Рубрика: Ռուսերեն

Домашнее задание:

Определите окончания прилагательных.

Домашнее задание: Определите окончания прилагательных.

  1. В большинство городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
    2. 
    новых городов, этих новых городов, этих городах, медицинских институтов, в этих новых городах, консерваторий, больших стадионов, драматических театров, театров оперы и балета
Рубрика: Հայոց լեզու

Միասնության անուղղակի խնդիր

Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:

Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:

Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:

Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլ օգտագործիր):

  • Նուբարն ամեն առավոտ իր շների հետ բարձրանում էր սարը:
  • Ես և դասընկերուհիս մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:
  • Վարդգեսը ժամանակ չուներ եղբոր հետ այդ հարցը քննարկելու:
  • Նա միշտ որսի էր գնում շան և ընկերոջ հետ :
  • Մինչև ուշ երեկո աշխատողների հետ աշխատեցին դաշտում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Նրանք՝ սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում սառը հող վարողները, համարյա միշտ կյանքից գնում են քաղաքի ստվերների հետ, առանց հետք թողնելու:

Նրանք-ենթակա

Տունդրայում-տեղի պարագա

Սառը-որոշիչ

Ջունգլիներում-տեղի պարագա

Արևադարձային-որոշիչ

Վարողները-բացահայտիչ

Հողը-ուղիղ խնդիր

Գնում էին-ստորոգյալ

Կյանքից-անջատման խնդիր

Ստվերների հետ-միասնության խնդիր

Քաղաքի-հատկացուցիչ

Թողնելու-ստորոգյալ

Միշտ-ժամանակի պարագա

Կետադրիր:

  1. Մարդը` Երկրի համեմատությամբ, այդ անսահման փոքր էակը իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:
  2. Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ, մի փոքր տրորված նորից հեռուն են տանում:
  3. Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը գուշակելու համար,ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
  4. Անիվ չունեցող սահնակները` շարժվում են ձյան վրայով, իսկ նրանց նման ուրիշ` սահակողավոր քարշակները սահող այլ մակերեսներով:
  5. Մանեն կարդում էր` բոլորովին հանգիստ և նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Рубрика: Գրականություն

Նամակ…

Ես կարդացի Չարլի Չապլինի նամակը ուղված իր աղջկան, ինձ շատ դուր եկավ և եթե ես գրեի իմ աղջկան նամակ ապա կգրեի այլ կերպ օրինակ այսպես` Բարև աղջիկս ես այս նամակը գրելով ուզում եմ ասել որ ես քեզ շա~տ հարազատ մարդ եմ չեմ ուզում ասել թե ով եմ, վորովհետև շատ վատ եմ զգում և գլուխս կախում եմ քո առջև: Այս նամակով ուզում եմ ասել, որ քեզ շատ եմ կարոտել և շատ կցանկանայի տեսնել քեզ քանի որ շատ եմ ուզում գրկել և համբուրել քեզ: Ես քեզ շատ բան ունեմ պատմելու, ասելու, կիսվելու շա~տ…

ՈՒզում եմ ասել, որ ես քեզ շատ երկար տարիներ առաջ եմ թողել ու հեռացել կներես, բայց պատճառը չեմ կարող ասել քանի որ շատ երկար պատմություն է իսկ ես չեմ ցանկանում, որպեսզի ավելին իմանաս: Ես երբ դու փոքր էիր շատ եմ քեզ համար հեքիաթներ կարդացել, շատ եմ խաղացել քեզ հետ քանի որ դու մենակ էիր, մենք միասին շատ ենք ուրախացել, շատ ենք տխրել միասին, ես շատ եմ անկեղծացել քեզ հետ թեև դու փոքր էիր բայց ինձ գրկելով և համբուրելով շատ էիր մխիթարում և մտածում էի կարծես ամեն ինչ հասկանում ես, բայց ափսոս ոչ: Շատ չեմ ուզում հոգնեցնել քեզ իմ նամակով ուզում եմ ասել, որ ես քեզ թողնելուց հետո ապրել եմ փողոցներում, աղերսել եմ մարդկանց որպեսզի ինձ օգնեն մի փոքր գումարով , որ գայի ու հասնեի քեզ, գտնեի ու ամուր գրկեի քեզ և համբուրեի: Ես ինձ համարում էի հաշվանդամ քանի որ դու կողքիս չէիր ես ինձ համարում էի կործանված մի մարդ ով կյանքում ամենասխալ բանն է արել թողել է իր դստերն ու հեռացել: ՈՒզում եմ ասել հիշիր ինչքանել դու աղքատ լինես, կամ ինչքանել հարուստ գտնվիր բարերար և ունեցածիցդ մի քիչ բաժանիր հիվանդ, անապահով և ողորմելի մարդկանց ովքեր առավոտից մինչև ուշ գիշեր փող են մուրում, որ կարողանան իրենց զավակներին պահել, գնալ հասնել իրենց երեխաներին, որ ինչպես ես այնպեսել ուրիշները գրկեն իրենց զավակին ու համբուրեն ինչպես ես էի ցանկանում, բայց այդպեսել ցանկությունս չկատարվեց: Իմացիր դստրիկս ես քեզ շատ եմ կարոտում և կկարոտեմ և հիշիր միշտ այն ամենը ինչ որ ասացի ու միշտ երախտապարտ եղիր մարդկանց: Դե ինչ այսքանն էր իմ նամակը լավ մնա համբուրում եմ քեզ:

Քեզ շատ սիրող քո մայր:

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Ազատությունը կարող է լինել`մտքի,բարքի,մասնագիտության,կրոնի։ Ինձ համար ազատությունը լավ բան է քանի ոը դու երբ ազատ ես լինում դու ինքդ ես որոշում ինչ անես, ուր գնաս, սովորես չսովորես և այլն…

Շատ ինձ դուր է գալիս մտքի ազատությունը քանի որ մտքի ազատության ժամանակ դու ինքդ կարողանում ես քո որոշումները կայացնել և անկախ քեզանից դառնում ես ինքնուրույն մարդ ։ Չեմ սիրում կրոնի ազատությունը, քանի որ կրոնի ազատության ժամանակ դու ինքդ ես որոշում դառնալ քրիստոնյա հավատալ Աստծուն թե ոչ։ Սիրում եմ շատ մասնագիտության ազատությունը քանի որ այդ ժամանակ դու ինքդ ես ընտրում քո մասնագիտությունը։

Рубрика: Աշխարհագրություն

Թուրքիա

  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում` ԵՎրոպայում և Ասիայում: Նրա տարածքի մեծ մասը 97%-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառովել Թուրքիան ընդգրկվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում: Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավարևելյան մասում:

2.Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան Հարավարևմտյան Ասիայում կարևոր հենակետն է:

3.Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Նրա բնական պայմանները, ռեսուրսները, տնտեսությունը, բնակչությունը և այլն…

Рубрика: Գրականություն

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ես երջանիկ պահերին նմանվում եմ տերևներին որոնք աշնանը անդադար թապվում են, օրորվում են, պարում են…

Ես նաև նմանվում եմ ծառերին որոնք քամու ժամանակ օրորվում են,նաև նմանվում եմ ես ինքս ինձ`ուրախանում եմ, ուրախությունից թրչկոտում եմ ինչու չէ նաև պարում եմ ու անդադար ուրախությունից բղավում:Նաև նմանվում եմ մրրիկի, մրրիկի նման ուժգին բղավում եմ, բարձր ձայներ հանում: Բայց երբեմնել նմնավում եմ արևին անմեղ հայացք եմ ընդունում պարզապես ժպտում ու աչքերիցս ուրախություն, հրճվանք եմ դուրս բերում:

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Рубрика: Հայոց պատմություն

Լազարյան ճեմարան

Լազարյան ճեմարանԼազարյան ճեմարանի շենքը (կառուցվել է 1814–16 թթ-ին, ճարտարապետ` Աֆանասի Գրիգորև) Լազարյան ճեմարանն ուսումնական հաստատություն էր, հայագիտական և արևելագիտական խոշոր կենտրոն: Հիմնադրվել է 1815 թ-ին Մոսկվայում՝ մեծահարուստ ազնվականներ Լազարյանների նախաձեռնությամբ ու միջոցներով: Մեծարվել է Մայր դպրոց, Սերմնարան հայոց դպրոցաց և այլ պատվանուններով:Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնական հաստատություններից էր, որտեղ առանց ազգային ու դավանանքի խտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ: Դասավանդվել են հանրակրթական առարկաներ, լեզուներ (ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն): Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ: 1827 թ-ին ճեմարանն անվանվել է Արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտ: 1841 թ-ին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ Հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու համար: 1872 թ-ի նոր կանոնադրությամբ՝ Լազարյան ճեմարանն ունեցել է ուսումնական 2 հաստատություն՝ դասական գիմնազիա և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններ՝ արևելյան լեզուների ֆակուլտետ, որն իր չափանիշներով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատության: Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թ-ին՝ 40 հզ. գիրք) բերվել է Հայաստան և դարձել է Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը: Ճեմարանում ուսուցումը  թեև  ռուսերեն էր, սակայն հայագիտական բոլոր առարկաները դասավանդվել են հայերեն: Ուսուցչադասախոսական կազմի (տնօրենություն  ու հոգաբարձություն) և սաների մեծ մասը հայեր  էին: Ճեմարանը հրատարակել է ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, արևելյան լեզվաբանության, Արևելքի և Անդրկովկասի պատմության ու մշակույթի վերաբերյալ հետազոտություններ: 1858 թ-ից ճեմարանում գործել է նաև թատրոն: Ներկայացումներին մասնակցել է ռուս նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Կոնստանտին Ստանիսլավսկին. այդ շրջանում նա սովորել է ճեմարանում: Տարբեր տարիների ճեմարանում դասավանդել են հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ և մանկավարժ Հարություն Ալամդարյանը, Ս. Կարնեցին (առաջին ռեկտորը), գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանը, լեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանը, բանաստեղծ և հրապարակախոս Սմբատ Շահազիզը, բանաստեղծ, լեզվաբան, ազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը և ուրիշներ: Այստեղ են սովորել բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Տերյանը, գիտնականներ և գրականագետներ Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, Գրիգոր Խալաթյանը, Լևոն Մսերյանցը, Կարո Մելիք-Օհանջանյանը, Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, մանկավարժներ Գևորգ Աբովյանը, Սեդրակ Մանդինյանը, նկարիչներ Վարդգես Սուրենյանցը,  Եղիշե Թադևոսյանը, ռուսական մշակույթի հայտնի դեմքեր Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Միխայիլ Գլինկան, Յուրի Վեսելովսկին և ուրիշներ: Ճեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենց  գիտելիքները փոխանցել են հայ  մատաղ սերնդին Հայաստանում և հայաբնակ այլ վայրերում: Ճեմարանը նպաստել է արևելյան լեզուների ուսուցմանը, արևելագիտության զարգացմանը Ռուսաստանում և մեծ ավանդ է ունեցել ռուսական մշակույթում: 1829 թ-ից ճեմարանին կից գործել է տպարան, որտեղ 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համար:Ճեմարանը գործել է ավելի քան 1 դար: 1921 թ-ին վերակազմավորվել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի, որտեղ 1921–53 թթ-ին գործել է Մոսկվայի հայ մշակույթի տունը: 1970-ական թվականներից ճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարության տնօրինությանը, ՀՀ անկախությունից հետո տրամադրվել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:
Рубрика: Գրականություն

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր

ճառագայթ եմ բոսոր,

Աչքերս,հեշտօրոր,

Այնքան լույս ունեմ,որ

 Կժպտամ

Մտերիմ

Արևին…

ՈՒ վարդեր կերևան

Արևին

Ոսկեղեն

Հոգուն…

Ես այսօր, ես այսօր

Արեգակ եմ բոսոր…

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ես այսօր արեգակ եմ բոսոր

Ես այսօր ճառագայթ եմ  բոսոր

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Արևի նման պայծառ է:

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Ես մտածում եմ որ դա հաջողության լուսի մասին է խոսքը:

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ես երջանիկ պահերին նմանվում եմ տերևներին որոնք աշնանը անդադար թապվում են, օրորվում են, պարում են…

Ես նաև նմանվում եմ ծառերին որոնք քամու ժամանակ օրորվում են,նաև նմանվում եմ ես ինքս ինձ`ուրախանում եմ, ուրախությունից թրչկոտում եմ ինչու չէ նաև պարում եմ ու անդադար ուրախությունից բղավում:

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание:

Определите окончания прилагательных.

Домашнее задание: Определите окончания прилагательных.

  1. В большинство городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
    2. 
    новых городов, этих новых городов, этих городах, медицинских институтов, в этих новых городах, консерваторий, больших стадионов, драматических театров, театров оперы и балета
Рубрика: Հայոց լեզու

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

  • Նա վաղուց էր ձանձրացել-ընկերոջից (ումի՞ց):
  • Նա թաքցրեց իր անհանգստությունը-մայրիկից(ումի՞ց):
  • Ես ոչ մի կերպ չեմ կարողանում –հեռախոսից (ինչի՞ց) ազատվել:
  • Նա մեզ չզրկեց-խաղից (ինչի՞ց):
  • Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում-ինձնից (ումի՞ց):

Ընդգծիր անջատման խնդիրները:

  • Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
  • Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
  • Հոգնեցի գրքերից անհամար,

Աշխարհից այս խավար ինձ տարեք…

Փրկեցեք մտքերից այս անծայր,

Փրկեցեք խոսքերից այս խելոք…

  • Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
  • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

  • Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին, որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է` հարավից հյուսիս պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը` թարմ ու պայծառ, սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա, եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց, և իր թնդյունով աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
  8. Դժվարին, չարքաշ կյանքի ընթացքում` հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը `իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը`երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին ծեր, թե մանուկ, կին, թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

  •  Իր նպատակը լավ  պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի:
  •  Ինչ եղավ  այդ պահին, ինքն էլ չիմացավ:
  • Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
  • Պատրաստ էր  մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
  •  Այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիր խառնեց փոշով ու աղբով: