Что роботы уже делают лучше, чем люди? Как будут жить вместе роботы и люди через несколько десятков лет?
День: 28 апреля 2021
Համո Սահյան
1․ Համո Սահյանի ստեղծագործությունը։
«Անունդ տալիս» բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծությունը։
Բանաստեղծուփյունը Հայաստանի մասին է, որտեղ Սահյանը կարոտած է իր երկրին և կարծում եմ հենց այդ պատճառով էլ գրել է:
Փորձի՛ր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Եվ բերդի տեղահան մի դուռ, Բերանին մամռոտած մի խուփ, Աշխարհից խռոված մի ցուպ, Արևոտ մի սար եմ հիշում, Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
2․ Համո Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը։ Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում:
Կրկնվում է Ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը:
Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Գեղեցիկ տոնայնություն և ավելի հնչեղ ասմունքելու հնարավորություն:
3․ Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն (քո ընտրությամբ)։
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:
Ասեմ, որ վստահ չեմ, որ ճիշտ եմ ընկալել, բայց հասկացել եմ այսպես՝ Սահյանը քրել է իր սիրելի էակի մասին ում շատ է սիրել և հասկացել է, որ իր տան մեջ այդ կնոջ համար եղել է միակ ավելորդ մարդը:
ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Ինձ համար այս բանաստեղծությունը Համո Սահյանի այն բանաստեղծությունից է, որ մարդը կարդալուց կարող է հանգստանալ և հանդարտանալ և սկսել մտածել: Այս բանաստեղծությունը ունի մի շատ հետաքրքիր կողմ երբ ես կարդում էի այս բանաստեղծությունը թվում էր թե հասկանում էի միտքը, իսկ երբ, ուզում էի վերլուծել չգիդեմ ինչու խոսքեր չունեի չգիդեի թե ինչպես վերլուծեմ, որովհետև բանաստեղծությունը իր մեջ արդեն պարունակում է միտքը և ամեն մարդ յուրովի է հասկանում և պատկերացնում այս բանաստեղծության իմաստը:
Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ… Ինչո՞ւ հիշեցրի…
Քամին սարերից առաջին ձյունի փոշին է բերում
Եվ շաղ է տալիս բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված մարմնիս վրա։
Շապիկիս փեղքից ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն խաշամանման
Կարտանանները պոկում է քամին
Խառնում ծառերից թափվող խաշամին…
Խաշա, ի՜նչ խաշամ, թեժաթուխ լավաշ
Տավարն ուտում է ու չի կշտանում…
Ես լուռ նստել եմ կապույտ մի քարի
Կապտել եմ ես էլ և կապույտ քարից
Տարբերվում եմ ես այնքանով միայն
Որ ես դողում եմ, քարը չի դողում։
Գյուղ տանող ճամփով գնում է հայրս
Ցախը շալակին.
–Ցո՞ւրտ է,–հարցնում է։
–Տաք է, ասում եմ։
–Քարին մի նստիր,վե՛ր կաց,–ասում է։
–Տավարն,–ասում է,– լույսով չբերես։
Ասում է, գնում…
Անցել է ուղիղ քառասուն տարի
Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ…
Ինչո՞ւ հիշեցրի…
4․ Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։
5․ Համո Սահյանի ո՞ր բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:
Հավանել եմ այս բանաստեղծությունը, որովհետև ինձ համար չափազանց գեղեցիկ և չափազանց հաճելի հնչողություն ունի այն: Վաղուց գիտեմ այս բանաստեղծությունը և այնքան շատ եմ հավանել, որ երևի թե չեմ մոռանա: ՈՒ միշտ այն իմ ուղեղում դաջված կլինի:
6․ Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ» վերնագրերից որևէ մեկով:
7․ Ամփոփում — հարցաշարմ
«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր… »
Սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ նախանձում են իրար, սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ անդադար մեղադրում են միմյանց: Սա իմ հրաշք աշխարհն է, ուր միշտ խնդիրներ կան չլուծված, սա իմ հրաշք աշխարհն է, ուր մարդիկ լեզու չեն կարողանում գտնել դիմացինի հետ: Սա այն հրաշք աշխարհն է ուր ազգեր են պատերազմում: Սա աշխարհ չէ, սա մի կլոր գունդ է որտեղ մարդիկ պարզապես գոյատևում են ատելով մեկը մյուսին, սպառնալով դիմացինին, չվախենալով իրենց Աստծուց, և վերջապես սա մի հրաշք աշխարհն է, ուր անգամ ես չեմ ուզում գոյատևել:
Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:
Յուրաքանչյուր հարմարվողականություն հարմարվողական պրոցեսի կոնկրետ պատմական փուլ է, որն ընթանում է որոշակի ապրելավայրերում և համապատասխանում է բույսերի ու կենդանիների որոշակի համախմբերին։ Հարմարվողականության երևույթը կենսաբաններին հայտնի է եղել վաղուց։ 18-րդ դարում դեիստները հարմարվողականությունը համարում էին նախասկզբնական նպատակահարմարության առկայություն կենդանի բնության մեջ, որը ժխտում էր երևույթների պատճառական կապը։ Այս տեսակետը 19-րդ դարի 2-րդ կեսին հերքվեց Չարլզ Դարվինի էվոլուցիոն ուսմունքով։
Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:
Բնության մեջ նոր տեսակների առաջացումն էվոլյուցիոն գործընթացի կարևորագույն փուլ է: Իսկ ի՞նչ է տեսակը: Տեսակ է համարվում այնպիսի առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում և բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ: Տեսակներին իրարից տարբերվում են որոշակի հատկանիշներով, որոնք կոչվում են տեսակի չափանիշներ: Դրանք՝ են ձևաբանական, գենետիկական, ֆիզիոլոգիական կենսաքիմիյական, էկոլոգիական, աշխարհագրական: Տեսակի պատկանեկիությունը որոշելու համար բավական չէ դիտարկել որևէ մեկ կամ երկու չափանիշ միայն դրանից ամբողջությունը կարող է ճշգրիտ բնութագրել տեսակը:
Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ․
Կենսաբանական փոխհարաբերություններ, տեսակի ներսում և տեսակից դուրս կենդանի օրգանիզմների միջև հարաբերությունների ձևերի և տեսակների ամբողջությունը:
Կենսաբանորեն առանձնացվում են կենդանի օրգանիզմների և վիրուսների միջև փոխհարաբերությունների հետևյալ տեսակները՝
+Դրական, երբ փոխհարաբերությունների մեջ գտնվող տեսակներից մեկը ստանում է օգուտ՝ մյուս տեսակի հաշվին:−Բացասական, երբ փոխհարաբերությունների մեջ գտնվող տեսակներից մեկը ստանում է վնաս՝ մյուս տեսակի հաշվին:0Չեզոք, երբ փոխհարաբերությունների մեջ գտնվող տեսակներից ոչ մեկ օգուտ կամ վնաս չի ստանում՝ մնալով սկզբնական կարգավիճակում:
Երկու օրգանիզմների միջև փոխհարաբերությունների փոխօգտակար, փոխշահավետ հարաբերությունը կոչվում է սիմբիոզ կամ համակեցություն:
Սիմբիոզ: Երկու կամ ավելի կենսաբանակն տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատների սնվում են նեկտարով։
Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։
ԳԼՈՒԽ 2․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
Այո յուրաքանչյուր մարդ ունի այդ իրավունքը, եթե տվյալ անձը կատարել է որևէ հանցանք, որը ապացուցված չէ, ապա իրավունք չունեն քործ հարուցել անձի վրա:
2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
Կարծում եմ այո հենց այս նպատակներով է անձեռնմխելիության իրավունքը սահմանափակվել:
3. Բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Միանշանակ այո համաձայն եմ այս կետի հետ, որովհետև ճիշտ չէ կենդանի էակին ներարկել բժշկական դեղեր, որոնք դեռևս պատրաստ չեն բուժումների համար:
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին:
Այո պետք է մարդ համաձայնության գա նմանատիպ պատվաստումներ ստանալուց առաջ և տեղեկացած լինի պատվաստանյութի մասին:
Հոդված 22
Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետություն վերադառնալու իրավունք:
Այս երեք հարցերին միանգամից կարող եմ պատասխանել այո: Յուրաքանչյուր անձ ունի իրավունք լքելու իր երկիրը, վերադառնալու իր երկիր և ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Կարծում եմ ոչ, որովհետև կարող է յուրաքանչյուր մարդ խախտել իր արժանապատվությունը անգամ չգիտակցելով, կամ գիտակցելով, բայց չշարունակել ուղղել այն։
Հոդված 24. Կյանքի իրավունքը
- Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
Միանշանակ այո, որովհետև յուրաքանչյուրը ունի ապրելու, կյանք ունենալու, գոյատևելու իրավունք, եթե ծայրահեղ դեպքեր չի պատահել տվյալ անձի հետ։
- Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից։
Կարող է։ Ինչու՞, որովհետև կան մարդիկ ովքեր ցանկություն են ունենում լինել ինքնասպան, կամ շանտաժի դեպքում զրկվել կյանքից և նմանատիպ այլ բաներ։ Բայց կարծում եմ, որ սովորական մարդը ով բացարձակ չունի խնդիր հոգեկան աշխարհի հետ, չի կարող ինքնասպան լինել, կամ ինչպես ասում են կամայականորեն զրկվել կյանքից։
- Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Այն ժամանակներում կան երկրներ, որոնք սահմանում էին նմանատիպ պատիժներ, բայց այս 21-րդ դարում կարծում եմ դա ֆանտաստիկ արարք է, և սխալ է նմանատիպ պատիժներ սահմանել մեր ժամանակներում։
Առաջին օգնություն
Այրվածքներ
Արտաքին ազդակների ներգործություն: Հյուսվածքների վնասվածքը որն առաջանում է բարձր ջերմության /հեղուկ գոլրշի/ էլեկտրական հոսանքի, քիմիական նյութերի կամ ճառագայթների ազդեցության հետևանքով, կոչվում է այրվածք: Համապատասխանաբար տարբերում ենք ջերմային, քիմիական, էլեկտրական այրվածքներ: Այրվածքի խորությունը, աստիճանը, տարածությունըպայմանավորված ենաղդակի տեսակով և ազդման ժամանակամիջոցով: Ըստ հյուսվածքների վնասման խորության տարբերում ենք այրվածքների 4 աստիճան:Առաջին աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկից, գոլորշուց: Վնասվում է վերնամաշկը, լինում է կարմրություն, թեթև այտուց, այրող ցավ, երբեմն` քոր: Ինֆեկցիայի վտանգ չկա:Երկրորդ աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկներից, կրակից, քիմիական նյութերից: Վնասվում են վերնամաշկը և մաշկը: Վերնամաշկը շերտազատվում է մաշկից և գոյանում են բշտեր, որոնք լինում են տարբեր չափսերի` գնդասեղի գլխիկից մինչև բռունցքի չափ: Բշտերը, սովորաբար առաջանում են այրվածքից անմիջապես հետո: 2-րդ աստիճանի այրվածքների ժամանակ ցավն ավելի սաստիկ է:Երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ – առաջանում են հրդեհից, եռացրած հեղուկներից, էլեկտրական հոսանքից, շիկացած մետաղներից, քիմիական նյութերից: Վնասվում են մաշկը, ճարպային և մկանային հյուսվածքները, ընդհուպ մինչև ոսկրային հյուսվածքը: Մեռած հյուսվածքները ունեն մուգ, գորշ սև գույն:Այրվածքի ծանրության գնահատականը,աստիճանը որոշելու համար բացի այրվածքի աստիճանից հաշվի է առնվում այրվածքի մակերեսը և տեղակայումը:Այրվածքի մակերեսը հաշվում ենք 9-ի եղանակով:Գլուխ և պարանոց`9%Կրծքավանդակի հետին մակերես`9+9=18%Վերին վերջույթ`9+9=18%Ստորին վերջույթ`9+9+9+9=36%Առաջին օգնություն1.Հեռացնել այրվածքի պատճառը2.Հագուստը հեռացնել այրված մասից3.Սառը թրջոց դնել այրված մակերեսի վրա4.Այրվածքի մակերեսին չի կարելի քսել տնական միջոցներ5.Բշտերը ծակել,կտրել չի կարելի:Եթե այրվածքի մակերեսը մեծ է,ապա ծածկել սավանով,իսկ եթե փոքր է`վիրակապել:6.Այրվածքային հիվանդության ժամանակ ,քանի որ ցավը սաստիկ է,ցավազրկում ենք և տալիս ենք շատ հեղուկներ: