Рубрика: Ռուսերեն

Домашнее задание.

Упражнение 1.
1. Он сидел за столом и дремал. 2. Она разговаривала со мной и печатала на компьютере. 3 . Она разговаривала со мной и печатала на компьютере текст. 4. Пока она разговаривала со мной, она напечатала на компьютере какой-то текст. 5. Извини, я вчера погорячился и обидел тебя! 6. Ты не знаешь, где моя тетрадь? Я её положил сюда. 7. Спасибо, что ты меня разбудил, уже давно пора вставать! 8. Он вчера нас здорово развеселил! 9. Вчера ты очень рассердилась на меня? 10. Ты со мной поздоровался? 11. Он упал в снег и лежит. 12. Он уронил ручку на пол и не заметил. 13. Вечером он сосчитал деньги. 14. Свеча горела на столе.

Упражнение 2.  Выберите правильный вариант.
1. Вчера вечером он повторил падежи. 2. Он не отклонился от темы выступления. 3. Она встретила меня в аэропорту. 4. Её слова меня просто изумили. 5. Он присматривался к новому сотруднику. 6. Он легко приспособился к новым условиям. 7. Зачем он унижался перед ней? 8. Вы подтвердили участие в конференции? 9. Этого я тебе не разрешал. 10. Отец приучал сына к порядку. 11 . Он обдумывал план действий. 12. Он признался ей в любви. 13. Вчера мы договорились об этом.

1.Какая сцена из этой повести произвела на вас наиболее сильное впечатление?

Мне понравилась часть, где Сильвио вытащил своего врага из битвы, где они больше не были прежними, и их мысли друг о друге уже думали об одном, чтобы уничтожить друг друга.

3. Почему Сильвио после прочтения письма покидает полк?

Главный герой истории знает, что его противник скоро женится. И на этот раз он хочет отомстить ему как можно сильнее.

4. Что увидел автор на необычайной картине в доме графа?

Там автор видит карту, снятую с одной стороны, которая ему мешает, мешает и заставляет драться.

5. Опишите подробно, как произошла 2-я встреча графа и Сильвио.


6. Что сказал Сильвио молодой графине: “ Он всегда шутит,однажды…”?

"Он всегда стреляет в меня из дробовика.

7. Напишите 6 слов, какими можно охарактеризовать Сильвио.

 Мощный,Ужасный, небесный, заботливый, гордый, благородный.

8. Кто для вас здесь положительный герой, а кто-отрицательный. Почему?

В тексте я вижу, что сила слога և молодой расчет произошел, когда он прошептал что-то плохое на ухо расчета.

 Напишите маленькое сочинение-размышление» Что для вас » Честь»? Вопросы чести тогда и сейчас.

Честь можно приобрести в любом месте, иметь честь означает, что человек настолько уважаем, что человек настолько хорош, что его начинают уважать. Человек может заслужить честь своим умом, своим положением, своим воспитанием.
Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ.

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր՝ նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուռ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը,  ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչա-քը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավսուր+արշավ

Կնքեցին-կնիք+ել

Ձգելով-ձիգ+ել

Ընչացք-ունչ+ացք

3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորոշ դերանուն

Դուռը – գոյական, եզակի թիվ

Այնտեղից – ցուցական դերանուն, բացառական հոլով

Ընտիր – որակական ածական

Երկաթյա – հարաբերական ածական

Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, ի արտ.

Գինին – գոյական, եզ թ., տրակ. հ.

Ծեքծեքող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Բացող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անցյալ անկատար, ժխտական, երրորդ դեմք, եզակի թիվ

 4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-որսի մատաղ կենդանի
անթացուպ-հենակ, հենացուպ, ցուպ, անթոց, իր, որի վրա հենված քայլում են
կռուփ- Բռունցք, բուռ, (հզվդ.) մուրց, կոշ, կոնծ, (բրբ.) բամբ, բոմբ, բոմւի, գոմբ, դմբուզ, դմբսուկ, բամբաչ, փամբ, կոթ, կոնծ, մուշտ, մուշտա, մուշտի, մուշտու, կմստուկ, բռնխեթ:
ակութ- Կրակարան, կրակատեղ, օջախ, վառարան, քուրա, մանղալ: 2. (ռազմ.) Լցարան:
գեղմ- Նրբաբուրդ ոչխարների ենթաբրդի մազիկների իրար կպած ամբողջական շերտը
գուղձ- Կոշտ, հողակոշտ, բունծ, կունձղ, կոշկոռ, քուց
ամեհի- Անսանձ, սանձակոտոր, սանծազերծ, անզուսպ, վայրագ, կատաղի, մոլեգին, խոլ, խոլական, (հնց.) խստերախ, խստերասան, ստամբակ, խեռ, կարծրերախ:
բռնազբոսիկ-
զգլխիչ- Դյութիչ, գերիչ, հրապուրիչ, թովիչ, հմայիչ, գրավիչ, կախարդիչ, (արևմտՈ.) հանկուցիչ, առինքնող, (հզվդ.) զգլխական, զգլխեցուցիչ:
արգասավոր- Արդյունավոր, բեղմնավոր: Արդյունավետ, բեղուն, արգասավետ, արգասալիր, արգասալից, արգասաբեր, բերրի, արգավանդ, պտղավետ:
ազնավուր-ազնիվ,ազնվական
բագին- Բագնատուն, ատրուշան, մեհյան, կռատուն, կրակատուն, տաճար, զոհարան, զոհանոց, զոհատուն, զենարան, (6զվդ.) բախտանոց, պյուռիոն (հեթանոսականի, Զոհասեղան:
անդաստան- Հանդ, անդ, արտ, դաշտ, արտորայք, ագարակ, (բրբ.) քաշվան, հանդաստան:
խթան- Ազդակ, գործոն, դրդում, գրգիռ, կարթ (կոշկի), մշտուկ.
բավիղ- Լաբիրինթոս

5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

6․

17. Գանձարան, հնչեղ, պարծանք, դարձյալ, դրույք, պատահար

18. Ուժեղ, կաթնեղեն, ռամկորդ, կնառյազելի, տենչանք, ազդակ

19. Նրբովին, ազգակեն, մածուն, իրովին, թափոն, շրջուն

20. Օրական, հեռաստան, սիզավետ, խրամատ, գոգնոց, ծանծաղուտ

21. Հավակնոտ, ձեռնոց, մասունք, փլատավածք, վայելուչ, ելուստ

22. Կուսանոց, ջարդոն, տրոփյուն, տիպար, հոնեղ, ակնոց

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր՝ նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուռ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը,  ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչա-քը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավսուր+արշավ

Կնքեցին-կնիք+ել

Ձգելով-ձիգ+ել

Ընչացք-ինչ+ացք

3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորոշ դերանուն

Դուռը – գոյական, եզակի թիվ

Այնտեղից – ցուցական դերանուն, բացառական հոլով

Ընտիր – որակական ածական

Երկաթյա – հարաբերական ածական

Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ

Գինին – գոյական, հայց

Ծեքծեքող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Բացող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անցյալ անկատար, ժխտական, երրորդ դեմք, եզակի թիվ

 4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-որսի մատաղ կենդանի
անթացուպ-հենակ, հենացուպ, ցուպ, անթոց, իր, որի վրա հենված քայլում են
կռուփ- Բռունցք, բուռ, (հզվդ.) մուրց, կոշ, կոնծ, (բրբ.) բամբ, բոմբ, բոմւի, գոմբ, դմբուզ, դմբսուկ, բամբաչ, փամբ, կոթ, կոնծ, մուշտ, մուշտա, մուշտի, մուշտու, կմստուկ, բռնխեթ:
ակութ- Կրակարան, կրակատեղ, օջախ, վառարան, քուրա, մանղալ: 2. (ռազմ.) Լցարան:
գեղմ- Նրբաբուրդ ոչխարների ենթաբրդի մազիկների իրար կպած ամբողջական շերտը
գուղձ- Կոշտ, հողակոշտ, բունծ, կունձղ, կոշկոռ, քուց
ամեհի- Անսանձ, սանձակոտոր, սանծազերծ, անզուսպ, վայրագ, կատաղի, մոլեգին, խոլ, խոլական, (հնց.) խստերախ, խստերասան, ստամբակ, խեռ, կարծրերախ:
բռնազբոսիկ-
զգլխիչ- Դյութիչ, գերիչ, հրապուրիչ, թովիչ, հմայիչ, գրավիչ, կախարդիչ, (արևմտՈ.) հանկուցիչ, առինքնող, (հզվդ.) զգլխական, զգլխեցուցիչ:
արգասավոր- Արդյունավոր, բեղմնավոր: Արդյունավետ, բեղուն, արգասավետ, արգասալիր, արգասալից, արգասաբեր, բերրի, արգավանդ, պտղավետ:
ազնավուր-ազնիվ,ազնվական
բագին- Բագնատուն, ատրուշան, մեհյան, կռատուն, կրակատուն, տաճար, զոհարան, զոհանոց, զոհատուն, զենարան, (6զվդ.) բախտանոց, պյուռիոն (հեթանոսականի, Զոհասեղան:
անդաստան- Հանդ, անդ, արտ, դաշտ, արտորայք, ագարակ, (բրբ.) քաշվան, հանդաստան:
խթան- Ազդակ, գործոն, դրդում, գրգիռ, կարթ (կոշկի), մշտուկ.
բավիղ- Լաբիրինթոս

5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

6․

17. Գանձարան, հնչեղ, պարծանք, դարձյալ, դրույք, պատահար

18. Ուժեղ, կաթնեղեն, ռամկորդ, կնառյազելի, տենչանք, ազդակ

19. Նրբովին, ազգակեն, մածուն, իրովին, թափոն, շրջուն

20. Օրական, հեռաստան, սիզավետ, խրամատ, գոգնոց, ծանծաղուտ

21. Հավակնոտ, ձեռնոց, մասունք, փլատավածք, վայելուչ, ելուստ

22. Կուսանոց, ջարդոն, տրոփյուն, տիպար, հոնեղ, ակնոց

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գարուն է մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին գարնան շնորհներով ու վարդերով պճնված որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փթթած բողբոջը մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթրուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում որ բերել էր հեռավոր սոխակներից։
Աշխարհը վետվետում է անվխաճան ու սիրավառ արբեցումով հիշեց Սաադին իր խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2․Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ աշխարհահռչակ

Թռչուն հավք

Զարդարված պճնված

Առավոտ վաղ

Սյուք թրթրուն

Ունկ լսել

3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Աշխարհահռչակ

3․Գտիր մեկ ածանցավոր բառ։

Հեռավոր

4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

 Ա ներքին երջանկության

ան արտաքին- գարնան

5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

զարդարել էին, ապրեց, զարթնեց, իջավ, լսելու, տեսնելու, Նայեց, առնում էր, Նստեց, բռնեց, մոտեցրեց, շշնջում էր, բերել էր, վետվետում է, հիշեց.

Рубрика: Գրականություն

Ինչու՞ եմ Սեբաստացի

Ինչու՞ եմ Սեբաստացի, քանի որ շատ էինք լսել կրթահամալիրի մասին լավ կարծիքներ և հենց այդ պատճառով ծնողներս որոշեցին տեղափոխել ինձ Սեբաստացի։ ԵՒ իրոք շատ լավն է մեր կրթահամալիրը,շատ եմ սիրում և շատ մեծ սիրով եմ հաճախում դպրոց:Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում քանի որ և ուսուցիչներն են լավը և ընկերներս։ Շատ մեծ է այստեղ ընկերասիրությունը և ես շատ ուրախ եմ, որ կարողացա կրթահամալիրի շնորհիվ սիրել մարդկանց ովքեր միշտ իմ կողքին են և վստահել նրանց։

Рубрика: Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:

Բաթումի պայմանագիր․ 1918, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյըՎեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ալեքսանդր ԽատիսյանըՀովհաննես Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։

Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Գեներալ Անդրանիկը հունիս — հուլիս ամիսներին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք և ավելի ծանր Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։Էնվեր փաշան Բաթումում, 1918

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անհապաղ զորացրման և այլնի վերաբերյալ։ Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։ Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան ԿարսըԱրդվինըԱրդահանըԲաթումըԱխալքալաքն ու Ախալցխան։

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։


2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած ՍարդարապատիԲաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը (որը հանգեցրեց 1920 թ․ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի՝ ընդդեմ Հայաստանի) հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում ԿարսըԱրդահանըԿաղզվանըՍուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՆախիջևանի երկրամասԱրցախԳարդմանԳանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով:


3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: 2018թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Рубрика: Հայոց լեզու

Արցախյան պատերազմի ընթացքում կրթահամալիրի օգնությունը.

Մեր կրթահամալիրը, Արցախյան պատերազմի ընթացքում շատ է օգնել զինվորներին։ Առաջինը այն, որ Ղարաբաղից եկած երեխաներին կրթահամալիրը հնարավորություն է տվել սովորել մեր դպրոցում։ Մեր կրթահամալիրը զինվորներին օգնել է ամեն կարիքավոր բաներով` քնապարկերով, ուտելիքով , հեռադիտակ, քնապարկ, զինվորական համազգեստներ, արկղերով և այլն։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

«Մխիթարյաններ և Սեբաստացիներ»

1.Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս,  ինչո՞ւ է պատրաստել  այս  բառարանը, ի՞նչ  բովանդակությամբ:

Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների ﬔջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության ﬔջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։ Հայ հին մատենագրության՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական աﬔնաբարձր մակարդակով կազմվաձ բառարանն է դա, որ անա140 տարի շարունակ եղել է հայագիաությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսուﬓասիրությունների մարզում։ Ու ղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը(1750-1827), Խաչատուր Սյուրﬔլյանը (1751-1827), Մկրտիչ Ավգերյանը(1762-1854) ﬔղվաջան աշխատանքով, ﬕաբանության Մխիթարյան մատենադարանում եղաձ մոտ1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ,  հնագույն աղբյուրներից ﬕնչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների հաﬔմատությամբ ու բառաքննական ուսուﬓասիրություններով, կազﬔլ են ﬕ ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» ﬔջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ) ։ Բայց ինչ որ կարողացել էին անել հեղինակներն իրենց անդուլ աշխատանքով, չկարողացավ հրատարակել ﬕաբանությունը, և ոչ էլ՝ հայ հասարակայնությունը։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան ﬔծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա, ընթացքում հավաքածու մշակած նյութը  համառոտել և ամփոփել ﬕայն երկու հատորում(51 հազար բառ) ։ Այդ երկհատորյակն է, ահա, որ հրատարակվեց1836-1837 թվականներին և այսօր էլ ﬓում է որպես գրաբարի ընդարձակագուն և անփոխարինելի բառարան։Բառարանի ﬔծ արժեքը աﬔնից առաջ պայմանավորված է բանասիրական, բառաքննական ու լեզվաքննական այն խորահմուտ աշխատանքով, որ կատարել են հեղինակները: Հայտնի է, որ հայ մատենագրության ﬔզ հասած ձեռագիր որոնց հուշարձաններում շատ ու շատ բառեր ունեն զանազան գրային տարբերակներ), աղճատուﬓեր, ճշգրտուﬓերը՝ տվյալների հիման վրա,  առաջնահերթ խնդիր էր։ Այդպիսի աշխատանք արդեն կատարել էր Մխիթար Սեբասաացին իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա բառարանի առաջին  հատորում(Վենետիկ, 1749) ։

Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազﬔլու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն աﬔնը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազﬔլու համար։ Դրա համար աﬔնից առաջ անհրաժեշտ  էր լեզվաքննական հետազոտությամբ պարզել գրաբարի իսկական պատկերը ներկայացնող մատենագրական հուշարձանները և դրանք տարբերել հետին, «ռ ա մ կ ա բ ա ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ո վ» և օտարաբանություններով խըճողված լեզվով մատենագրական աղբյուրներից։ Իսկ այդպիսի բնութագրության համար էլ անհրաժեշտ էր լեզվական բազմակողմանի հետազոտություն այն բոլոր աղբյուրների, Որոնք օգտագործվում էին։Եվ Ինչպես ցույց է տալիս այդ հետազոտությունների համառոտ ամփոփումը, Որ զետեղված է «Նախադրանքի» ﬔջ, Հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողﬓորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների ﬔջ, հիﬓականում ճիշտ են գնահատել ﬔր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի ﬔջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակների(տարբեր գրչությունների, սխալագրությունների, հին և նոր ձևերիր և այլնի ) գնահատման հիմքն է հանդիսացել:

2.Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

01_48

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա., դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը` քարոզելու Հիսուսի ավետարանը:

3. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

Սահակ Ճեմճեմյանն իր գրքում ջանում է որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել Մխիթար Սեբաստացու բառարանաստեղծական աշխատանքի եղանակը: Նա գրում է, որ Միաբանության Մայրավանքի դիվանում պահվում է բառարանի սևագիր օրինակների մի ծրար, որի պարունակությունը թույլ է տալիս բաժանելու աշխատանքի ուղղությունը երեք խմբերի.
ա) Մխիթար Աբբահոր ինքնագիր օրինակը. աշխատանքային այս սաղմնային փուլում նա հիմնականում տվել է Աստվածաշնչում հանդիպող հասարակ անունների` գոյականների բացատրությունները` աստվածաշնչյան վկայություններով և հետևաբար` տալով միայն բառերի այն իմաստները, որոնցով դրանք գործածված են Աստվածաշնչում:
բ) Բառգիրք նախնեաց մատենագրութեան. աշխատանքային այս փուլում Մխիթարը հավաքել է Խորենացու, Նարեկացու, Լաբրոնացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Արծրունու, Ոսկեբերանի, Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, գրողների և մատենագիրների գործերում հանդիպող բառերը: Այս փուլի ընթացքում չեն կրկնվել առաջին փուլում հավաքված բառերը:
գ) Բառգիրք Սուրբ Գրքի. այստեղ հավաքված են միայն Աստվածաշնչի բառերը, որոնք ունեն ավելի ճոխացված մեջբերումներ և բացատրություններ:

Սահակ Ճեմճեմյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, Հայկազյան բառարանի հիմնական աղբյուրը յոթ լեզվով գրված Ս. Գիրքն է եղել, որի մեջ եղած բառերի քննությունը և հայերեն օրինակների հետ համեմատությունը ավելի արժանահավատ է դարձրել բառերի բացատրությունները:
Մխիթարի համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Ուսումնասիրելով տարբեր լեզուներից հայերենի փոխառությունները` Մխիթար Սեբաստացին ջանացել է տալ այդ նոր բառերի ստուգաբանական, գիտական բացատրությունները:
Իր Հայկազյան բառարանում Մխիթարը զետեղեց նաև տարբեր քարտեզներ, որոնք բառարանը ավելի հանրագիտարանային դարձրեցին:

Рубрика: Իրավունք

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 23 Հոդված.

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ 18 տարեկան անձանց վրա:

Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված համապատասխան պետական մարմինները:

Պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող քաղաքացիների միավորումների, ոչ պետական կազմակերպությունների եւ առանձին անձանց հետ:

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց եւ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ( որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու եւ զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան եւ քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է « Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրեր:

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում է ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցադրում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու, իր , ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ եւ այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում եւ իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության եւ կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության եւ մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության եւ նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:

Պետությունը եւ նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը եւ դատիարակությունն ապահովելու նպատակով պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների ( ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների ( ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց ( նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների եւ ուղղակի կապերի պահպանման իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ( ներառյալ որդեգրված) ծնողի մահվան , ինչպես նաեւ դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգեւոր արժեքներին եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսեւորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի եւ տեսաֆիլմերի , հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Բռնության եւ դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող եւ իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը հետապնդվում է օրենքով:

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, առողջական վիճակին եւ ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին, բացառիկ դեպքերում՝ 15 տարին լրանալուց հետո:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Արգելվում է երեխայի կողմից ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքը, դրանց արտադրության եւ օգտագործման մեջ երեխայի ներգրավումը, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքի կատարումը, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի եւ ժամանացի, իր տարիքին համապատասխան խաղերին եւ միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի եւ ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպություների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում՝ հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի եւ արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի եւ արժանապատվության պաշտպանության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության եւ հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստություններում երեխայի ուսուցումը եւ դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություներն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի եւ արժանապատվության դեմ ոտնձգությու կատարած յուրաքանչյու անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը եւ ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը ( այդ թվում՝ այլ պետություններ), առեւանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Рубрика: Անգլերեն

English homework. Friendships.

10.11.20 Answer following questions with at least 3 sentences for each:

1. How are your friendships different now than they were when you were a child?

I can not say how our company is different, I think it should be said by people who see me how I make friends with people, they should say whether our company  My and Maga is different.

2. What factors may result in the breakdown of a good friendship?

Meaningless arguments, character traits can prevent you from making better friends.

3. What qualities do you think are important in a friend?

The fact that one trusts the other, does not lie in any matter, always remains a loyal friend.

4. How do you maintain a good friendship?

I try not to offend my friends, I trust him, I make jokes so that he is not suddenly offended even though he likes my jokes very much, that's how I try to keep the company.


5. Do you believe your parents should be your friends?

I want to be honest. No! I do not believe it because there are some questions that make parents angry instead of pointing them in the right direction.