Рубрика: Գրականություն

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն»

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր — ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր — թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։Բ

Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։

Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։Գ

Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։

Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։

Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։

Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

— Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։

Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։

Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։Դ

Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։

Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

Այս պատմությունը մի տղայի մասին է, ով գող էր և նա միշտ գիշերներն էր կատարում գողություն, որպեսզի հանկարծ ոչ ոք չտեսներ նրան: Նա սիրում էր մի աղջկա որի անունն էր Վասիլիկ, բայց ոչ ոք չէր համարձակվում Վասիլիկի հետ բառ փոխանակել քանի որ վախենում էին նրա ընկերոջից, որովհետև ընկերը գող էր և բոլոր սարսափում էին նրանից, բայց աղջիկը հպոարտ էր, որ նրա ընկերուհիներ: Օրերից մի օր աղջիկը մատնում է իր ընկերոջը և գնում է իր հետ հանդիպման և հենց հանդիպման վայրում էլ ոստիկանները ձեռբաակալումն են: Ընկերը ամիսներ շարունակ փորձելով բացել դուռը բանտի, չէ որ նա կողպեկ բացելու մասնագետ էր, չէր ստացվում, բայց օրերից մի օր փորձելով բացել ստացվում է և նա փախչում է բանտից: Գալիս է աղջկա պատուհանը մոտ և տեսնում, որ աղջիկը արդեն ուրիշ տղայի հետ է:

Рубрика: Քիմիա

Ալկալիական մետաղներ

Ալկալիական մետաղները — պարբերական աղյուսակի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են՝ Լիթիում (Li), նատրիում (Na), կալիում (K), ռուբիդիում (Rb), ցեզիում (Cs) և ֆրանսիում (Fr)։ Չնայած ջրածինը նույնպես առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարր է, այն շատ հազվադեպ է ցուցաբերում ալկալի մետաղներին բնորոշ հատկություններ։

Նրանք բոլորը պարզ նյութ վիճակում պայծառ փայլ ունեցող մետաղներ են, ոչ-մեծ տեսակարար կշռով և հալման ոչ-բարձր ջերմաստիճանով։ Դրանք էլեկտրական հոսանքի և ջերմության լավ հաղորդականություն ունեն։

Լիթիումը օդում արագորեն օքսիդանում է, իսկ ռուբիդիումն ու ցեզիումը նրա մեջ նույնիսկ բոցավառվում են առանց նախնական տաքացման։

Ալկալիական մետաղները եռանդուն կերպով ջրից ջրածին են դուրս մղում, առաջացնելով իրենց բաղադրությամբ նման հիդրօքսիդներ՝ NaOH, KOH, LiOH, RbOH, CsOH, որոնք հանդիսանում են ալկալիներ։

Մետաղական հատկությունները, հիմնային օքսիդներ և հիմքեր առաջացնելու ունակությունը ալկալիական մետաղների մոտ ավելի ցայտուն են արտահայտված, քան մյուս բոլոր մետաղների մոտ։

Ալկալիական մետաղների հատկություններից յուրաքանչյուրը փոփոխվում է այդ մետաղների ատոմական կշիռների աճման հետ միասին։ Օրինակ, ատոմական կշռի մեծացման հետ միասին նրանց հալման և եռման ջերմաստիճանները իջնում են, իսկ տեսակարար կշիռները, ընդհանրապես, բարձրանում են։

Նատրիումի ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s1:

Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

Рубрика: Գրականություն

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակին ծնունդը ենթադրաբար կը վերագրուի 1490-ական թուականներու սկիզբներուն, իսկ մահը, համաձայն հայրենի գիւղին Ս. Թէոդորոս եկեղեցւոյ պատին տակ պահպանուած շիրմաքարին արձանագրութեան՝ 1592-ին: Այս ժամկէտները լիովին կը համընկնին իր հասակին մասին անոր ձգած յիշատակարանին ու բովանդակութեան:

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսա,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Անոր մասին եղած ժողովրդական զրոյցները եւ «Նահապետ վարպետ» կոչումը կը վկայեն, որ եղած է սիրուած երգիչ մը եւ աշուղ մը:

Նահապետ Քուչակին անունով գրաւոր եւ բանաւոր աւանդութեամբ պահպանուած են եւ առայժմ յայտնի են շուրջ մէկ տասնեակ կրօնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակութեամբ աշուղական երգեր՝ հայերէնով ու թրքերէնով, որոնցմէ եօթը՝ հայատառ թրքերէնով: 1880-ական թուականներէն թիւրիմացաբար Նահապետ Քուչակին վերագրուած են նաեւ միջնադարեան հայրենները:

հայրենները

Միջնադարի հայ բանաստեղծության ինքնատիպ էջերից են հայրենները: Դրանք հիմնականում սիրային, պանդխտության և խոհախրատական թեմաներով հորինված տաղիկներ են՝ սովորաբար կազմված 15-վանկանի չորս տողերից կամ 7 և 8-վանկանի ութ կիսատողերից: Հայրենների ընդհանուր քանակը հասնում է մոտ 500-ի: XV-XVII դարերում գրված որոշ ձեոագիր մատյաններում խոհախրատական և պանդխտության հայրենների մի մեծ շարքի հեղինակ է նշվում XIII դարի նշանավոր բանաստեղծ Հովհաննես Պլուզ Երզնկացին: Բայց սիրային հայրենները, ինչպես նաև պանդխտության հայրենների մեծ մասը, հին ձեռագրերում հանդիպում են առանց հեղինակային անվան: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել:

Բանաստեղծություններ

Երբ որ ես պըզտիկ էի,
       կանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
       երեսիս գոյնըն կու գընայ.
— Մանկտի~ք, ձեր արեւն ասեմ,
       որ սիրուն` քարըն չի դիմնայ.
Սիրուն` քար ւ’երկաթ պիտի,
       պողպատէ դըռնակն ի վերայ:

Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ,
       լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.
Զերայ խոցեցիր դուն զիս,
       լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
       կամ ջըրին ճարակն ի քենէ´,-
Տարեկ մի ծառուած կենամ,
       չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ:

Рубрика: Հաշվետվություն

Չնաշխարհիկ Արատեսում։

Մայիսի 7,8,9։ Հիանալի օրեր Արատեսում։ Առաջին անգամն էի այնտեղ և ունեմ հիանալի տպավորություններ։ Դեռ չհասած Արատես հաղթահարեցինք Սմբատաբերդը, փոքր ինչ բարդ, բայց շատ գեղեցիկ բարձունք։ Բարձունքը հաղթահարելուց հետո շարժվեցինք դեպի գեղատեսիլ Արատես, որտեղ երեք օր շարունակ անցկացրեցինք հիանալի ժամանակներ։ Ճանապարհելով առաջին օրը, հյուրընկալվեց մեզ երկրորդ օրը։ Արթնացանք առավոտյան ժամը ութին, նախ առաջինը կատարեցինք մարմնամարզանք, այնուհետև հանձնեցինք նորմատիվներ, այնուհետև հանգստացանք և գնացինք նախաճաշելու, նշեմ, որ նախաճաշը պատրաստում էր ընկեր Արմինեն։ Նախաճաշելուց հետո տեղեկացանք, որ հյուր են եկել ջոկատի երեխաներից մեկիՄարգարիտայի ծնողները, բերելով մեզ քաղցրավենիքներ, որի համար շատ շնորհակալ ենք։ Այնուհետև որոշեցինք անցնել գործի և մաքրել ճամբարի տարածքը։ Մաքրելուց հետո մի քիչ հանգստացանք և գնացինք քայլարշավի դեպի գետի ափը, այնտեղ նստեցինք, նկարվեցինք, զրուցեցինք և վերադարձանք ճամբար, հետո անցանք երեկոյան կարելի է ասելճամբարային ընթրիքին։ Հետո ընկեր Քրիստինայի հետ որոշեցինք անցկացնել փոքրիկ բժշկական տագնապային փորձեր, որոնք շատ հարկավոր են յուրաքանչյուրիս։ Հետո երեկոյան ցանկացանք վառել խարույկ և վայելել մեր շատ սիրելի ուսուցչի ընկեր Նելլիի երաժշտական կատարումները, որոնք ի դեպ կատարվում էին կիթառով, այնուհետև ընկեր Ալինան որոշեց պատրաստել համեղ թխվածքներ, քանի որ ճամբարի երեխաներից երկուսի ծնունդն էր։ Շնորհավորելով ծնունդները գնացինք քնելու։ Եկավ վերջին` երրորդ օրը, նախաճաշեցինք, կատարեցինք մարմնամարզություն, հետո գնացինք սենյակները հավաքելու, պատրաստելու ճամպրուկները, որպեսզի շարժվենք դեպի Երևան։ Եկան ավտոբուսները, ճամպրուկները տեղավորեցինք բեռնախցիկներում և նկարվեցինք խմբակային գեղեցիկ նկար, որպես հուշ մեզ այնտեղից։ Այնուհետև տեղավորվելուն պես շարժվեցինք դեպի Երևան, հասնելով տեղ բոլորս ունենալով հիանալի տպավորություններ, միմյանց ասացինք ցտեսություն և շարժվեցինք դեպի տուն։

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերևարությունները ու արտագաղթները հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են :17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Վարդապետ Բոպիկ Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին ։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Վոսկան Վարդապետ Երևանցու, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր Vll պապի, Ավստրիայի Լեոպորդ I կայսրի և այլոց հետ։


բ/ Ի. Օրու գործունեությունը

Իսարել Օրին շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ազատագրական պայքարի գործում: Օրին հասկանալով, որ Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝  ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արշիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

ա/ Կրթական համակարգը

Կրթությունը զարգացած միջնադարյան Հայաստանում, կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում։ Հայաստանի անկախության վերականգնումը (885) նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։ Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակ միջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։ Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։ Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։


բ/ Պատմագրությունը

Հայ մշակույթի ոսկեդարը (5-րդ) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։

Օգտագործելով աստվածաշնչյա և հունա-հռոմեական պատմափիլիսոփայական միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ։ Նա բարձր է գնահատել նախորդ մատենագիրների երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի   5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյան։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ Եւ Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծական շարադրանքի միահյուսմամբ։

 

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 19

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրած արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ  Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլունքների դեմ։ 13-14րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Լևոն 1-ին Մեծագործ.

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։