Կարդացի ստեղծագործությունը, այն իր մեջ ուներ հումորային և զարմանահրաշ պահեր, որոնք կարծում եմ դուր կգա յուր կարդացողին։ Շատ հետաքրքիր էր նաև գյուղի մարդկանց տարօրինակ կարծիքները ջրահեղձ եղած հսկայի մասին, որոնք սկզբում չէին էլ պատկերացնում, որ դա մարդ է այդքան հսկա չափերով և դրա հետ մեկ տեղ շատ գեղեցիկ։ Այնուհետև նրանք որոշեցին անուն դնել նրան (Էստեբան), որի բացատրությունն էր պսակ։
Месяц: Декабрь 2020
Անկախ Պետությունների Համագործակցություն
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ՝ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում․ բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։
ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ և Բելառուսի միջև անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր և այլն։
Ինքնաստուգում
1 Մորթով շփված կաուչուկը էլեկտրականում է 1 դրական լիցքով 2 բացասական լիցքով
2․ բացասական լիցքով
Նկարում պատկերված են երեք զույգ գնդիկներ: Որ զույգի գնդիկներն ունեն. համար 2 նկարը
3․ նույնանուն լիցքեր 1․ առաջին 2-րդ նկար 4․ տարանուն լիցքեր 2․ երկրորդ 3- նկար 5․ լիցկավորված չեն 3․ երորդ 1-ին նկար
6․ էբոնիտե ձողով պետքա միացնենք։
7․ Բ-ի ավելի մեծ ուժով
1․էլեկտրոն-բացասական լիցքով
2․պրոտոն-դրական լիցքով
3․նեյտրոն-լիցքավորված չի
4․ Պրոտոնի զանգվածը մի քիչ փոքր է նեյտրոնի զանգվածից:
5․Պրոտոնի զանգվածը 1840 անգամմեծէ էլեկտրոնից:
6․ Որն է քիմիական տարրի գլխավոր բնութագիրը. Ա. Ատումում էլեկտրոնների թիվը
7․ Նկ․ 32- ում լիցկավորված է դրական լիցկով։
8․ Ուրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն։Լիցքավորված է այդ ատոմը? Լիցքավորված է դրական լիցքով
9․Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։Նրանցից 7-ը պրոտոն է։Քանի նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը։ 7 էլեկտրոն 21 նեյտրոն
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ, ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`
1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:
Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.
1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:
4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:
- Ո՞ր լիցքերին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։
Այն էլեկտրոնները կամ իոնները, որոնք կարողանում են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ ա․ մետաղներում ազատ լիցքակիրներն են էլեկտրոնները և իոններն։ բ․ էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են։
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։
3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։
Բ էլեկտրացույցը լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։ Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա-ն, իսկ դրական լիցքերը դեպի Բ և ուժերը հավասարվում են։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, որովհետև նախ էլեկտրական դաշտը կորում է, համ էլ երկու էլեկտրացույցերի լիցքերն էլ հավասարվում են։
4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։
Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի արձակումը։
5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։
Էլեկտրական հոսանքի ուղղությունը ընտրվում է էլեկտրոնների հակադիր ուղղությամբ։
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ,ՎՈԼՏԱՉԱՓ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ հոսանքի առաջին աղբյուր ստեղծող:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ:
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:
A=Uq
220Վ*4Կլ=880Ջ
2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:
U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ
3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

գ
4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:
I=240կմ=240000մ
0.1Օմ·մմ²/մ*240000մ/12 մմ²=2000Օմ=2ԿՕմ
5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:
I=U/R=12Վ/620Օմ=3/155ա
Հայ-ռուսական հարաբերությունները
Հայ–ռուսական հարաբերությունները երկկողմանի հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին։
19-րդ դարից սկսած Ռուսաստանը խոշոր դերակատար է Անդրկովկասում։ Երկու երկրների հարաբերությունների արմատները գալիս են Ռուս-պարսկական պատերազմից, որի արդյունքում Արևելյան Հայաստանն անցավ Ռուսական կայսրությանը։ Բացի այդ, Ռուսաստանը դարձավ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ազգերի, այդ թվում հայերի անվտանգության երաշխավորը։ Երկու երկրների մեջ գործում է դաշնակցային սերտ հարաբերություններ։
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անդամակցեց Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ստեղծած Անկախ Պետությունների Համագործակցություն միջազգային կազմակերպությանը։ Հայաստանը և Ռուսաստանն անդամ են ընդհանուր տարածաշրջանային միջազգային ռազմական կառույցի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գլխավոր դաշնակիցը, սակայն վերջին 20 տարում մեծ քանակությամբ և գերժամանակակից հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով պատերազմական դրության մեջ է գտնվում Հայաստանի հետ:
Интернет в моей жизни
Интернет действительно играет большую роль в моей жизни, если я не работаю, Интернет приходит мне на помощь. Пользуюсь телефоном, вхожу в Instagram, Viber, WhatsApp, YouTube. Когда я хочу получить информацию, я использую Google. Люди могут легко общаться друг с другом из разных стран через Интернет, они могут организовывать деловые дружеские встречи через Интернет.
Քիմիական փորձ
Թթվածին
1.-Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա
Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները:
2. -Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
ֆիզիկական
- սովորական պայմաններում գազ է,
- հոտ չունի,
- անգույն է,
- համ չունի,
- եռում է 90,19 Կ (-182,96 °C) ջերմաստիճանում,
- գոլորշիանում է 54,8 Կ (-218,35 °C) ջերմաստիճանում,
- հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
- հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում
Թթվածնի խտությունը 0 °C ջերմաստիճանում և 101 կՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ, ինչը 1,11 անգամ մեծ է օդի խտությունից։ Թթվածինը ջրում քիչ է լուծվում. 20 °C ջերմաստիճանում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, որն էլ, ապահովում է ջրային կենդանիների ու բույսերի շնչառությունը։
Ջերմաստիճանը բարձրացնելիս թթվածնի, ինչպես և՝ ցանկացած այլ գազի, լուծելիությունը ջրում նվազում է, իսկ իջեցնելիս՝ աճում։ Օրինակ՝ 0 °C ջերմաստիճանում թթվածնի լուծելիությունը 100 ծավալ ջրում 5 ծավալ է, և այդ հանգամանքի հետ է մասամբ կապված հյուսիսային ծովերի ձկնառատությունը։Թթվածնի հատկություններն ուսումնասիրելու համար այն պետք է ստանալ մաքուր վիճակում:Շվեդացի գիտնական Կարլ Շելեն 1771թ.առաջին անգամ անգամ թթվածին ստացել,ապա անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլին1774թ. կարմիր սնդիկի օքսիդի HgO քայքայումից.
քիմիական
- Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։
Փոխազդում է ածխի հետ
Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).
Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։
Փոխազդում է ֆոսֆորի հետ.
Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։
- Փոխազդեցությունը մետաղների հետ.
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.
Օդում մագնեզիումը (Mg) այրվում է շլացուցիչ բոցով, ռեակցիայի հետևանքով առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ.
Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).
{\displaystyle {\mathsf {2SO_{2}+O_{2}\rightarrow 2SO_{3}}}}{\displaystyle {\mathsf {CH_{4}+2O_{2}\rightarrow CO_{2}+2H_{2}O}}}
3.-Թթվածնի կիրառումը
ազմազան են թթվածնի կիրառման բնագավառները. տեխնիկայում գործընթացների գրեթե 80 %-ն այս նյութի կիրառման վրա է հիմնված։
- Մետաղների արտադրություն.
Դոմենային վառարանում թուջի ստացման գործընթացն արագացնելու նպատակով հաճախ թթվածնով հարստացված օդ է կիրառվում։ Մաքուր թթվածնում այրումն ընթանում է մոտ հինգ անգամ արագ, քան օդում։ Մեծ քանակությամբ թթվածին է օգտագործվում նաև պողպատահալման գործընթացում։
- Մետաղների կտրում, զոդում ու եռակցում.
Ջրածինը (H2) թթվածնի հետ հատուկ այրիչներում այրելիս բոցի ջերմաստիճանը հասնում է մինչև 3200 °C, իսկ ացետիլեն (C2H2) օգտագործելիս՝ նույնիսկ մինչև 3500 °C։ Ացետիլենի այրման ռեակցիայի հավասարումն է.
4.-Օքսիդավերականգնման ռեակցիաներ
Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ:Այդ ռեակցիաների ընթացքը պայմանավորված է էլեկտրոնի անցմամբ մեկ ատոմից (իոնից, մոլեկուլից) մյուսին, ինչի հետևանքով էլ օքսիդացման աստիճանի փոփոխություն է տեղի ունենում:
5.- Լաբորատոր փորձ՝ <<Օդի բաղադրությունը>>
Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է −200°C-ում: 1774 թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը (21) թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը (78) ` ազոտ և այլ գազեր: Նա առաջարկել է նաև օդի հիմնական բաղադրիչ մասերի անվանումներ:
Օդն ունի հաստատուն բաղադրություն, որը պահպանվում է բնական փոխանակության ճանապարհով: Ներկայացնենք չոր օդի բաղադրությունները՝ բաղադրամասերի միջին քանակությունները` ծավալային տոկոսներով.
| Բաղադրիչներ | Միջին քանակություն (ծավալային %) | Բաղադրիչներ | Միջին քանակություն (ծավալային %) |
| N2 | 78,09 | Ne | 0,0018 |
| Օ2 | 20,95 | He | 0,0005 |
| Ar | 0,93 |
Բացի նշված գազերից, օդը պարունակում է նաև ոչ հաստատուն բաղադրամասեր՝ ածխածնի (IV) օքսիդ՝ 0,03%, ջրային գոլորշիներ և գազային այլ խառնուրդներ: Թթվածնի մասնակցությամբ քիմիական ռեակցիաները հիմնականում ընթանում են օդում, այլ ոչ մաքուր թթվածնում: Օդում թթվածնի զանգվածային բաժինը մոտ 23% է՝ ըստ զանգվածի:Օդը կանխում է երկրի մակերևույթի գերտաքացումն արևից և միաժամանակ՝ պահպանում վերջինիս ջերմությունը տարածության մեջ ցրվելուց:Առանց օդի գրեթե ոչ մի կենդանի օրգանիղզմ չի կարող գոյություն ունենալ:
Անհատական-հետազոտական աշխատանքներ՝
1.Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին (շնչառություն, այրում)
Շնչառություն, արտաքին միջավայրից օդի անցումը թոքեր և հակառակ ուղղությամբ, որի ընթացքում օրգանիզմը ստանում է թթվածին և արտազատում ածխածնի երկօքսիդ։
Բոլոր աերոբ օրգանիզմները օգտագործում են թթվածինը բջջային շնչառության համար, որի ընթացքում նրա միջոցով սննդի բաղադրամասերը ճեղքվում են և առաջանում է էներգիա, իսկ որպես վերջնանյութ՝ ածխածնի երկօքսիդ։ «Արտաքին շնչառության» ժամանակ մթնոլորտային օդը անցնում է թոքեր, որտեղ ալվեոլներում դիֆուզիայի միջոցով կատարվում է գազափոխանակություն։ Արյունատար համակարգի միջոցով այս գազերը տեղափոխվում են բջիջներ, որտեղ տեղի է ունենում «բջջային շնչառությունը» [1][2]։

Ամերիկյան էգ ալիգատորի շնչառության ռենտգենային նկարահանումը

Շնչառության ժամանակ կրծքավանդակի մագնիսական ռեզոնանսային պատկերումըՏուբերկուլոզով հիվանդ մարդու թոքերը։
Ողնաշարավոր կենդանիների մեծամասնության շնչառությունը կատարվում է թոքերի միջոցով, կազմած է ներշնչման և արտաշնչման հաջորդական փուլերից, որոնք կատարվում են քթի խոռոչից մինչև ալվեոլներ տեղափոխող խողովակների կամ օդուղիների բարձր ճյուղավորված համակարգի միջոցով։
Թթվածնի այրում
յրում, բարդ ֆիզիկաքիմիական պրոցես սկզբնական նյութերի վերափոխում: Երբեմն այրումը որոշվում է որպես օքսիդանտի և վառելիքի միջև եղած ռեակցիա:
Սակայն, այրման գործընթացները ներառում են, օրինակ, մոնոմոլեկուլային վառելիքի այրումը և օզոնի տարրալուծումը, երբ քիմիական էներգիան պահեստավորվում է մեկ նյութի քիմիական կապերով: Այրման մուտքում եղած նյութերում տեղի են ունենում էկզոթերմիկ ռեակցիաներ, որն ընթանում է ջերմության ինտենսիվ արտադրությամբ: Քիմիական էներգիան, որը պահեստավորված է ընթացիկ խառնուրդում, կարող է առանձնանալ որպես Ջերմային ճառագայթում և լույս: Լուսավոր շերտը կոչվում է կրակի ճակատ կամ ուղղակի կրակ:
Կրակի տիրապետումը հին մարդկանց կողմից խաղաց առանցքային դեր մարդկային քաղաքակրթության զարգացման գործում: Կրակը մարդկանց տվեց հնարավորություն սնունդ պատրաստելու և կացարանները տաքացնելու համար, իսկ արդյունքում-զարգացում՝ մետալուրգիա, Էներգետիկա և նոր, ավելի կատարելագործված գործիքների և տեխնոլոգիաների ստեղծում: Այրման գործընթացի կառավարումը ընկած է ավտոմեքենաների, նավերի և հրթիռների շարժիչների ստեղծման հիմքում:
2.Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը
երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից, կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։
3.Թթվածնի հայտնագործումը
Առաջին անգամ միմյանցից անկախ թթվածինը ստացել են շվեդ, գիտնական Շեելեն (1769—1970 թվականին՝ մագնեզիումի նիտրատի, թորակների ջերմային քայքայումից) և անգլիացի գիտնական Պրիստելին (1774 թվականին՝ սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից).
4.Օզոն, օզոնային շերտ, օզոնայինճեղքերիվտանգավորությունը
Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը օքսիդների վերաբերյալ.
- Թթվածին պարունակող երկտարր միացություններ են, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2 է:
- Բոլոր օքսիդները ջրում լուծելի են:
- Բոլոր օքսիդները փոխազդում են թթուների հետ:
- Հիմնային օքսիդները, փոխազդելով թթուների հետ, առաջացնում են աղ և ջուր:
- Ըստ CaCO3 → CaO + CO2 ռեակցիայի հավասարման ստացված թթվային օքսիդի զանգվածը ելային աղի զանգվածի 56 %- ն է:
- Na2O, CO2, N2O5, CaO, SO3 օքսիդների շարքում գրված է երեք հիմնային օքսիդ:
Сочинения
Истинная любовь всегда сопровождается уважением.
Чтобы завоевать уважение, каждый человек должен сначала убедиться, что его все любят, что он никогда не теряет людей из виду. Необходимо быть вежливым, воспитанным, не употреблять лишних слов, которые могут разочаровать человека. И наконец, если нас будут любить, нас будут уважать все.