Рубрика: Без рубрики

Ընթերցանություն

ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։

Կարդացել եմ Դավիթ Սամվելյանի ստեղծագործություններից <<Արտագաղթած կարոտ>>։ Կերպարները մի զույգի մասին էր, որ զույգերից աղջիկը լքել է տղային։ Ինձ այս ստեղծագործությունից դուր եկավ այս հատվատվածը`

Վերքերս այրվում են սառնությունիցդ…Երանի կարոտներս էլ կարողանային սառել ու փշուր-փշուր լինել այնպես, ինչպես որ քո սառած սիրտը, միգուցե, երբ կրկին գարուն գա, կարոտիս ու սրտիդ հալոցքները կրկին միանան ու հոսեն դեպի օվկիանոս: Չնայած…օվկիանոսն էլ է լինում սառուցյալ…

Ինչու հենց սա, քանի որ շատ մարդկանց սրտեր են օվկիանոսի նման սառչում և կոտրվում դիմացինի հանդեպ։ Եվ արդյոք պետք է դիմացինին այդպես հիասթափեցնել և սառեցնել սիրտը այնպես, որ չկարողանա նորից սիրել այնպես ինչպես առաջ։ Ինձ այս ստեղծագործությունը սովորեցրեց, որ պետք չէ մարդուն ցավեցնել և նրան քո հանդեպ սառեցնել, որ չկարողանա քեզ սիրել այնպես ինչպես առաջ էր սիրում։