Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Կոստանդնուպոլսի պատմությունը

Թուրքերի պատմությունը սկսվեց, երբ Օգյուզ Թուրքերը գաղթեցին փոքր ԱսիաԹյուրքական գաղթի ժամանակ։ Թուրքական առաջին պետությունը՝ Սելջուկյան կայսրությունն էր, որը հիմնադրեց՝ Օգյուզ Սելջուկը 11-րդ դարում։ 1071 թ Մանազկերտի ճակատամարտում Սելջու-թուրքերը հաղթեցին Բյուզանդական կայսրությանըՍելջուկ տոհմը իշխեց Թուրքիայում մինչև Մոնղոլների արշավանքները։

Օսմանյան կայսրությունը 16-րդ դարում, Սելիմ I(1512-1520) Օսմանյան կայսրությունը իր հզորության գագաթնակետին հասավ երկու խոշոր սուլթանների՝ Սելիմ I-ի (1512-1520 թթ.) և Սուլեյման I-ի օրոք։ Արդեն Մեհմեդ II-ի(1451-1481) նվաճումների արդյունքում ստեղծվել էր հսկայական կայսրություն։ Նա գրավել էր Սերբիան, Մորեան, Բոսնիան, վերջնական պարտության էր մատնել կարամաններին և իր ազդեցությունը հաստատել Փոքր Ասիայում։ Այնուհետև երկարատև հակամարտության մեջ էր մտել Վենետիկի հանրապետության և Ջենովայի հետ։ Ի վերջո օսմանցիները կարողանում են հասնել հաղթանակի և գրավում են Էգեյան ծովում գտնվող Արշիպելագի կղզին։ Դրանից հետո գրավում են Խիոս և Լեսբոս կղզիները, 1475 թ. Ղրիմը։ Փաստորեն այս նվաճումների արդյունքում ձևավորվեց հսկայածավալ կայսրություն, ինչին նպաստեց նաև ստեղծված բարենպաստ միջազգային իրադրությունը։

Մեհմեդ II-ի քաղաքականությունը շարունակեց Սելիմ I-ը, ով հայտնի է Յավուզ (Արյունարբու, Ահեղ) անունով։ Նա իր առջև խնդիր էր դրել ընդարձակել կայսրության սահմանները՝ ուշադրությունը կենտրոնացնելով դեպի Արևելք։ Նշված շրջանում ձևավորվել էր մուսուլմանական մի հզոր պետություն ևս՝ Սեֆյան Իրանը։ 15-րդ դարում Սեֆյանների գլխավոր հենարանն էին թյուրքական վաչկատուն ցեղերը, որոնք ունեին տարբեր ծագում և նրանց մեծ մասը Իրան էր գաղթել Փոքր Ասիայից՝ դժգոհելով օսմանյան սուլթանների կենտրոնացման քաղաքականությունից։ Սկզբնապես այդ ցեղերի թիվը յոթն էր՝ շամլու, ռումլու, ուսթաջլու, թեքքեյլու, աֆշար, ղաջար, զուլքադար, որոնցից միայն շամլու և ռումլու ցեղերն էին իրենց ամբողջ կազմով ենթարկվում Սեֆյաններին։ Հետագայում (15-րդ դարի երկրորդ կես) այդ ցեղերը ստացան «ղզլբաշներ» (թյուրքերեն «կարմրագլուխներ») ընդհանուր անվանումը։ Շահ Իսմայիլը (1502-1524 թթ.) իրեն հայտարարեց ոչ միայն պետության աշխարհիկ ղեկավար, այլև շիաների հոգևոր առաջնորդ։ Դեռևս իշխանության համար պայքարի շրջանում շահ-Իսմայիլը ձեռնամուխ էր եղել սուննիների նկատմամբ դաժան հետապնդումների։ Հետևաբար, շիիզմը կամ 12 իմամների վերաբերյալ ուսմունքը հռչակելով Իրանի պետական պաշտոնական կրոն, նա հետապնդում էր որոշակի քաղաքական նպատակներ։ Մասնավորապես շահ Իսմայիլը մտադիր էր իր ախոյան Օսմանյան կայսրության դեմ պայքարում շիիզմն օգտագործել որպես գաղափարական զենք, պայքարի դրոշ։ Շահական գահը ստանձնելուց հետո Իսմայիլ I-ը սկսեց հետևողականորեն իրեն ենթարկել Իրանի տարածքները և նվաճումները զարգացնել նաև արևմտյան ուղղությամբ։ Սելիմ I-ին լուրջ անհանգստություն էր պատճառում իր արևելյան հարևանի՝ Սեֆյան Իրանի արագ հզորացումը, նրա նվաճողական ձգտումները և քաղաքական կշռի մեծացումը ողջ տարածաշրջանում։ Թեև երկու պետությունների միջև հակասություններն առավելապես ունեին տնտեսական և քաղաքական բնույթ, սակայն նրանք երկուսն էլ մահացու գոտեմարտի էին պատրաստվում կրոնական դրոշների ներքո։ Սուլթան Սելիմը հայտարարում էր, որ իր միակ նպատակն է ուղղադավան իսլամը պաշտպանել «հերձվածող» շիաների հարձակումներից։ Իրադարձությունների ընթացքը սրընթաց կերպով տանում էր դեպի պատերազմ։ 1514 թ. գարնանը սկսվեց թուրք-իրանական պատերազմը։ Երկու հզոր, կենտրոնացված ռազմաավատական բռնապետությունների առաջին ու վճռական բախումը տեղի ունեցավ Վանա լճից հյուսիս-արևմուտք գտնվող Չալդրան կոչվող վայրում՝ 1514 թ. օգոստոսի 23-ին։ Թեև ղզլբաշները կռվեցին անվեհեր խիզախությամբ և շահ-Իսմայիլը անձամբ սուրը ձեռքին նետվեց թշնամու վրա, նրա թնդանոթների կործանիչ կրակի դեմ, ճակատամարտի ելքը որոշեց թուրքական հրետանին, որն ի դեպ, բացակայում կամ համարյա բացակայում էր ղզլբաշական բանակում։