Рубрика: Հայոց պատմություն

Անկախ Պետությունների Համագործակցություն

Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ՝ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում․ բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (ԼատվիաԼիտվաԷստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։

ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ և Բելառուսի միջև անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր և այլն։

Рубрика: Ֆիզիկա

Ինքնաստուգում

1 Մորթով շփված կաուչուկը էլեկտրականում է 1 դրական լիցքով 2 բացասական լիցքով

2․ բացասական լիցքով

Նկարում պատկերված են երեք զույգ գնդիկներ: Որ զույգի գնդիկներն ունեն. համար 2 նկարը

3․ նույնանուն լիցքեր 1․ առաջին 2-րդ նկար 4․ տարանուն լիցքեր 2․ երկրորդ 3- նկար 5․ լիցկավորված չեն 3․ երորդ 1-ին նկար

6․ էբոնիտե ձողով պետքա միացնենք։

7․ Բ-ի ավելի մեծ ուժով

1․էլեկտրոն-բացասական լիցքով

2․պրոտոն-դրական լիցքով

3․նեյտրոն-լիցքավորված չի

4․ Պրոտոնի զանգվածը մի քիչ փոքր է նեյտրոնի զանգվածից:

5․Պրոտոնի զանգվածը 1840 անգամմեծէ էլեկտրոնից:

6․ Որն է քիմիական տարրի գլխավոր բնութագիրը. Ա. Ատումում էլեկտրոնների թիվը

7․ Նկ․ 32- ում լիցկավորված է դրական լիցկով։

8․ Ուրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն։Լիցքավորված է այդ ատոմը? Լիցքավորված է դրական լիցքով

9․Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։Նրանցից 7-ը պրոտոն է։Քանի նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը։ 7 էլեկտրոն 21 նեյտրոն

Рубрика: Ֆիզիկա

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ, ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

Էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում տուժած բաժանորդների  փոխհատուցման կարգը | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

  1. Ո՞ր լիցքերին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։

Այն էլեկտրոնները կամ իոնները, որոնք կարողանում են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ ա․ մետաղներում ազատ լիցքակիրներն են էլեկտրոնները և իոններն։ բ․ էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։

3Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։

Բ էլեկտրացույցը լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։ Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա-ն, իսկ դրական լիցքերը դեպի Բ և ուժերը հավասարվում են։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, որովհետև նախ էլեկտրական դաշտը կորում է, համ էլ երկու էլեկտրացույցերի լիցքերն էլ հավասարվում են։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։

Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի արձակումը։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Էլեկտրական հոսանքի ուղղությունը ընտրվում է էլեկտրոնների հակադիր ուղղությամբ։

Рубрика: Ֆիզիկա

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ,ՎՈԼՏԱՉԱՓ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ  հոսանքի առաջին աղբյուր ստեղծող:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=Uq
220Վ*4Կլ=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

գ

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

I=240կմ=240000մ
0.1Օմ·մմ²/մ*240000մ/12 մմ²=2000Օմ=2ԿՕմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R=12Վ/620Օմ=3/155ա