Рубрика: Գրականություն

Վրթանես Փափազյան, Ըմբոստի մահը

Posted on Դեկտեմբերի 1, 2019

  • բացատրել  ըմբոստ-Դիմադարձություն անող, , չլսող,
  •  գալարվել-Ոլորվել, պտույտներ գործել:
  • գաղջ-Գոլ, տաքի ու սառի միջին ջերմություն ունեցող: 
  • պատուտակ-Պատատուկ.
  • ճգնել– ճիգ՝ ջանք թափել:
  • անհագ– Չհագեցող, չկշտացող, անկուշտ: 
  • պատվանդան-Վրան արձան՝ անդրի՝ անոթ ևն դնելու գեղարվեստական ձևավորումով հենարան:
  •  ոստ-Ծառի՝ թփի բարակ ճյուղ։
  • մրմնջալ-Մեղմ ձայնով խոսել՝ մի բան ասել:

ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:

Մարդիկ քննադատում էին մեկը մյուսին, իմ շրջապատումել կան այդպիսի մարիդիկ բայց ես նրանցից հեռու եմ մնում։

ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ:

ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:

Քամին, կայծակը, որոտը, արևի լույսը խորհրդանշում են մարդկանց դժվարությունները։

Ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:

Նա ձգտում էր հասնել իր հաջողություններին, իսկ իմ համար նա արդար էր որովհետև նա էլ էր ուզում հասնել իր մեծ նպատալներին։

կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը (ստեղծագործական աշխատանք):

Рубрика: Без рубрики, Գրականություն

Գրականություն

Առաջադրանքներ.

  • բացատրիր բառերը —

վշտալից-մեծ վիշտ ունեցող,

բխել-դուրս գալ,

համակվել-պարուրվել ողողվել,

գգվել-սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել,

անհուն-հատակ չունեցող,

անհագ-անկուշտ,

պարփակված-շրջափակված,

խոռոչ-փոս ընկած տեղ,

թոթվել-թափ տալ,

ննջել- քնել, հեգնորեն,

սոսկում-Սարսափել,

հոռետես-ամեն բան մռայլ վատ գույներով տեսնող,

ռամիկ-աշխատավորական խավերին պատկանող մարդ, պապակվել,

ոստյուն-ցատկել, բաբախել, խփել:

երբեք չէի ցանկանա վանդակ մտնել, նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ…  ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը:

Եթե մտնես ապա չես կարող վայելել կյանքը։

 Ի՞նչը կարող է քեզ համար վանդակ լինել (ստեղծագործական աշխատանք):

Իմ համար իմ նախկին դպրոցներ վանդակ, մենք չենք կարող դուրս գալ դպրոցից, անգամ մեկ քայլ չեինք կարող անել, միշտ մենք պետք է լուռ մնաիք, այնտեղ հեռախոսները հավաքում էի, իսկ այդ դպրոցում ես ազատված եմ այդ տհաճ վանդակից։ ես այս դպրոցում ինձ զգում եմ որպես աղավնի։

Ճնճղուկը եթե մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ: Իսկ արու դեղձանի՞կը:

Դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչու՞:

Ես կնտրեի ազատությունը, որովհետև վանդակում չեի կարող վաելել ազատությունը։

Рубрика: Գրականություն

Հինգ հասուն տանձեր

Posted on Դեկտեմբերի 1, 2019

Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները.

  • … ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Ես կարծում եմ որ, այդ երեխան հաշվի չի առել ցանկապատը և վերցրել է տանձերը, առանց որևե մեկին հարցնելու։

  • Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարողություն պիտի լիներ:
  • Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա:

Իմ կարծիքով բոլորնել սիրում են արկածներ, դրա համար տղան ուզեց փորձել տանձ գողանալ, որովհետև ուզում էր տեսնել դա հաճելի է թե ոչ։

  • Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում:

Տղան կարծում էր որ վեց տարեկանում նման քայլերի գնալը դա արդեն լավ է, և չէր վախենւմ որ նրա վրա կբարկանան, նա գիտեր որ պարսպից այն կողմ նրա տանձերն էին։

Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:

Տղան կարծում էր որն նրա վրա չեն բարկանա որորվհետև նա գիտեր թե ուսուցչուհին կհասկանա թե ինչե արել երեխան։

Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ:

Рубрика: Համաշխարհային պատմություն

Շառլ-Մորիս դը Թալեյրան (ֆր.՝ Charles Maurice de Talleyrand-Périgord) (փետրվարի 21754[1] կամ փետրվարի 131754[2][3][4]ՓարիզՖրանսիայի թագավորություն — մայիսի 171838[3][1][4][5][6][7][8]ՓարիզՖրանսիա), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար (1797 թվականի հուլիսի 15 — 1799 թվականի հուլիսի 201799 թվականի նոյեմբերի 22 — 1807 թվականի օգոստոսի 91814 թվականի մայիսի 13 — 1815 թվականի մարտի 20), Ֆրանսիայի վարչապետ (1815 թվականի հուլիսի 9 — 1815 թվականի սեպտեմբերի 26

Նապոլեոնյան Կայսրության վառ դիվանագետներից էր, որին սակայն Նապոլեոնը չէր վստահում, ինչի պատճառով շատ հաճախ չէր կատարում նրա խորհուրդները։ Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնը ուղղակի առանց նրա չէր կարող վարել իր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Նապոլեոնը փայլուն զորավար էր և վատ դիվանագետ չէր (նա շատ բռնկուն բնավորություն ուներ և չէր կարողանում երկար բանավիճել, հիմնական փաստարկը, որին գրեթե ոչ մեկ չէր կարողանում հակադարձել՝ իր հզոր բանակն էր) ու նախընտրում էր անձամբ որոշել տերության արտաքին քաղաքականությունը և քայլերը, որոնք ինչպես ցույց տվեց պատմությունն անիրականալի էին։

Հայտնի է, որ ի սկզբանե Թալեյրանը շատ լավ էր տրամադրված Նապալեոնի նկատմամբ և նույնիսկ համակրում էր նրան, սակայն Նապոլեոնի ծրագիրը՝ իր իշխանությունը հաստատել ողջ Եվրոպա մայրցամաքում, համարում էր ցնդաբանություն և անիրականալի։ Այդ կապակցությամբ Նապոլեոնին արտահայտած իր դիրքորոշման և որոշ անձնական այլ պատճառներից ելնելով նրանց փոխհարաբերությունները վատթարանում են և Նապոլեոնը դադարում է վստահել Թալեյրանին։Евгений Викторович Тарле- Талейран

Հայտնի է, որ Նապոլեոնը ուղղակի Ֆրանսիաիր կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ։ Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը։ Բնականաբար, լինելով դիվանագետ, նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական Կայսրության հետ, բայց և այնպես, Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը՝ դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ։

19-րդ դարի ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիական Կայսրությունից։ Հենց սրա համար էր Թալեյրանը պնդում Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Անգամ այնտեղ հասավ, որ նա հենց իր քայլերով թշնամի դարձրեց Բոնապարտին ու Ալեքսանդրին։ Նապոլեոնը ճակատագրական սխալ էր թույլ տվել այդ վճռական բանակցություններում վստահելով Շառլ-Մորիս Թալեյրանին, ով հանդես էր գալիս յուրօրինակ ավստրիական գործակալ։

Ուղղակի անհրաժեշտ է նշել որ Թալեյրանը, լինելով շատ հեռատես հասկանում էր, որ թեև Նապոլեոնին դեռևս հաջողվում է հաղթանակներ տանել մեկը մյուսի հետևից, այդ իրավիճակը չի կարող շարունակվել հավերժ և Նապոլեոնը վաղ թե ուշ պարտվելու է, այդ իսկ պատճառով իր կաշին փրկելու համար՝ ինչպես նա արել է իր ողջ կյանքի ընթացքում, «լքում» է իր տիրակալին, որին մինչ այդ համակրում էր։ Հարկ է նշել, որ նա գումար էր ստանում ոչ միայն Ավստրիայից, այլ բոլոր նրանցից ով կարող էր վճարել։ Այդ թվում նաև Ռուսական կայսրից՝ Ալեքսանդր 1-ինից՝ սկսած Էրֆուրտի հանդիպումից, որին նա տեղեկատվություն էր տրամադրում հսկայական գումարների դիմաց։ Նա ուներ նույնիսկ ծածկանուն՝ «Աննա Իվանովնա»Александр I и Талейран։

Рубрика: Без рубрики, Գրականություն

Մաթեոս Զարիֆյան

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Հոգիս այսօր մութ-կապու~յտ է  ծովի պես,

Արի լսիր իր ամայի ափերին…

Հոգիս այսօր ե~րգ ունի ճիշտ  ծովի պես,

Արի լսի մինչև աչքերդ թրջվեն…

Գիշեր է, մե~ծ լուսընկայով արծաթե,

Բայց լույսն այս ցուրտ ,օ~ չեմ կարող սիրիլ ես,

Իմ լուսընկան դու ես, ամպի մի կտոր,

Եղիր Աստվա~ծն  իմ երկնքին տրտմերես…

Հոգիս այսօր խենթացել է ծովի պես…

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Տրտմերես-տրտում և երես բառերից է

Տրտմություն-տրտմաբար,տրտմություն

Երես-աներես,երկերեսանի

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապույտ է ծովուն պես

Եկուր լռել ամայի ափունքին…

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Նա ծովի ալիքների նման աշխույժ տրամադրություն ուներ:

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես անքուն է գիշերը,հոգիս ծովի պես աշխույժ է գիշերը, հոգիս ծովի պես ալիքավոր է:

Рубрика: Համաշխարհային պատմություն

Վիեննաի վեհաժողովը

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում ԱնգլիանՌուսաստանը և Ավստրիան։

Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։

Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ ՌուսաստանըԱնգլիանԱվստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, ՌուսաստանըՊրուսիանԱվստրիանԱնգլիանՖրանսիանԻսպանիանՇվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։

Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։

Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։

Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին ՊոզնանըԳդանսկը (Դանցիգը) և ՏորունըՍաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание

Домашнее задание:    прочитать  до конца рассказ “ Время всегда хорошее”, составить предложения со словами “ время”, “ всему свое время”, “ время пошло”, “ время летит”.

У вас обязательно должно быть свободное время, которое вы могли бы провести за чашкой чая с друзьями.

Но об этом я буду говорить в своё время.

 Как только включится свет, время пошло.

— Да, время летит, не удержать!

Рубрика: Без рубрики, Համաշխարհային պատմություն

Համաշխարհային պատմություն

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:

Մինչ Նապոլեոնի կառավարելը Ֆրանսիան այդքանել զարգացած և նվաճումներով երկիր չէր, իսկ երբ կառավարիչ դարձավ Նպոլեոնը այդ երկիրը դարձավ մեծ երկիր նա սկսեց բարենորոգումներ սակայն ռուսների հարձակումից հետո ամենինցչ տապալվեց:

  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:

ԵՍ կողմ եմ բարենորոգումներին քանի որ եթե լինեն բարենորոգումներ,զարգանա տվյալ երկիրը միանշանակ հեղափոծություն չի լինի, և ես մտածում եմ վոր պետք է երկիրը զարգացնել, բարեփոխումներ անել,զարգացնել երկիրը ավելի:

  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:

Վիեննայի վեհաժողովում մասնակցում էին երկու կայսեր, չորս թագավոր, երկու թագաժառանգ, 215 իշխանական տների ղեկավարներ: Այստեղ հավագվել էին 450 դիվանագետներ:Այն ավարտվեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմների նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ:

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Տանը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

1828թ. Հունիսի 23 ին  ռուսները գրավեցին Կարսի բերդը:

1828թ. Հուլիս-օգոստոսին գրավեցին` Ախլցխա,Ախլքյալաք և Արդահան:

1828թ. Օգոստոսին գրավեցին Բայազեթն ու Ալաշկերտը:

1829թ. Սեպտեմբերի երկուսին պատերազմը ավարտվեց Անդրիանապոլսի պայմանագրով, որով  Սև ծովի արևելյան ափերը ինչպես նաև Ախլցխան և Ախլքյալաքը անցան Ռուսաստանին:1829-1830թթ. Մոտ 75 հազար հայեր վերաբնակվեցին Ռուսաստանում:Երզրումից տեղապոխվեցին Ախլքյալաք  և Ախլցխա,կարսեցիները Շիրակում և Թալինում, իսկ Բայազեթից ու Ալաշկերտից Սևանա լճի ավազան:

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Հայոց լեզու

ՆԵՐԳՈՐԾՈՂ ԽՆԴԻՐ

Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: — Թոռները սիրվում են պապի կողմից – ներգործող խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: — Նամակը բարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:

Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր  դատավորի կողմից:
  • Բնությունը փոխվում է եղանակից:
  • Վայրենիներն ազատ արձակվեցին
  • Կեսօրին փողոցները փակվել էին  մարդկանց ցույցից:
  • Հրատապ լուրը հայտնվեց  լրագրողի կողմից:

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  • Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում տատիկի կողմից:
  • Երկրաշարժից  քանդվել է նրա խարխուլ կացարանը:
  •  Ծանր հիվանդը բուժեց  Անհրաժեշտ դեղի կողմից
  • Ամպերը ծածկվեցին երկնքի կողմից:
  • Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից:
  • Օրհնանքի ղոսքեր ասվեց ծերունի Մովսեսի  կողմի
  • Սուփռա փռվեց սեղանին,գինի դրվեց Նուբարի կողմից:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

  •   Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները:
  •  Սիմոնը արագ լրացրեց հինգ դիմում:
  • Նրա աշակերտները լուսավորում էին ամրոցը ամեն գիշեր:
  • Բերրի պտղածառերը,խաղողի որդերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպի ներսը:
  • Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն:

Նախադասությունը կետադրել և վերլուծել.

  • Զինվորները արյունաթաթախ ու քրտնած բերում էին Զոհրակին` գնդի հրամանատարին:

Զինվորները-ենթակա

Արյունաթաթախ ու քրտնած-որոշիչ

Բերում էին-ստորոգյալ

Զոհրակին-ուղիղ խնդիր

Գնդի-հատկացուցիչ

Հրամանատարին-ուղիղ խնդիր

Կետադրիր:

  1. Փչում էր թափանցող քամի մարտին հատուկ թեթև հանդարտ բայց սառը:
  2. Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Սիլվան Էմմայի:
  3. Երեքն էլ` Էմման ամուսինը և Սիլվան անցան փողոցը:
  4. Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր, աստղերը սովորականից խաղաղ:
  5. Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ սև լիքը ,սերմերով ձմերուկի, և սեխի գլխապտույտ առաջացնող բույր էր տարածվել շուկայում:

Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:

  • Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ:
  • Ակնհայտ էր, թե ով է գողացել հացը:
  • Պարզ չէր, թե ինչ է լինելու մեր վիճակը:
  • Երևում էր, որ առաջին անգամ է այստեղ:
  • Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից: