Այսօր ամսի 17-ին մենք մեր դասարանով գնացել էինք սահադաշտ Գեղասահքի դպրոց։ Շատ լավ անցավ բոլորս շատ էինք ուրախացել։ Դասարանի մի մասը կարողանում էին սահել, մի մասը ոչ։ Մեզ հետ էր եկել նաև մեր սիրելի ջոկատավաը ընկեր Զարինեն, մենք սահեցինք կարելի է ասել լավ ժամանակ անցկացրեցինք և եկանք դպրոց։ Ինձ համար շատ լավ անցավ և շատ հետաքրքիր`շատ շնորհակալ եմ ջոկատավարիցս, ով ուղեկցեց մեզ սահադաշտ։
День: 17 января 2020
Ավանդական ղափամայի պատրաստությունը
Ղափաման հայկական ավանդական կերակուր է, որ հիմնականում պատրաստում են տոն օրերին, օրինակ՝ Նոր տարուն, հարսանիքներին և այլն: Այս կերակուրը պատրաստման մի քանի տարբերակ ունի, բայց բոլորի համար անպայման անհրաժեշտ է ունենալ յուղ: Դե ինչ, վերցրեք Ռեդդի յուղը, սկսեցինք։
Ըստ հյուրերի կամ ընտանիքի անդամների քանակի՝ դդումի ու բաղադրիչների չափը կարող է փոխվել: 6-8 հոգու համար պատրաստելու համար վերցրեք միջին չափի դդում:
Պատրաստման եղանակ 1
- 1 միջին չափի դդում
- 1 բաժակ բրինձ (մոտ 200գ)
- 1 բաժակ տարբեր տեսակի չրեր (մոտ 200 գ, կարող եք նաև մի քիչ շատ)
- 1 բաժակ ընկույզ (200գ)
- 1 փոքր բաժակ յուղ
- դարչին
- բահար
- աղ
Նախ լվանում ենք դդումը, վերին մասն այնպես ենք կտրում, որ այն դառնա կափարիչ։ Այնուհետև զգուշությամբ մաքրում ենք դդմի միջուկը։ Կտրատել չրերն ու ընկույզը, ավելացնել յուղի մեջ։ Այնուհետև պետք է ավելացնել նախօրոք լվացած բրինձը, մեղրը, իսկ հետո նաև ջուր՝ աչքաչափով։ Փակել դդումը կտրած կափարիչով և սպասել, մինչև բրինձը ներծծի ջուրը: Տեղավորել նախապես տաքացրած ջեռոցում: Ղափաման պատրաստ է այն ժամանակ, երբ դդումն արդեն փափկել է: