День: 7 апреля 2020
друг
Կետադրություն
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինումտաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները փորի, մաշկը դեղին` պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը` Օրանջիայի ձորակում, մասրենիներ չկային,տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։