես։
Ասում է, գնում…

Անցել է ուղիղ քառասուն տարի
Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ…
Ինչո՞ւ հիշեցրի…


4․ Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։


5․ Համո Սահյանի ո՞ր  բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:

Հավանել եմ այս բանաստեղծությունը, որովհետև ինձ համար չափազանց գեղեցիկ և չափազանց հաճելի հնչողություն ունի այն: Վաղուց գիտեմ այս բանաստեղծությունը և այնքան շատ եմ հավանել, որ երևի թե չեմ մոռանա: ՈՒ միշտ այն իմ ուղեղում դաջված կլինի:


6․ Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ» վերնագրերից որևէ մեկով:
7․ Ամփոփում —  հարցաշարմ 

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր… »

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ նախանձում են իրար, սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ անդադար մեղադրում են միմյանց: Սա իմ հրաշք աշխարհն է, ուր միշտ խնդիրներ կան չլուծված, սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ լեզու չեն կարողանում գտնել դիմացինի հետ: Սա այն հրաշք աշխարհն է ուր ազգեր են պատերազմում: Սա աշխարհ չէ, սա մի կլոր գունդ է որտեղ մարդիկ պարզապես գոյատևում են ատելով մեկը մյուսին, սպառնալով դիմացինին, չվախենալով իրենց Աստծուց, և վերջապես սա մի հրաշք աշխարհն է, ուր անգամ ես չեմ ուզում գոյատևել:

Рубрика: Կենսաբանություն

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Յուրաքանչյուր հարմարվողականություն հարմարվողական պրոցեսի կոնկրետ պատմական փուլ է, որն ընթանում է որոշակի ապրելավայրերում և համապատասխանում է բույսերի ու կենդանիների որոշակի համախմբերին։ Հարմարվողականության երևույթը կենսաբաններին հայտնի է եղել վաղուց։ 18-րդ դարում դեիստները հարմարվողականությունը համարում էին նախասկզբնական նպատակահարմարության առկայություն կենդանի բնության մեջ, որը ժխտում էր երևույթների պատճառական կապը։ Այս տեսակետը 19-րդ դարի 2-րդ կեսին հերքվեց Չարլզ Դարվինի էվոլուցիոն ուսմունքով։