Рубрика: Հաշվետվություն

Ընտրության գործունեության առարկաների վերաբերյալ։

Դե ինչ մեզ մոտ արդեն սկսվել է ուսումնական երկրորդ պլանը, և ինչպես գիտենք բոլոր սովորողները արդեն կարող են փոխել ընտրության գործունեության առարկաները։ ԵՎ ինչպես բոլորը այնպես էլ ես, որոշեցի փոխել այն, բայց միայն ֆիզկուլտուրա առարկայինը, դե քանի որ բասկետբոլը ինձ այնքան եմ չհետաքրքրեց, այդ իսկ պատճառով որոշեցի փոխել թենիս։ Ճիշտ է ես սիրեցի ընկեր Ալինային, բայց ցավում եմ ինձ այդ սպորտաձևը դուր չեկավ, և ասեմ, որ առաջին անգամ էի աշխատում ընկեր Ալինայի հետ ու շատ սիրեցի նրան, բայց որոշեցի փոխել։ Իսկ ինչ վերաբերվում է թենիսին ասեմ, որ ընկեր Հասմիկի հետ մեկ տարի շարունակ աշխատել եմ։ Սիրել եմ և սպորտաձևը և ուսուցչին։ Իսկ կինոֆոտոյի մասին խոսքեր չունեմ, շա՜տ եմ սիրում ընկեր Անիին, շատ հետաքրքիր է անցնում մեր դասերը, և ասեմ, որ շատ լավ ենք աշխատում ընկեր Անիի հետ, և առարկան եմ սիրում շատ, և ընկեր Անիին։