Рубрика: Գրականություն

Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:

Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:

Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:

Հեղինակը խոսում է մի հրդեհված կարելի է ասել կյանքի մասին, ուր մոխիր էր դարձել իր կյանքը։ Եվ նա օգնություն էր կանչում։

Оставьте комментарий