Թթվածնի ընդհանուր բնութագրումը`թթվածինը պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր է, որի կարգահամարը՝ 8 է, իսկ ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։
2. Քիմիական նշանը` O
3. Քիմիական բանաձևը`O2
4. Հարաբերականա տոմային զանգված՝ Ar=16
5. Հարաբերական մոլեկուլային զանգված` Mr=32
6. Իզոտոպները—16O,17O,18O
7. Դիրքը պարբերական համակարգում` կարգաթիվը-8, պարբերությունը-2, խումբը-6
8. Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը` 8 նեյտրոն, 8 էլեկտրոն, 8 պրոտոն
9. Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը՝ -2 +2