Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Բառարանային աշխատանք

  1. բառարանների տեսակները

Լեզվական բառարանններ

Բացատրական բառարան, դարձվացքաբանական բառարան, հոմանիշ-հականիշ բառարան, հեղինակային բառարան, ուղղախոսական բառարան, ուղղագրական բառարան, թարգմանչական բառարան, միալեզվային բառարան, երկլեզվային բառարան, բազմալեզվային բառարան, համեմատական բառարան:

Հանրագիտական բառարններ

կենսագրական բառարան, գրաբարյան բառարան, օտար բառերի բառարան, մասնագիտական բառարան, քերականական բառարան:

2. անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուններ, և բացատրել նշանակությունը։

  1. Ետիկար— որի անունով մի խաչքար կա Աքիրմանի Ս. Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա:
  2. Դադամ— հայրերը այս անունը տալիս էին իրենց որդիներին հաճախակի, որ հիշեն իրենց հորը:
  3. Ամիր-Երկաթ, հայկական արական անուն։ Կազմված է amiīr՝ «իշխան» արաբական և հայկական երկաթ բառերից։ Գործածվել է 13-րդ դարերում:
  4. Ավա-կանացի անուն անգլերենում և այլ լեզուներում։ Ավա անունը ունի ծագման տարբեր տարբերակներ: Վերջին շրջանում նրա հայտնիությունը կարող է կապված լինել 1990-ականներին հայտնի մի շարք երեխաների հետ, որոնց, ի վերջո, անվանում էին հայտնի դերասանուհի Ավա Գարդների պատվին:
  5. Աղեակ-հայկական իգական և արական անուն։ Առաջացել է միջին հայերեն աղեակ, որն էլ իր հերթին գավառական աղէկ՝ «լավ» բառից։ 
  6. Աղբերշահ-հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն եղբայր և պարսկական  šāh՝ «թագավոր» բառերից։
  7. Ավագշահ— հայկական արական անուն։ Կազմված է հայերեն Ավագ անունից և պարսկերեն՝ شاهշահ` «թագավոր» բառից:
  8. Ամպակ— հայկական արական անուն։ Համարվում է Մովսես Խորենացու  հնարած անուններից մեկը։ Կազմված է հայերեն ամպ բառից։ Գրվում է նաև Ամբակ։
  9. Դասապետ— հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն դաս և պետ բառերից:
  10. Գագտուր— հայկական անուն։ Առաջացել է Գագ և -տուր բառերով։ Նշանակում է «Գագի տվածը»։ Գագ բառը ոչ թե անձնանուն է, այլ Վրաց դաշտի Գագայ Ս. Խաչը , որը հայտնի ուխտատեղի էր։

3. ընտրել 10 բարբառային բառ և բացատրել

1.Կացի-սպասի

2.Գիլիկ-փոքրիկ անիվ

3. Աճարկուտ-վայր որտեղ շատ հաճարի ծառեր կան

4.Իծկոթ-թթու դնելու բույս

5.Դամբիլ-դամբուլ

6.Եգընթու-ուտելիքի մնացորդ

7.Դըրվերել-ներքև իջնել

8.Այբեջար- 1.հորեղբայր, 2.տգեղ

9.Աշկերտ-արհեստավորի աշակերտ

10.Ամեխ- 1.անմեղ, 2.հանդարտ

4. բառարանը ինձ համար փոքրիկ շարադրություն։

Բառարանը բառապաշարը զարգացնելու համար միջոց է, հաճախակի եմ օգտվում բառարանից որևէ բառի բացատրություն, կամ հոմանիշ, հականիշ գտնելու համար: Հիմնականում օգտվում եմ բացատրական և ուղղագրական բառարաններից, քանի որ նմանատիպ վարժություններ անելիս շատ է հարկավոր: