Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`
1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:
Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.
1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:
3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:
4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:
Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:
Ո՞ր լիցքերին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։
Այն էլեկտրոնները կամ իոնները, որոնք կարողանում են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ ա․ մետաղներում ազատ լիցքակիրներն են էլեկտրոնները և իոններն։ բ․ էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են։
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։
3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։
Բ էլեկտրացույցը լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։ Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա-ն, իսկ դրական լիցքերը դեպի Բ և ուժերը հավասարվում են։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, որովհետև նախ էլեկտրական դաշտը կորում է, համ էլ երկու էլեկտրացույցերի լիցքերն էլ հավասարվում են։
4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։
Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի արձակումը։
5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։
Էլեկտրական հոսանքի ուղղությունը ընտրվում է էլեկտրոնների հակադիր ուղղությամբ։
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ հոսանքի առաջին աղբյուր ստեղծող:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ:
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:
A=Uq 220Վ*4Կլ=880Ջ
2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:
U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ
3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:
գ
4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:
Հայ–ռուսական հարաբերությունները երկկողմանի հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին։
Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գլխավոր դաշնակիցը, սակայն վերջին 20 տարում մեծ քանակությամբ և գերժամանակակից հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով պատերազմական դրության մեջ է գտնվում Հայաստանի հետ:
Интернет действительно играет большую роль в моей жизни, если я не работаю, Интернет приходит мне на помощь. Пользуюсь телефоном, вхожу в Instagram, Viber, WhatsApp, YouTube. Когда я хочу получить информацию, я использую Google. Люди могут легко общаться друг с другом из разных стран через Интернет, они могут организовывать деловые дружеские встречи через Интернет.
Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները:
2. -Թթվածնի ֆիզիկականևքիմիական հատկությունները
ֆիզիկական
սովորական պայմաններում գազ է,
հոտ չունի,
անգույն է,
համ չունի,
եռում է 90,19 Կ (-182,96 °C) ջերմաստիճանում,
գոլորշիանում է 54,8 Կ (-218,35 °C) ջերմաստիճանում,
հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում
Թթվածնի խտությունը 0 °C ջերմաստիճանում և 101 կՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ, ինչը 1,11 անգամ մեծ է օդի խտությունից։ Թթվածինը ջրում քիչ է լուծվում. 20 °C ջերմաստիճանում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, որն էլ, ապահովում է ջրային կենդանիների ու բույսերի շնչառությունը։
Ջերմաստիճանը բարձրացնելիս թթվածնի, ինչպես և՝ ցանկացած այլ գազի, լուծելիությունը ջրում նվազում է, իսկ իջեցնելիս՝ աճում։ Օրինակ՝ 0 °C ջերմաստիճանում թթվածնի լուծելիությունը 100 ծավալ ջրում 5 ծավալ է, և այդ հանգամանքի հետ է մասամբ կապված հյուսիսային ծովերի ձկնառատությունը։Թթվածնի հատկություններն ուսումնասիրելու համար այն պետք է ստանալ մաքուր վիճակում:Շվեդացի գիտնական Կարլ Շելեն 1771թ.առաջին անգամ անգամ թթվածին ստացել,ապա անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլին1774թ. կարմիր սնդիկի օքսիդի HgO քայքայումից.
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.
Օդում մագնեզիումը (Mg) այրվում է շլացուցիչ բոցով, ռեակցիայի հետևանքով առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ.
Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).
ազմազան են թթվածնի կիրառման բնագավառները. տեխնիկայում գործընթացների գրեթե 80 %-ն այս նյութի կիրառման վրա է հիմնված։
Մետաղների արտադրություն.
Դոմենային վառարանում թուջի ստացման գործընթացն արագացնելու նպատակով հաճախ թթվածնով հարստացված օդ է կիրառվում։ Մաքուր թթվածնում այրումն ընթանում է մոտ հինգ անգամ արագ, քան օդում։ Մեծ քանակությամբ թթվածին է օգտագործվում նաև պողպատահալման գործընթացում։
Մետաղների կտրում, զոդում ու եռակցում.
Ջրածինը (H2) թթվածնի հետ հատուկ այրիչներում այրելիս բոցի ջերմաստիճանը հասնում է մինչև 3200 °C, իսկ ացետիլեն (C2H2) օգտագործելիս՝ նույնիսկ մինչև 3500 °C։ Ացետիլենի այրման ռեակցիայի հավասարումն է.
4.-Օքսիդավերականգնման ռեակցիաներ
Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ:Այդ ռեակցիաների ընթացքը պայմանավորված է էլեկտրոնի անցմամբ մեկ ատոմից (իոնից, մոլեկուլից) մյուսին, ինչի հետևանքով էլ օքսիդացման աստիճանի փոփոխություն է տեղի ունենում:
5.- Լաբորատոր փորձ՝ <<Օդի բաղադրությունը>>
Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է −200°C-ում: 1774 թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը (21) թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը (78) ` ազոտ և այլ գազեր: Նա առաջարկել է նաև օդի հիմնական բաղադրիչ մասերի անվանումներ:
Օդն ունի հաստատուն բաղադրություն, որը պահպանվում է բնական փոխանակության ճանապարհով: Ներկայացնենք չոր օդի բաղադրությունները՝ բաղադրամասերի միջին քանակությունները` ծավալային տոկոսներով.
Բաղադրիչներ
Միջին քանակություն (ծավալային %)
Բաղադրիչներ
Միջին քանակություն (ծավալային %)
N2
78,09
Ne
0,0018
Օ2
20,95
He
0,0005
Ar
0,93
Բացի նշված գազերից, օդը պարունակում է նաև ոչ հաստատուն բաղադրամասեր՝ ածխածնի (IV) օքսիդ՝ 0,03%, ջրային գոլորշիներ և գազային այլ խառնուրդներ: Թթվածնի մասնակցությամբ քիմիական ռեակցիաները հիմնականում ընթանում են օդում, այլ ոչ մաքուր թթվածնում: Օդում թթվածնի զանգվածային բաժինը մոտ 23% է՝ ըստ զանգվածի:Օդը կանխում է երկրի մակերևույթի գերտաքացումն արևից և միաժամանակ՝ պահպանում վերջինիս ջերմությունը տարածության մեջ ցրվելուց:Առանց օդի գրեթե ոչ մի կենդանի օրգանիղզմ չի կարող գոյություն ունենալ:
Անհատական-հետազոտական աշխատանքներ՝
1.Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին (շնչառություն, այրում)
Շնչառություն, արտաքին միջավայրից օդի անցումը թոքեր և հակառակ ուղղությամբ, որի ընթացքում օրգանիզմը ստանում է թթվածին և արտազատում ածխածնի երկօքսիդ։
Բոլոր աերոբ օրգանիզմները օգտագործում են թթվածինը բջջային շնչառության համար, որի ընթացքում նրա միջոցով սննդի բաղադրամասերը ճեղքվում են և առաջանում է էներգիա, իսկ որպես վերջնանյութ՝ ածխածնի երկօքսիդ։ «Արտաքին շնչառության» ժամանակ մթնոլորտային օդը անցնում է թոքեր, որտեղ ալվեոլներումդիֆուզիայի միջոցով կատարվում է գազափոխանակություն։ Արյունատար համակարգի միջոցով այս գազերը տեղափոխվում են բջիջներ, որտեղ տեղի է ունենում «բջջային շնչառությունը» [1][2]։
Ամերիկյան էգ ալիգատորի շնչառության ռենտգենային նկարահանումը
Ողնաշարավոր կենդանիների մեծամասնության շնչառությունը կատարվում է թոքերի միջոցով, կազմած է ներշնչման և արտաշնչման հաջորդական փուլերից, որոնք կատարվում են քթի խոռոչից մինչև ալվեոլներ տեղափոխող խողովակների կամ օդուղիների բարձր ճյուղավորված համակարգի միջոցով։
Թթվածնի այրում
յրում, բարդ ֆիզիկաքիմիական պրոցես սկզբնական նյութերի վերափոխում: Երբեմն այրումը որոշվում է որպես օքսիդանտի և վառելիքի միջև եղած ռեակցիա:
Սակայն, այրման գործընթացները ներառում են, օրինակ, մոնոմոլեկուլային վառելիքի այրումը և օզոնի տարրալուծումը, երբ քիմիական էներգիան պահեստավորվում է մեկ նյութի քիմիական կապերով: Այրման մուտքում եղած նյութերում տեղի են ունենում էկզոթերմիկ ռեակցիաներ, որն ընթանում է ջերմության ինտենսիվ արտադրությամբ: Քիմիական էներգիան, որը պահեստավորված է ընթացիկ խառնուրդում, կարող է առանձնանալ որպես Ջերմային ճառագայթում և լույս: Լուսավոր շերտը կոչվում է կրակի ճակատ կամ ուղղակի կրակ:
Կրակի տիրապետումը հին մարդկանց կողմից խաղաց առանցքային դեր մարդկային քաղաքակրթության զարգացման գործում: Կրակը մարդկանց տվեց հնարավորություն սնունդ պատրաստելու և կացարանները տաքացնելու համար, իսկ արդյունքում-զարգացում՝ մետալուրգիա, Էներգետիկա և նոր, ավելի կատարելագործված գործիքների և տեխնոլոգիաների ստեղծում: Այրման գործընթացի կառավարումը ընկած է ավտոմեքենաների, նավերի և հրթիռների շարժիչների ստեղծման հիմքում:
2.Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը
երկնային մարմնիգազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից, կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։
3.Թթվածնի հայտնագործումը
Առաջին անգամ միմյանցից անկախ թթվածինը ստացել են շվեդ, գիտնական Շեելեն (1769—1970 թվականին՝ մագնեզիումի նիտրատի, թորակների ջերմային քայքայումից) և անգլիացի գիտնական Պրիստելին (1774 թվականին՝ սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից).
Чтобы завоевать уважение, каждый человек должен сначала убедиться, что его все любят, что он никогда не теряет людей из виду. Необходимо быть вежливым, воспитанным, не употреблять лишних слов, которые могут разочаровать человека. И наконец, если нас будут любить, нас будут уважать все.
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914—18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
Հիմնական էություն
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
Առնչությունը Հայկական հարցի հետ
Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ ԹուրքիանՀայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և ՊարսկաստանըԲաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում ԿարսիցՃորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։
Փորձի կատարման ընթացքը- Փորձի ժամանակ մենք հաղորդալարերով միացրեցինք մարտկոցը, բանալին, սպառիչը, որոնց միացման ժամանակ լույս միացավ։ Այնուհետև վոլտաբափի և ամպերաչափի օգնությամբ չափեզինք շղթայի ուժը և լարումը։ Ամպերաչափում ուժը կազմեց 0,3, իսկ վոլտաչափով հաշվելիս ուժը կազմեց 3: