Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Կարծում եմ ոչ, որովհետև կարող է յուրաքանչյուր մարդ խախտել իր արժանապատվությունը անգամ չգիտակցելով, կամ գիտակցելով, բայց չշարունակել ուղղել այն։
Հոդված 24. Կյանքի իրավունքը
- Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
Միանշանակ այո, որովհետև յուրաքանչյուրը ունի ապրելու, կյանք ունենալու, գոյատևելու իրավունք, եթե ծայրահեղ դեպքեր չի պատահել տվյալ անձի հետ։
- Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից։
Կարող է։ Ինչու՞, որովհետև կան մարդիկ ովքեր ցանկություն են ունենում լինել ինքնասպան, կամ շանտաժի դեպքում զրկվել կյանքից և նմանատիպ այլ բաներ։ Բայց կարծում եմ, որ սովորական մարդը ով բացարձակ չունի խնդիր հոգեկան աշխարհի հետ, չի կարող ինքնասպան լինել, կամ ինչպես ասում են կամայականորեն զրկվել կյանքից։
- Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Այն ժամանակներում կան երկրներ, որոնք սահմանում էին նմանատիպ պատիժներ, բայց այս 21-րդ դարում կարծում եմ դա ֆանտաստիկ արարք է, և սխալ է նմանատիպ պատիժներ սահմանել մեր ժամանակներում։