Рубрика: Գրականություն

Կորսված օրեր

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք  առաջադրանքները.


Կորսված օրեր: Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առաջադրանք

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

այդ օրերը բոլորն էլ անցած էին,

երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,

բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Կարծում եմ, որ հերոսը ուներ մեխքի զգացում և նա ուզում էր ետ վերադարձնել։ Նա հարուստ առանց էմոցիանալ մարդ էր։ Բայց վերջում նա զգաց այդ մեխքի զագցողությունը, որ նրան սպասել են  բայց նա ոչ մի բան չի աել։

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

Պարո՛ն, —գոռաց Կաձիրան. —Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչոր ուզենաք:

Խոսլուց էլ արդեն հասկացվում է որ նա ուզում է ետ վերադարձնել այդ օրերը, և նա ամենինչ կանի որ վերադարձնի։ Ուղղակի նա չեր մտածում որ փողով ադ օրերը չի կարող ետ բերել։

Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

՞

Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյան «ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ»

Այս պատմվածքը մի վարսահարդարի մասին էր, ով չէր հավատում պատերազմին միշտ ասում էր նման բան չկա, որովհետև վախենում էր, վախ կար իր մեջ։ Վախենում էր, որ կարող է լինել պատերազմ կարող են մահանալ մարդիկ, այդ իսկ պատճառով նա չէր հավատում։ ԵՎ կար մի 11 տարեկան պատանի, ով վազելով մտնում էր վարսավիրանոց և բղավելով ասում էր` պատերազմ է, պատերազմ, բայց վարսահարդարը դուրս էր հանում նրան սենյակից քանի որ վախի պատճառով բարկանում էր։

Рубрика: Գրականություն

Էռնեստ Հեմինգուեյ «Օտար մի երկրում»

Բանաստեղծությունը փոքր ինչ հուզիչ էր: Բանստեղծը պատմում է պատերազմից վերադարձող իր ընկերների մասին, նրանց ձերռքբերումների մասին, շքանշանների մասին որոնք ձեռք էին բերել պաերազմի ժամանակ: Պատմում է, որ պատերազմից հետո դարձան անդամալույծ, կորցրեցին քայլելու ունակությունը ընթանրապես շարժվելու ունակությունը: Իրենց դժվար, տխուր, թախծալի օրերը:

Рубрика: Գրականություն

Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը»

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է: 

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բարև՛ Ձեզ, սինյոր ուսուցիչ, բարև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՛ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ է պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ՝  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՛ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՛ք և կարգապահ եղե՛ք: Ես միայնակ եմ: Եղե՛ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՛ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՛ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՛ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք՝ «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՛ր ուսուցիչ, ներեցե՛ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՛ս:

****************************************************************************

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. «Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ»: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի՛ր և սիրի՛ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան, երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և է՛լ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր «ուսուցիչ» բառը:

Քո հայր

******************************************

Գրավոր

  1. Համոզի՞չ էր հոր նամակը:

Այո, շատ հոգեհարազատ էր։

  • Փորձիր ինքդ հարցեր կազմել նյութի վերաբերյալ:
  • Քեզ ի՞նչ օգուտ տվեց այս պատմությունը:

Սկսեցի ավելի ուշադրություն դարձնել իմ ուսուչուհիներին, քանի-որ նրանք ձգտում են մեզ դարձնել ավելի լավը։

  • Քո կարծիքով՝ հոր նամակը տղային կյանքի դաս տվե՞ց։

Իհարկե, այդ նամակով տղայի հայրը դաստիարակեց իր որդուն, սովորեցրեց որ պետք է հարգել ուսուցչուն։

  • Ինչպե՞ս կբացատրես նամակի իմաստը։

Նամակի իմաստը՝ հարգել, հարգել ուսուցուհուն, հարգել ինքդ քեզ։

Рубрика: Հայոց լեզու

Բառակազմություն

կարկուտծանրոցկարկտաբեր
ճարպագունդշղթայազերծգնդասեղ
արևմուտքմտաբերելարևազօծ
խնկածաղիկասեղնագործծաղկաշղթա
մարդկայինօծանելիքծանրակշիռ
գերակշռելհրաշամանուկմանկամարդ
աչալուրջելնելթուլամորթ
շքահանդեսվեհապանծլրջմիտ
իջվածքբարիբարեկարգ
կարգավորումբեռվեհաշուք
մորթազերծմտավորականելևեջ
կրավորականթույլբեռնակիր
նախուշագնացնախադեպ
ապհասարակարգապուշ
ստորձայնափողստորակարգ
գերհանրամատչելիգերձայն
մակդիպվածմակբայ
ընդբայականընդհանուր
խոտաճարականտառծխախոտ
սղաճդրածոսղագիր
եռակողմկուսակալկողմնակալ
ունկնսրբագրելունկնդիր
թվականամսավերջամսաթիվ
հատիչծուխանտառահատ
գովաբանել-ունգովեստ
աճուրդաճուկ
դաշտավայր-ուհիվայրի
տարեվերջ-ույթվերջույթ
կայսերապաշտ-եստկայսերուհի
մտախոհ-ուկխոհուն
Рубрика: Հայոց լեզու

Վերաբերականներ

Վերաբերականներ

Հաստատական-այո՛, անշու՛շտ, անպատճառ, իհարկե, անկասկած, անպայման, իրոք, հիրավի.

Ժխտական-ո՛չ, չէ.

Զգացական-բարեբախտաբար, ցավոք, ախր, չէ որ, դժբախտաբար.

Սաստկական-մանավանդ, նամանավանդ, անգամ, նույնիսկ.

Երկբայական-կարծես, ասես, միգուցե, գուցե, երևի, դիցուք, արդյոք.

Ցուցական-ահա՛, ահավասիկ, հո.

Զիջական-այնուամենայիվ, իմիջիայլոց,

Կամային-ապա, հապա.

Նախադասություններ-

Իմիջիայլոց ես դա քեզ պետք է ցույց տայի։

Ո՛չ, ես թույլ չեմ տալիս քեզ, որ իջնես դուրս, ցուրտ է։

Կարծես թե եղանակը բացվում է, կարելի է գնալ զբոսնելու։

Իրոք որ շատ լավ որակ է, բոլորին անշուշտ խորհորդ կտամ։

Рубрика: Հայոց լեզու

23-30

1.Բաց թողնված տառերը լրացրու՛։

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության   պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։ 
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի
3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:

Գետնաքարշ-գետին, գիտնական-գետ, հնձվոր-հունձ, խուսափել-խույս, քննարկել-քնին, լսափող-լիս, նստարան-նիստ, լրջախոհ-լուրջ,  ուղեկից-ուղի, շրջադարձ-շուրջ, կավճոտ-կավիճ, սուզանավ-սույզ, չվացուցակ-չուվ, իշայծյամ-էշ, պտուտակ-պտույտ:

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվորպարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենիփոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելվածներամփոփ, ելույթգերադաս:

5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը։

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով,անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ.
ուղտի ականջում քնած-դինջ.
լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել.
կրիայի քայլերով-դանդաղ.
անկողին ընկնել-հիվանդանալ.
գլուխ գլխի տալ-միասին մտածել.
խելքի ծով-խելացի.

6. Գտի՛ր հոմանիշները։

Շիշ-սրվակ, սայր-շեղբ, շիրիմաքար-տապան, շեմք-սեմ, նյարդ-ջիղ, շիվ-ոստ։

7. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։

Դառը համ ունեցող-դառնահամ,ալիքներով ծփացող-ալեծուփ,  ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձույլ,  կյանքը սիրող-կենսասեր:

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց չեր նկատվել  ՝  դեռ  անցյալ գարնան  հաճախադեպ  տեղատարափ  անձրևի ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն  տեղաշարժվեց։

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր ինչ  տխրալի մեղեդին  թախիծով  պարուրեց   մարտը ՝  դաժան   զինվորական կարծրացած  հոգին և   մոռացավ   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճկնավոր,  անօրեն,  արդուզարդ, անէական,  կտրիչ, սրբություն,  օրեցօր,  պախուրդ,  ուխտապան, ուղտավոր: