Рубрика: Քիմիա

Սպիտակուցներ (պրոտեիններպոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ , որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզ սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավորհացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառումՌենտգենային ճառագայթների դիֆրակցիայի մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է հեմոգլոբինի և միոգլոբինի եռաչափ կառույցները Մաքս Պեուցի և Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ:

Рубрика: Քիմիա

Տնային աշխատանք

<<Ուսուցումը  փորձի  հիման  վրա>>

Նախագիծ 1.Միջառարկայական նախագիծ՝ քիմիա-կենսաբանություն ՝<<Կենսական  տարրեր;  Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ>> 

Մասնակիցներ՝ ավագ դպրոց-վարժարանի  սովորողներ

Ուղղորդող   հարցերը`

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են ՝ մակրոտարրերը, միկրոտարրերը և ուլտրատարրերը։ Մակրոտարրերն են օրինակ ՝ ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (Օ), ազոտը (N), ֆոսֆորը (P) և ծծումբը (S): Միկրոտարրերն էին ՝ երկաթը (Fe), կալցիումը (Ca), նատրիումը (Na), քլորը (Cl), կալիումը (K), յոդը (I), մագնեզիումը (Mg), ֆտորը (F), ցինկը (Zn), ալյումինը (Al), սիլիցիումը (Si) և մանգանը, իսկ ուլտրատարրերն են ՝ ոսկին (Au), արծաթը (Ag) և այլն։

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը ՝ բջջիջներն են։ Բջջի 70-80%-ը կազմված է ջրից, 10-20%-ը սպիտակուցներից, 2%-ը ճարպերը, 0,2-2%-ը նուկլեինաթթուները, իսկ 0,2%-ը ածխաջրերը։

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականները ասում են այդպես, որովհետև սպիտակուցները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում և դրանց շնորհիվ է, որ մենք ապրում ու շնչում ենք։

  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Օրգանական նյութերն են ՝ սպիտակուցները, ածխաջրերը, սախառոզը, գլյուկոզը, ճարպերը, լիպիդները, գլիկոգենը, օսլան, նուկլեինաթթուները և այլն, իսկ անօրգանական նյութերն են ՝ ջուրը (H2O), կերակրի աղը (NaCl), յոդը (I), թթվածինը (O), աղաթթուն (HCl) և այլն։