Рубрика: Без рубрики, Ձմեռային նախագիծ, Անգլերեն

Հունվարյան ճամբարի ընթացքը, մեր ջոկատում։

Ողջույն։ Դե ինչպես գիտենք սիրելի Սեբաստացիներ մեզ մոտ շարունակվում է հունվարյան ճամբարը, և մենք ընտրել ենք բազմալեզու ջոկատից անգլերեն լեզուն, և մեր ուսուցչուհին է ընկեր Սերինեն։ Մենք ամբողջ ջոկատով ճամբարի ընթացքում շատ լավ ժամանակ ենք անցկացրել, դե սկզբի մեկ շաբաթը ընկեր Սերինեն բացակայել էր և նրան էր փոխարինել ընկեր Անիկը։ Մենք ընկեր Անիկի հետ սկզբի շաբաթը անում էինք դասեր, դե դասեր ասելով նկատի ունեմ կարդում էինք անգլերեն լեզվով տեքստեր և թարգմանում հայերեն, այնուհետև խաղում էինք խաղեր, օրինակ` Ալիաս, խաղը կայանում է նրանում, որ բջջայինի էկրանին հայտնվում են անգլերեն բառեր, որոնց իմաստները պետք է բացատրենք, այնուհետև խաղացել ենք մեզ բոլորիս ծանոթ Մաֆիան, դե կարծում եմ կարիք չկա բացատրելու խաղի կանոնները, հետո գնացել էինք շրջայցի քոլեջ և գեղարվեստ, ծանոթացել դպրոցներին, տեղակայքին և վերադարձել մայր դպրոց։ ԵՎ հետո վերջապես վերադառնում է մեր շատ սիրելի ընկեր Սերինեն, որին անչապ կարոտել էինք և անհամբեր սպասում էինք։ Դե ընկեր Սերինեի հետ նույնպես կարդում էինք անգլերեն լեզվով տեքստեր և թարգմանում հայերեն, որպեսզի զարգացնենք մեր բառապաշարը, հետո որոշեցինք գնալ Skipark հայերեն լեզվով ասաց` սահադաշտ։ Հունվարի 27-ին ժամը 11։00 գնացինք Իրինա Ռոդինինովնայի անվան գեղասահքի դպրոց սահելու։ Դե բնականաբար ջոկատից ոչ բոլորն էին կարող սահուն և վարժ սահել, բայց քիչ-քիչ սովորեցին, այնուհետև հաջորդ օրը երբ եկանք դպրոց որոշեցինք պատրաստել English breakfast` Անգլիական նախաճաշ։ Որոշեցինք, որ ջոկատից ամեն մի երեխա պետք է բերի բաղադրատոմսից մի ինչ որ մաս, այսպես բոլորս հաջորդ օրը եկանք դպրոց մեզ հետ բերելով այդ ամենը և սկսեցինք պատրաստել, չեմ ուզում ընդլայնվել են հերթով բացատրել ով ինչ կտրատեց, ինչ ժարիտեց և այլն… Մենք պատրաստեցինք` շա՜տ գեղեցիկ և համեղ տեսք ուներ։ Ճիշտ է մենք չէինք ասել ընկեր Ջուլիին և ընկեր Մարթային, որ նման բան ենք կազմակերպել և որոշել էինք անակնկալ անել և հրավիրել իրենց մեր նախաճաշին, այն էլ հանկարծ գալիս է ընկեր Ջուլին և տեսնում այն ամենը ինչ որ մտադիր էինք անել։ ԵՎ այսպես նստեցինք նախաճաշի և ինչպես ասացի հրավիրել էինք նաև ընկեր Մարթային, նախաճաշը վերջացրեցինք և իսկապես բոլորս շատ հավանեցինք մեր իսկ պատրաստած ձեռքերով նախաճաշը, չմոռանամ նշել, որ նախաճաշելու ընթացքում զրուցում էինք ընկեր Ջուլիի հետ տարբեր թեմաներից`դպրոցի հետ կապված։ Շատ ուրախ էինք, որ հավանել էին ընկեր Ջուլին և ընկեր Մարթան մեր պատրաստածը, և իսկապես շատ ոգևորված էինք։ Դե ինչ այսքանը հունվարյան ճամբարի մասին, շատ լավ անցավ ճամբարը և կարծում եմ, որ մյուս տարի ավելի քան հետաքրքիր կանցնի։

Рубрика: Ձմեռային նախագիծ, Անգլերեն

About programmer.

Two days ago, the parent of one of the high school students, who can be said to be a programmer, came to our educational complex to talk about how to protect personal accounts so that it might be hacked or a person could not break it. We talked about various personal account issues, notifications, he told a little, showed the right direction on how to protect the page from some people.