Рубрика: Հաշվետվություն

Օրս կարանտինի ժամանակ

Այս շաբաթ փորձեցի օրս այլ կերպ անցկացնել և մայրիկի հետ պատրաստել համեղ թխվածքներ, ուտեստներ և հենց այդպես ել անցկացնել օրս։ Մայրիկս ասում է, որ ես համեղ բաներ կարողանում եմ պատրաստել, բայց քանի որ այդքան ել մեծ չեմ այդ իսկ պատճառով որոշ բաներ հնարավոր են չստացվեն ինձ մոտ։ Օրինակ այսօր պատրաստել եմ պիցցա, համեղ թխվածք և խնձորի, նարինջի հյութ։

Рубрика: Նախագծեր

Ջրածինը համար մեկ տարրը տիեզերքում

Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։

Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։ Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։

Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30-50%-ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը։

Рубрика: Նախագծեր

Թայերեն

Թայերեն լեզուն ստեղծվել է Սուկոտայի ժամանակահատվածում Երրորդ թագավորի Ռամհամհենգի կողմից 1283թ.-ին: Թաիլանդում, կան չորս հիմնական բարբառներ համապատասխան երկրի Հարավային, Հյուսիսային (“Yuan”), հյուսիս-արեւելյան (մոտ է Լաոսի լեզվի) եւ կենտրոնական շրջանների: Վերջինս կոչվում է Կենտրոնական Թայերեն կամ Bangkok Թայերեն և դասավանդվում է բոլոր դպրոցներում, օգտագործվում է հեռուստատեսային հաղորդումների ժամանակ, և հասկացվում է Թայլանդի բոլոր շրջաններում:

Թայերենն ունի քառասունչորս համանուն եւ տասնհինգ հիմնական ձայնավոր նիշ: Դրանք գտնվում են հորիզոնական, ձախից աջ, առանց միջանկյալ տարածության ձևավոր վանկերում, բառերում և նախադասություններում: Ձայնի նշանները (և մի քանի համանունները) կարող են միավորվել տարբեր ձևերով՝ բազմաթիվ բարդ ձայնավորներ ստանալու համար: Ի տարբերություն չինարենի, համակարգը այբբենական է, ուստի բառի արտասանությունը կախված չէ իր արժեքից: Մյուս կողմից, Թայերեն լեզուն տոնային լեզու է, քանի որ նման է չինարենին, և հակառակը՝ չէ Անգլերենին: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր բառը ունի որոշակի տոնով բարձրություն, որի հետ այն պետք է ասվի, որպեսզի ճիշտ հասկացվի: Թայերեն լեզվում օգտագործվում է հինգ տոն, դրանք են՝ միջին, ցածր, բարձր, վեր եւ ընկնում: Քերականությունը Թայերենի շատ ավելի հեշտ է, քան արևմտյան լեզուներինը:

Ինձ միշտհարցնումեն արդյոք դու լսում ես ծնողներիդ, արդյոք դու հարգում ես Մեծի խոսքը, ես միշտ պատասխանում եմ այո քանի որ ինքս մտածում եմ, որ ոչ մի մարդ արարածը իրավունք չունի հակառակվել ու մեծին և գետնով տալ Մեծի խոսքը։ Ես մտածում եմ եթե մեծն է ասում ապա նա մեզանից ավելի շատ բան գիտի քան մենք փոքրերս և միշտ պետք է լսենք մեծին հարգենք նրան և նրա խոսքը անկախ նրանից սիրում ես մարդուն թե ոչ։ Մտածում եմ, որ առավել ևս ծնողին հակառակվել դա ամենավատ բանն է, եթե դու քո ծնողի խոսքը չես հարգում և հակառակվում նրան։

Рубрика: Без рубрики

Ընտանեկան դպրոցը ծողիս աչքերով

Երբ Նարեն նոր էր տեղափոխվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր շատ էի հետաքրքրվում իրենից ինչպիսի դպրոց է, ինչ եք անում, ինչ եք սովորում։Նա շատ է հավանում այս նոր դպրոցը միշտ պատմում է իր տպավորությունների մասին, պատմում է իր ընկերներից, ուսուցիչներից, պատմում դպրոցում իր անցկացրած առօրյան։ Ես ինքս որպես ծնող շատ եմ հավանում աղջկաս նոր դպրոցը և շատ ուրախ եմ, որ իմ երեխան դասեր անելուց, գիտելիք ստանալուց բացի նաև անցկացնում է ժամանակ։ Նարեն երբ տուն է գալիս միշտ ասում է մամ չեմ ուզում տուն գամ, որովհետև շատ հետաքրքիրա անցնում երեխեքի հետ, շատ եմ սիրում դասարանս, և ես հասկանում եմ, որ երեխաս ով երբեք ինձ չի ասել ուզում եմ մնալ դպրոցում ասում է ամեն օր,երբ դպրոցից տուն է վերադառնում։ Ես ինքս շատ-շատ գոհ եմ աղջկաս նոր դպրոցից, շատ բարձր մակարդակի դպրոց է, և ուսուցիչների առումով և գիտելիքների առումով։ Շնորհակալ եմ աղջկաս լավ գիտելիք փոխանցելու համար։

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Կոստանդնուպոլսի պատմությունը

Թուրքերի պատմությունը սկսվեց, երբ Օգյուզ Թուրքերը գաղթեցին փոքր ԱսիաԹյուրքական գաղթի ժամանակ։ Թուրքական առաջին պետությունը՝ Սելջուկյան կայսրությունն էր, որը հիմնադրեց՝ Օգյուզ Սելջուկը 11-րդ դարում։ 1071 թ Մանազկերտի ճակատամարտում Սելջու-թուրքերը հաղթեցին Բյուզանդական կայսրությանըՍելջուկ տոհմը իշխեց Թուրքիայում մինչև Մոնղոլների արշավանքները։

Օսմանյան կայսրությունը 16-րդ դարում, Սելիմ I(1512-1520) Օսմանյան կայսրությունը իր հզորության գագաթնակետին հասավ երկու խոշոր սուլթանների՝ Սելիմ I-ի (1512-1520 թթ.) և Սուլեյման I-ի օրոք։ Արդեն Մեհմեդ II-ի(1451-1481) նվաճումների արդյունքում ստեղծվել էր հսկայական կայսրություն։ Նա գրավել էր Սերբիան, Մորեան, Բոսնիան, վերջնական պարտության էր մատնել կարամաններին և իր ազդեցությունը հաստատել Փոքր Ասիայում։ Այնուհետև երկարատև հակամարտության մեջ էր մտել Վենետիկի հանրապետության և Ջենովայի հետ։ Ի վերջո օսմանցիները կարողանում են հասնել հաղթանակի և գրավում են Էգեյան ծովում գտնվող Արշիպելագի կղզին։ Դրանից հետո գրավում են Խիոս և Լեսբոս կղզիները, 1475 թ. Ղրիմը։ Փաստորեն այս նվաճումների արդյունքում ձևավորվեց հսկայածավալ կայսրություն, ինչին նպաստեց նաև ստեղծված բարենպաստ միջազգային իրադրությունը։

Մեհմեդ II-ի քաղաքականությունը շարունակեց Սելիմ I-ը, ով հայտնի է Յավուզ (Արյունարբու, Ահեղ) անունով։ Նա իր առջև խնդիր էր դրել ընդարձակել կայսրության սահմանները՝ ուշադրությունը կենտրոնացնելով դեպի Արևելք։ Նշված շրջանում ձևավորվել էր մուսուլմանական մի հզոր պետություն ևս՝ Սեֆյան Իրանը։ 15-րդ դարում Սեֆյանների գլխավոր հենարանն էին թյուրքական վաչկատուն ցեղերը, որոնք ունեին տարբեր ծագում և նրանց մեծ մասը Իրան էր գաղթել Փոքր Ասիայից՝ դժգոհելով օսմանյան սուլթանների կենտրոնացման քաղաքականությունից։ Սկզբնապես այդ ցեղերի թիվը յոթն էր՝ շամլու, ռումլու, ուսթաջլու, թեքքեյլու, աֆշար, ղաջար, զուլքադար, որոնցից միայն շամլու և ռումլու ցեղերն էին իրենց ամբողջ կազմով ենթարկվում Սեֆյաններին։ Հետագայում (15-րդ դարի երկրորդ կես) այդ ցեղերը ստացան «ղզլբաշներ» (թյուրքերեն «կարմրագլուխներ») ընդհանուր անվանումը։ Շահ Իսմայիլը (1502-1524 թթ.) իրեն հայտարարեց ոչ միայն պետության աշխարհիկ ղեկավար, այլև շիաների հոգևոր առաջնորդ։ Դեռևս իշխանության համար պայքարի շրջանում շահ-Իսմայիլը ձեռնամուխ էր եղել սուննիների նկատմամբ դաժան հետապնդումների։ Հետևաբար, շիիզմը կամ 12 իմամների վերաբերյալ ուսմունքը հռչակելով Իրանի պետական պաշտոնական կրոն, նա հետապնդում էր որոշակի քաղաքական նպատակներ։ Մասնավորապես շահ Իսմայիլը մտադիր էր իր ախոյան Օսմանյան կայսրության դեմ պայքարում շիիզմն օգտագործել որպես գաղափարական զենք, պայքարի դրոշ։ Շահական գահը ստանձնելուց հետո Իսմայիլ I-ը սկսեց հետևողականորեն իրեն ենթարկել Իրանի տարածքները և նվաճումները զարգացնել նաև արևմտյան ուղղությամբ։ Սելիմ I-ին լուրջ անհանգստություն էր պատճառում իր արևելյան հարևանի՝ Սեֆյան Իրանի արագ հզորացումը, նրա նվաճողական ձգտումները և քաղաքական կշռի մեծացումը ողջ տարածաշրջանում։ Թեև երկու պետությունների միջև հակասություններն առավելապես ունեին տնտեսական և քաղաքական բնույթ, սակայն նրանք երկուսն էլ մահացու գոտեմարտի էին պատրաստվում կրոնական դրոշների ներքո։ Սուլթան Սելիմը հայտարարում էր, որ իր միակ նպատակն է ուղղադավան իսլամը պաշտպանել «հերձվածող» շիաների հարձակումներից։ Իրադարձությունների ընթացքը սրընթաց կերպով տանում էր դեպի պատերազմ։ 1514 թ. գարնանը սկսվեց թուրք-իրանական պատերազմը։ Երկու հզոր, կենտրոնացված ռազմաավատական բռնապետությունների առաջին ու վճռական բախումը տեղի ունեցավ Վանա լճից հյուսիս-արևմուտք գտնվող Չալդրան կոչվող վայրում՝ 1514 թ. օգոստոսի 23-ին։ Թեև ղզլբաշները կռվեցին անվեհեր խիզախությամբ և շահ-Իսմայիլը անձամբ սուրը ձեռքին նետվեց թշնամու վրա, նրա թնդանոթների կործանիչ կրակի դեմ, ճակատամարտի ելքը որոշեց թուրքական հրետանին, որն ի դեպ, բացակայում կամ համարյա բացակայում էր ղզլբաշական բանակում։

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն

Ողջույն, այս շաբաթ ես որոշեցի մարզումներ սկսեմ և մարզվել։ Մի քանի յութուբյան վիդեոներից ես նայեցի մարզանքներ և սկսեցի մարզվել։ Հետո որոշեցի զբաղվել մի փոքր նկարչությամբ և նկարել քանի որ այդ զբաղմունքը իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է և ես լիցքաթափվում եմ։

Рубрика: Հայոց լեզու

Իմ բլոգը

Բլոգս շատ եմ սիրում, բլոգի պայմանները հեշտ են ես ոչինչ չէի փոխի։ Բլոգով աշխատելը շատ հետաքրքիր է շատ լավ կլիներ եթե բոլոր դպրոցներում լիներ նման հնարավորություն։ Բլոգը կարծես թե դժվարություն չունի, ամեն բան շատ հեշտ։ Ես շատ եմ սիրում Բլոգով աշխատել ունենալ մի անկյուն որտեղ ես ինձ ազատ եմ զգում և կարողանում եմ անել իմ դասերը։ Նկարահանել վիդեոներ, որոնք կտեղադրեմ հենց իմ բլոգում և կունենամ հետաքրքիր վիդեոներ։

Рубрика: Без рубрики, Անգլերեն

If I had not to see the sun for 7 month and after that firts time I see the sun I’ll feel myself that I am the most happy persona in the world. The sun is life . Nobody can live without sun. I hope that I’ll never get in that situation. The sun is the most important thing in our world. If there wasn’t The Sun our nature will not be blossomed .