Рубрика: Գրականություն

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի`
Բարեկամական հրճվանքով վսեմ:

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում` ասված իմ հոգու մասին

Հեղինակը պատմում է իր ոչ լավ կյանքի մասին։ Նրա կյանքը շատ տխուր ու մռայլ կյանք է և կարելի է ասել դժգոհ է իր կյանքից։

Рубрика: Գրականություն

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՜ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ…

Հեղինակը խոսում է իր տրտում և տխուր հոգու մասին, որը միշտ ուրախ է և ժպտում է, բայց ցավոք այդպես չէ իրականում այն շատ տխուր և նեղացած հոգի է։

Рубрика: Գրականություն

Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:

Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:

Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:

Հեղինակը խոսում է մի հրդեհված կարելի է ասել կյանքի մասին, ուր մոխիր էր դարձել իր կյանքը։ Եվ նա օգնություն էր կանչում։

Рубрика: Գրականություն

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…

Այստեղ հեղինակը խոսում էր մռայլ գիշերի մասին, որտեղը ինքը կարծես իր տեղը չի գտնում և կարոտ է արևի, ուզում է տեսնել արև, լույս և ջերմություն։

Рубрика: Քիմիա

Թթվածին

Թթվածնի ընդհանուր բնութագրումը`թթվածինը պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր է, որի կարգահամարը՝ 8 է, իսկ ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

2. Քիմիական նշանը` O

3. Քիմիական բանաձևը`O2

4. Հարաբերականա տոմային զանգված՝ Ar=16

5. Հարաբերական մոլեկուլային զանգված` Mr=32

6. Իզոտոպները16O,17O,18O

7. Դիրքը պարբերական համակարգում` կարգաթիվը-8, պարբերությունը-2, խումբը-6

8. Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը` 8 նեյտրոն, 8 էլեկտրոն, 8 պրոտոն

9. Վալենտականությունըօքսիդացման աստիճանը՝ -2 +2

Рубрика: Без рубрики

Ընթերցանություն

ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։

Կարդացել եմ Դավիթ Սամվելյանի ստեղծագործություններից <<Արտագաղթած կարոտ>>։ Կերպարները մի զույգի մասին էր, որ զույգերից աղջիկը լքել է տղային։ Ինձ այս ստեղծագործությունից դուր եկավ այս հատվատվածը`

Վերքերս այրվում են սառնությունիցդ…Երանի կարոտներս էլ կարողանային սառել ու փշուր-փշուր լինել այնպես, ինչպես որ քո սառած սիրտը, միգուցե, երբ կրկին գարուն գա, կարոտիս ու սրտիդ հալոցքները կրկին միանան ու հոսեն դեպի օվկիանոս: Չնայած…օվկիանոսն էլ է լինում սառուցյալ…

Ինչու հենց սա, քանի որ շատ մարդկանց սրտեր են օվկիանոսի նման սառչում և կոտրվում դիմացինի հանդեպ։ Եվ արդյոք պետք է դիմացինին այդպես հիասթափեցնել և սառեցնել սիրտը այնպես, որ չկարողանա նորից սիրել այնպես ինչպես առաջ։ Ինձ այս ստեղծագործությունը սովորեցրեց, որ պետք չէ մարդուն ցավեցնել և նրան քո հանդեպ սառեցնել, որ չկարողանա քեզ սիրել այնպես ինչպես առաջ էր սիրում։

Рубрика: Գրականություն
  • ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։

Կարդացել եմ Դավիդ Սամվելյանի ստեղծագործություններից սիրո մասին, որտեղ խոսում էր մի աղջկա մասին ով թողել և հեռացել է նրանից առանց որևէ բացատրություն տալու, իսկ հեղինակը բացատրում էր նրան, որ սխալ է առանց բացատրության թողնել և հեռանալ։

  • ստեղծագործական — գրել սեփական մտորումները 8-10 նախադասության սահմանում, տեղադրել բլոգի համապատասխան բաժնում։

Սեփական մտորումներս վիրուսի մասին է, որ արդյոք պետք է այդքան վախենալ և խուճապի մատնվել։ Ես ինքս բացարձակ խուճապի չեմ մատնվում շատ հանգիստ եմ և մտածում եմ, որ պետք չէ վախենալ և ընկնել մտորումների մեջ, քանի որ դա ավելի վատ ազդեցություն կթողնի ձեզ վրա։ Անկեղծ ասած ծնողներսել են խուճապի մատնվել, սակայն ես ամեն օր նրանց ասում եմ, որ պետք չէ վախենալ, պետք է հանգիստ լինել։ Նաև մի փոքր կարելի է հասկանալ մարդկանց, որ շատ են վախենում չեն ուզում վարակվել, սակայն պետք չէ շատ ծանր տանել և վախենալ։

  • թարգմանական — թարգմանել տեղեկատվական և գեղարվեստական տեքստեր ցանկացած լեզվից՝ ըստ նախասիրության, հրապարակել «Թարգմանություններ» բաժնում։ Աշխատանքը կարող է լինել նաև միջառարկայական։

Мой дядя благородный
Теперь он безнадежен и слаб от меня
Требуется дань уважения, любви.
Что заставило человека умереть?
Для многих это урок, конечно же,
Но, Боже мой, что за скука!
Оставайтесь с пациентом днем и ночью
И не уходить, не делать шаг.
Какая унизительная ложь с фальшивой шуткой!
Половине Наслаждайтесь —
Бесконечно подстригая свои подушки,
Обеспечить лекарства с грустным лицом,
Вздохни, но думай тайно,
Когда дьявол уведет тебя?

Իմ հորեղբայրը ազնվաբարոՏկար է անհույս և ինձնից հիմաՏուրք է պահանջում հարգանքի, սիրո:Ի՜նչ է հնարել մարդը մերձիմահ:Շատերի համար սա դաս է, անշուշտ,Բայց, տեր իմ աստված, ինչպիսի՜ ձանձրույթ.Հիվանդի կողքին զօր-գիշեր մնալՈւ չհեռանալ, չանել ոչ մի քայլ:Ի՜նչ նվաստ կեղծիք, շինծու կատակովԿիսամեռ մարդուն հաճույք պատճառել -Նրա բարձերը անվերջ հարդարել,Դեղեր մատուցել վշտահար դեմքով,Հառաչել, սակայն մտորել գաղտնի,Թե երբ քեզ պիտի սատանան տանի»:

  • հետազոտման-ձայնագրման՝ ռադիո, TV — անհատական կամ խմբային թողարկումներ՝ սովորողներին, ծնողներին հուզող հարցերի շուրջ հարցազրույցներ, հետաքննություններ, վերլուծություններ։ Թողարկումները հրապարակել համապատասխան բաժնում։
  • ֆիլմի դիտում-վերլուծություն — փաստավավերագրական և գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի դիտում, վերլուծում, տեղեկությունների հավաքում-ներկայացում։

Рубрика: Կենսաբանություն

. Ի՞նչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա մարդու հոգեվիճակը, ինչու՞ կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում

Եթե մարդ լինում է լավ հոգեվիճակում բնականաբար մարդու օրգանիզմը լինում է լավ վիճակում առողջ վիճակում, իսկ եթե մարդ լինում է շատ վատ հոգեկան վիճակում մարդու օրգանիզմը կարելի է ասել քայքայվում է, որովհետև եթե մարդ հոգեկան վիճակում է լինում նա կրող է չսնվել, կամ սնվել շատ քիչ, կարող է անիմաստ բաներ ուտել, որ բացարձակ հարկավոր չէ և այդպես կարող է քայքայել ամբողջ օրգանիզմը։ Կենսուրախ մարդիկ հիվանդանում են շատ հազվադեպ քանի որ նրանք կարելի է ասել հետևում են իրենց, իրենց օրգանիզմին այսինքն սնվում են օգտակար բաներով և հիվանդանում շատ հազվադեպ։


2. Առողջ սիրտ, որն է վրեջինիս նախադրյալները՝ կարող եք վերցնել հարցազրույց բարեկամ բժիշկներից։

Մարդ առողջ սիրտ ունենալու համար` պետք է առողջ սնվի, պետք է մարզվի, ապրի առողջ ապրելակերպով։

3.Մեր լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումներով, ուստի առաջարկում եմ կատարել հետևյալ հետազոտական աշխատանքները

  • Ի՞նչ է մանրադիտակը, ո՞վ է այն կիրառել առաջին անգամ, ի՞նչ հետազոտոյթյուններ են կատարվել մանրադիտակի շնորհիվ

Մանրադիտակը կարելի է ասել դա մի սարգ է, որի միջոցով մարդիկ կարողանում են տեսել ամենափոքր իրերը, մանրեները, այսինքն շատ փոքրիկ առարկաներ, կենդանիներ, օրգանիզմի բջիջների և այլն։1538 թվականին ստեղծել է Ֆառակստոռովը։ Մանրադիտակով ստուգել են մարդու տեսողությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, բևեռացված լույսը և այլն։

  • Որ՞ոնք են մանրադիտակով աշխատելու և խնամելու կանոնները

Դե պետք նախ մաքուր պահել Մանրադիտակը փոշիներից, պետք է հետազոտություններ անելիս միշտ զգոն լինել և քիչ շարժել Մանրադիտակը։

  • Ինչպե՞ս է աշխատում ջրի թորման սարքը, ինչո՞վ է թորած ջուրը տարբերվում սովորականից, որտե՞ղ է այն կիրառվում 

Թորած ջուրը սովորական ջրից տարբերվում է նրանով, որ թորած ջուրը մաքրում են հանքային աղերից, անօրգանական և օրգանական նյութերից և խառնուրդներից։ Նաև թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Օրինակ անձրևը դա թորած ջուր է այսինքն ոչ մաքուր և ոչ խմելու։

  • Ի՞նչ է պետրիի թասը, որտե՞ղ է այն կիրառվում

Պետրիի թասը հիմնականում օգտագործվում է քիմիական փորձերի համար։

Рубрика: Հայոց պատմություն

Վիրուսների մասին

Առաաջադրանք

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսը դա կարելի է ասել մի հիվանդություն է, որից վարակվում են մարդիկ։ Վիրուսը կարող է լինել անբուժելի և բուժելի։ Օրինակ կորոնա վիրուսը դա հիմնականում անբուժելի է կամ բուժելի է բայց քչերն են բուժվում։ Նման վիրուսները հիմնականում ազդում են 50 անց տարիքով մարդկանց վրա։

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Հիմա 21-րդ դարում Չինաստանում հայտնաբերել են կորոնա վիրուսը, որը շատ վտանգավոր է մարդկանց կյանքի համար։ Որոշ մարդիկ ասում են, որ այս վիրուսը առաջացել է չղջիկից քանի որ չինացիները կերել են ոչ եփած չղջիկ և առաջացել է հիվանդությունը։ Բայց ես գիտեմ, որ այս կորոնա վիրուսը եղել է նաև 2003 թվականին, որը նույն պես լավ ազդեցություն չի թողել մարդկանց վրա։ Ասում են, որ վիրուսը երեխաների վրա մինչև 10 տարեկան ազդում է 0,2 տոկոսով, իսկ ավելի վատ ազդեցություն է թողնում 50-ից բարձր տարիքի մարդկանց վրա։

  • Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

Ես որպես ականատես կորոնա վիրուսի կասեմ, որ վիրուսը ինքը մի փոքր վախենալու տեղիք է տալիս մարդկանց և որոշ չափով խուճափ է առաջացնում։ Կորոնա վիրուսը հայտնաբերվել է Չինաստանում և սկսել է տարածվել նաև այլ երկրներում, ինչպես նաև մեր հարևան երկրում է հայտնաբերվել Իրանում։ Նաև ասացին արդեն, որ մեզ մոտել ունենք կորոնա վիրուսով վարագված մի երիտասարդ ով Հայաստան է եկել Իրանից։ Եվ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ։ Դպրոցները փակվել են և գարնանային արձակուրդները տեղափոխվել է ամսվա սկիզբ։ Սակայն ես բացարձակ խուճապի չեմ մատնվում քանի որ դեռ մեկ հոգու են բացահայտել որպես կորոնա վիրուսով վարագված անձ։ Կան մարդիկ ովքեր շատ են վախենում, սակայն խորհուրդ եմ տալիս բացարձակ չվախենալ և լինել լիովին հանգիստ։

  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:

21-րդ դարում տարածված է ամենաշատ հաշմեկ են մեկ վիրուսը(խոզի գրիպը) և կորոնա վիրուսը։

  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ:

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որը ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշին (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ)[1][2][3][4]։

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, քաղաքի մուտքն ու ելքը փակվել է ։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքներից դուրս գալը[5][6]։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[7]։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը[8]: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում[9][10][11][12]:

  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Վիրուսը ապագայում կվերենա քանի որ այն ժամանակ մի փոքր ցուրտ էր և եղանակը այնքան ել լավը չէր և ինձ թվում է’ այդ պատճառով էլ հայտնաբերվեց վիրուսը։ Բայց հիմա քանի որ եղանակները մի քիչ տաք են ինձ թվում է քիչ քիչ կվերենա այն և մարդիկ խուճապի չեն մատնվի։ Եվ բոլորիս համարել լավ կլինի, որպեսզի վերանա նման տհաճ և կյանքին ոչ ապահով վիրուսները։