Рубрика: Գրականություն

Համո Սահյան

1․ Համո Սահյանի ստեղծագործությունը։

«Անունդ տալիս» բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծությունը։

Բանաստեղծուփյունը Հայաստանի մասին է, որտեղ Սահյանը կարոտած է իր երկրին և կարծում եմ հենց այդ պատճառով էլ գրել է:

Փորձի՛ր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Եվ բերդի տեղահան մի դուռ, Բերանին մամռոտած մի խուփ, Աշխարհից խռոված մի ցուպ, Արևոտ մի սար եմ հիշում, Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,

2․ Համո Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը։ Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում:

Կրկնվում է Ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը:

Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Գեղեցիկ տոնայնություն և ավելի հնչեղ ասմունքելու հնարավորություն:

3․ Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն  (քո ընտրությամբ)։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:

Ասեմ, որ վստահ չեմ, որ ճիշտ եմ ընկալել, բայց հասկացել եմ այսպես՝ Սահյանը քրել է իր սիրելի էակի մասին ում շատ է սիրել և հասկացել է, որ իր տան մեջ այդ կնոջ համար եղել է միակ ավելորդ մարդը:

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Ինձ համար այս բանաստեղծությունը Համո Սահյանի այն բանաստեղծությունից է, որ մարդը կարդալուց կարող է հանգստանալ և հանդարտանալ և սկսել մտածել: Այս բանաստեղծությունը ունի մի շատ հետաքրքիր կողմ երբ  ես կարդում էի այս բանաստեղծությունը թվում էր թե  հասկանում էի միտքը, իսկ երբ, ուզում էի վերլուծել չգիդեմ ինչու խոսքեր չունեի չգիդեի թե ինչպես վերլուծեմ, որովհետև բանաստեղծությունը իր մեջ արդեն պարունակում է միտքը և ամեն մարդ յուրովի է հասկանում և պատկերացնում այս բանաստեղծության իմաստը:

Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ… Ինչո՞ւ հիշեցրի…

Քամին սարերից առաջին ձյունի փոշին է բերում
Եվ շաղ է տալիս բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված մարմնիս վրա։

Շապիկիս փեղքից ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն խաշամանման
Կարտանանները պոկում է քամին
Խառնում ծառերից թափվող խաշամին…

Խաշա, ի՜նչ խաշամ, թեժաթուխ լավաշ
Տավարն ուտում է ու չի կշտանում…

Ես լուռ նստել եմ կապույտ մի քարի
Կապտել եմ ես էլ և կապույտ քարից
Տարբերվում եմ ես այնքանով միայն
Որ ես դողում եմ, քարը չի դողում։

Գյուղ տանող ճամփով գնում է հայրս
Ցախը շալակին.

–Ցո՞ւրտ է,–հարցնում է։
–Տաք է, ասում եմ։
–Քարին մի նստիր,վե՛ր կաց,–ասում է։
–Տավարն,–ասում է,– լույսով չբերես։
Ասում է, գնում…

Անցել է ուղիղ քառասուն տարի
Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ…
Ինչո՞ւ հիշեցրի…


4․ Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։


5․ Համո Սահյանի ո՞ր  բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:

Հավանել եմ այս բանաստեղծությունը, որովհետև ինձ համար չափազանց գեղեցիկ և չափազանց հաճելի հնչողություն ունի այն: Վաղուց գիտեմ այս բանաստեղծությունը և այնքան շատ եմ հավանել, որ երևի թե չեմ մոռանա: ՈՒ միշտ այն իմ ուղեղում դաջված կլինի:


6․ Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ» վերնագրերից որևէ մեկով:
7․ Ամփոփում —  հարցաշարմ 

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր… »

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ նախանձում են իրար, սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ անդադար մեղադրում են միմյանց: Սա իմ հրաշք աշխարհն է, ուր միշտ խնդիրներ կան չլուծված, սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ լեզու չեն կարողանում գտնել դիմացինի հետ: Սա այն հրաշք աշխարհն է ուր ազգեր են պատերազմում: Սա աշխարհ չէ, սա մի կլոր գունդ է որտեղ մարդիկ պարզապես գոյատևում են ատելով մեկը մյուսին, սպառնալով դիմացինին, չվախենալով իրենց Աստծուց, և վերջապես սա մի հրաշք աշխարհն է, ուր անգամ ես չեմ ուզում գոյատևել:

Оставьте комментарий