Рубрика: Անգլերեն

1)”If you could change one important thing in your country, what would you change? What have you ever done or are going to do to keep it clean?”

I would very much like the opportunity to be free in our country to be great, but unfortunately that is not the case. As for keeping clean, I am definitely in favor, I try to follow the rules myself as much as possible to keep the city clean. There are times when I reprimand the other person for polluting the environment.

Рубрика: Քիմիա

Հալոգեններ, ոչ մետաղներ.

Հալոգեններ.

Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր։

Առաջինը հայտնաբերվել է քլորը՝ 1774 թվականին, մյուսները` մի քանի տասնամյակ անց:

  • ֆտորը` 1886 թվականին
  • բրոմը` 1826 թվականին
  • յոդը` 1811 թվականին

Աստառը ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ստացվել է արհեստական ճանապարհով` միջուկային փոխարկման միջոցով, 1940 թվականին։ Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են:

Ոչ մետաղներ.

Քիմիական տարրեր, որոնք առաջացնում են մետաղներին ոչ բնորոշ հատկություններով պարզ նյութեր։ Մետաղական փայլ չունեն, էլեկտրականության և ջերմության վատ հաղորդիչներ են, կռելի չեն։ Հայտնի քիմիական տարրերից բնորոշ ոչ մետաղներ են միայն 22-ը, որոնցից ջրածինը, ազոտը, թթվածինը, ֆտորը, քլորը և ազնիվ գազերը սովորական պայմաններում գազեր են, բրոմը հեղուկ է, իսկ բորը, ածխածինը, սիլիցիումը, ֆոսֆորը, ծծումբը, արսենը, սելենը, տելուրը, յոդը և աստատը՝ պինդ նյութեր։ Տարրերի պարբերական համակարգում ոչ մետաղները գտնվում են միայն գլխավոր ենթախմբերում: 2-րդ խմբում ոչ մետաղներ չկան։

Рубрика: Ռուսերեն

“Человек должен быть свободен”

Каждый человек должен быть свободен в своей речи, в своих движениях и в своей лошади. Но есть люди, у которых нет возможности быть свободными, это зависит от стыда или я не могу сказать от строгих родителей, но я думаю, что у каждого есть хоть немного свободы слова.

Рубрика: Գրականություն

Հայ գրերի գյուտ

Հայ գրերի գյուտ, հայերենի այբուբենի ստեղծում Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։

Рубрика: Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

  • Հավաքի հասկացությունը

Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ։

  • Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

Ոչ հանրային, ինչպես նաև շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի, ինչպես նաև սույն օրենքի 29-34-րդ հոդվածների դրույթները։

  • Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

  • Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

  • Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

  • Հավաքի կազմակերպիչը

1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

  • Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Рубрика: Հայոց պատմություն

7-րդ դասարան, Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Ավատատիրական պետություններում ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունում, ավատատերերը աստիճանակարգվում էին՝ ավագից կրտսեր։ Սա նման էր մի բուրգի, որի գագաթին արքան  էր։
Արքային հաջորդող օղակն արքունիքն էր, որը սատարում էր թագավորին երկիրը կառավարելու հարցում։ Միապետն ուներ անսահմանափակ իրավունքներ իր կյանքի ու գույքի նկատմամբ։ Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին։ Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու և հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու ու բանակցելու այլ երկրների հետ։ Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում՝ երկրի առաջ առաջացած կարևոր խնդիրների լուծման նպատակով, հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, շինականների ներկայացուցիչները։
Թագավորից ու արքունիքից հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ ծայրագավառների կալվածատերեր բդեշխները ու արքունի գործակալները։ Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել. միայն արքան կարող էր հագնել կարմիր կոշիկներ։ Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները, իրենց տիրույթներում օժտված էին վարչական և դատական լայն իրավունքներով։ Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին։ Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ 


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները.

ԳործառույթԳործակալությունԵնթականերՏոհմ
Հազարապետությունպետական հարկերի սահմանում և հավաքումը, պետական նշանակություն ունեցող աշխատանքների ղեկավարումՀարկահավաքներ, արքունիքԳնունիներ ապա Ամատունիներ
Սպարապետություն արքունի և նախարարական հեծյալ ու հետևակ ուժերի հրամանատարություն՝ զորքերի գլխավոր հրամանատար թագավորի անմիջական հսկողության ներքոբդեշխներ, նախարարական զորաջոկատների չորս սպարապետներՄամիկոնյաններ
Մարդապետությունարքունի տիրույթների վերահսկում, արքունի գանձերի պահպանում, կանանոցի հսկողություն, թագաժառանգի խնամակալությունսենեկապետերՄարդապետունիներ
Մաղխաարքունական պահակազորի պարտականություն10 հազարանոց թիկնապահ գունդԽորխոռունիներ
Թագադիր ասպետությունարքունիքում պալատական արարողակարգի կատարման և նախարարների զբաղեցրած գահերի հերթականության հետևում,Բագրատունիներ
Մեծ դատավարությունեկեղեցական ժողովների միջոցով կանոնների և օրենքների սահմանում, միջնախարարական վեճերի լուծումհոգևորական դասԳրիգոր Լուսավորչի տոհմ

Рубрика: Անգլերեն

«The Internet in my life»

The Internet is not only my life in a different way, but all my life I feel to play a big role in this era. Everyone helps with the internet, we know a lot of information, we use the internet to develop more, I think. I use social networks with the help of the Internet, I know more, which I think is not so good.

Рубрика: Հաշվետվություն

Առաջին շրջանի ամփոփում

Ահա և տարին վերջանում է, և արդեն ժամանակն է ամփոփելու առաջին ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքները: Այս տարի տեղափոխվելով ավագ դպրոց ես ավելի կատարելագործվեցի, սկսեցի մտածել ավելի հասուն մարդու նման: Ճիշտ է այս տարի շատ էին բարդությունները, և՛ վիրուսի հետ կապված, և՛ պատերազմի հետ կապված, կարելի է ասել այս տարին հաջողակ տարի չէր ոչոքիս համար: Տեղափոխվելով ավագ դպրոց ես ձեռք բերեցի նոր ընկերներ, լիովին նոր շրջապատ: Ճանաչեցի ավելի հասուն մտածելակերպով մարդկանց, ճանաչեցի նոր ուսուցիչներիս, նրանց նոր դասավանդելու ձևին: Կային ուսուցիչներ, որոնց անցած տարվանից ի վեր ճանաչում էի: Այս տարի ի տարբերություն անցած տարվա՝ մասնակցությունս ունեցա մի շարք տարբեր քննարկումների: Ընտրությանս գործունեության առարկան այս տարի ընտրել էի կինո-ֆոտո: Ասեմ, որ դասերը անչափ լավ և հետաքրքիր են անցնում, գնում ենք տարբեր վայրերում հետաքրքիր ֆոտոներ անելու: Փոքր ինչ ուզում եմ խոսել սովորական առարկաներից, օրինակ բնագիտական առարկաներից՝ քիմիայից և ֆիզիկայից, այս երկու առարկաներից տարվա սկզբից շատ ենք կաատրել փորձեր, որոնք իհարկե օգտակար է իմանալ: Պատմությունից խոսել ենք «Իմ գերդաստանը» տեմայից, որտեղ պատմում էինք մեր տոհմի մասին, մեր ազգանվան մասին և մեր գյուղի մասին: Դե ինչ այսքանով ավարտեմ, ցանկանում եմ ասել, որ իսկապես ավագ դպրոցն ինձ համար մեծ ընտանիք է:

Рубрика: Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Դարվինիզմ, անգլիացի նատուրալիստ Չարլզ Դալվինի անունով, նեղ իմաստով էվոլյուցիոն մտքի ուղղություն է, որի համախոհները Դարվինից հետո ավանդորեն մեծ նշանակություն են տալիս բնական ընտրությանը` որպես էվոլյուցիոն գործոններից մեկը։ Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսություն է (պատմական զարգացում)` հիմնված  Չարլզ Դալվին հայացքների վրա։ Ընդհանրապես լայն իմաստով հաճախ (և սխալ) օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար։

19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Սկսեց զարգանալ սելեկցիան։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ, նվաճելու նոր գաղութներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դավինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։

Հակադարվինիզմ

Ներկայումս չնայած էվոլյուցիայի տեսությունը գիտության մեջ համաընդունված է, սակայն կրեացյոնիստները փորձում են վիճարկել այն։ Էվոլյուցիայի դեմ գլխավոր փաստերը (անցումային ձևերի բացակայությունը, բիոլոգիական համակարգերի բարդությունը և աննշան պատահական փոփոխությունների դեպքում դրանց կարգավորման անհնարինությունը, մուտացիաների վտանգավորությունը) ձևավորվել են դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին և մինչ այժմ չեն ենթարկվել մոդիֆիկացիայի։ Գիտնական-էվոլյուցիոնիստների կարծիքով կրեացիոնիստների փաստերը հիմնված են քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության և կենսաբանության մակերեսային գիտելիքների վրա, ինչպես նաև կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունների մեծ մասի սխալ ընկալման և գիտական նվաճումների անտեսման վրա։ Գոյության կռվի և բնական ընտրության մասին պատկերացումների անցումը սոցիալական հարաբերությունների բնագավառ ստացել է սոցիալական դավինիզմ անվանումը։

Քննադատություն

Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։