День: 23 мая 2020
1.Ինչ է շոգեգոյացումը
Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակ, կոչվում է շոգեգոյացում:
2. Ինչ է գոլորշիացումը
Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը, կոչվում է գոլորշիացում:
3. Ինչ է խտացումը
Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի, կոչվում է խտացում։
4. Որ գոլորշին է կոչվում հագեցած
Գոլորշի որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած:
5. Որ պրոցեսն են անվանում եռում
Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը:
6. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան
Այն ջերմաստիճանը որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։
7. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն
Այն ջերմաստիճանը որի ժամանակ սկսում է հալումը և ավարտվում, անվանում են նյութի հալման ջերմաստիճան:
8. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն
Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ մեկ կգ հեղուկի գոլորշացման համար, կոչվում է շոգեգոյացման ջերմություն: