Рубрика: Без рубрики

Հանդիպում Իրինա Գասպարյանի հետ

Երեկ ամսի երեսունին մենք հանդիպել ենք Ասորեստանի բնակիչներիցմեկի հետ Իրինա Գասպարյանի հետ: Մենք կազմել էինք հարցեր ասորիների հետ կապված, այդ երկրի հետ կապված: Նա մեզ պատմեց նրանց ավանդույթների մասին, ասաց, որ  բաստուրման դա հայկական մսամթերք չէ: Հետո մենք նրան հարցրեցինք թե ինչ ընդհանուր գծեր կան հայերի և ասորիների միջև: Իրինա Գասպարյանը մեզ ցույց տվեց իր բերած Ասորեստանի այբուբենը, ցույց տվեց իրենց այբենարանը: Վերջում մենք իրեն նվիրեցինք ձեռքով պատրաստված սուրճի բաժակ: Ինձ դուր եկավ մեր հանդիպումը և զրույցը, շատ հետաքրքիր էր:

Рубрика: Հայոց պատմություն

Բարեգործություն

Սահմանել  բարեգործություն, բարերար հասկացությունները:

Բարեգործությունը`դա բարի գործն է, երբ լավ, բարի մարդը լավ բան է անում դրան կոչում ենք բարեգործություն:

Իսկ բարերարը դա մի մարդ է, ով բարի գործեր է անում մարդկանց համար` դա կլինի անապահով, դա կլինի հաշվանդամ, դա կլինի սովոական ընտանիք այդ բարերար ասված մարդը օգնում է նրանց` մթերքով, հագուստով, գումարով և այլն հենց այդ մարդուն կոչում են բարերար:

Ներկայացնել 20-րդ , 21-րդ դարի հայ բարերարներին, ընտրել այդ երկու դարաշրջանների մեկական ներկայացուցիչ, համեմատել  նրանց գործունեությունը:

Այս դարաշրջանի բարերաներից են` Լիանան, Հայկազը և Շահենը:

Ներկայացնել փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Ես որպես բարերար»

Ես որպեսճ բարերար շատ բարի գործեր կանեի կօգնեի անապահով ընտանիքներին, կօգնեի հիվանդ մարդկանց: Եվ ես դա չեմ անում, որ արժանանամ լավ խոսքերի բոլորը ինձ գովեն, սիրեն ոչես դրա համար չեմ անում ես անում եմ բարեգորցություն քանի որ սիրում եմ մարդկանց լավ տրամադրություն պարգևել և ինչքան կարող եմ օգնել մարդկանց: Ճիշտ է ես չեմ դառնալու բարերար, սակայն հնարավոր  է, որ մարդկանց ղնդրանքով օգնեմ մարդկանց:

Рубрика: Ֆիզիկա

Տատնումներ

Տատանումը դա ինչ-որ մի մեծության փոփոխություն է, որը ճշտության կամ մոտավորապես կրկնվում է ժամանակի ընթացքում։

Рубрика: Без рубрики

Այցելություն գեղասահքի դպրոց

Այսօր ամսի 17-ին մենք մեր դասարանով գնացել էինք սահադաշտ Գեղասահքի դպրոց։ Շատ լավ անցավ բոլորս շատ էինք ուրախացել։ Դասարանի մի մասը կարողանում էին սահել, մի մասը ոչ։ Մեզ հետ էր եկել նաև մեր սիրելի ջոկատավաը ընկեր Զարինեն, մենք սահեցինք կարելի է ասել լավ ժամանակ անցկացրեցինք և եկանք դպրոց։ Ինձ համար շատ լավ անցավ և շատ հետաքրքիր`շատ շնորհակալ եմ ջոկատավարիցս, ով ուղեկցեց մեզ սահադաշտ։

Рубрика: Без рубрики

Ավանդական ղափամայի պատրաստությունը

Ղափաման հայկական ավանդական կերակուր է, որ հիմնականում պատրաստում են տոն օրերին, օրինակ՝ Նոր տարուն, հարսանիքներին և այլն: Այս կերակուրը պատրաստման մի քանի տարբերակ ունի, բայց բոլորի համար անպայման անհրաժեշտ է ունենալ յուղ: Դե ինչ, վերցրեք Ռեդդի յուղը, սկսեցինք։

Ըստ հյուրերի կամ ընտանիքի անդամների քանակի՝ դդումի ու բաղադրիչների չափը կարող է փոխվել: 6-8 հոգու համար պատրաստելու համար վերցրեք միջին չափի դդում:

Պատրաստման եղանակ 1

  • 1 միջին չափի դդում
  • 1 բաժակ բրինձ (մոտ 200գ)
  • 1 բաժակ տարբեր տեսակի չրեր (մոտ 200 գ, կարող եք նաև մի քիչ շատ)
  • 1 բաժակ ընկույզ (200գ)
  • 1 փոքր բաժակ յուղ
  • դարչին
  • բահար
  • աղ

Նախ լվանում ենք դդումը, վերին մասն այնպես ենք կտրում, որ այն դառնա կափարիչ։ Այնուհետև զգուշությամբ մաքրում ենք դդմի միջուկը։ Կտրատել չրերն ու ընկույզը, ավելացնել յուղի մեջ։ Այնուհետև պետք է ավելացնել նախօրոք լվացած բրինձը, մեղրը, իսկ հետո նաև ջուր՝ աչքաչափով։ Փակել դդումը կտրած կափարիչով և սպասել, մինչև բրինձը ներծծի ջուրը: Տեղավորել նախապես տաքացրած ջեռոցում: Ղափաման պատրաստ է այն ժամանակ, երբ դդումն արդեն փափկել է:

Рубрика: Без рубрики

Կենտրոնական բանկում

Բարև ձեզ ես Նարեն եմ, ես սովորում եմ միջին դպրոցի 8-ի 7 դասարանում։ Մենք երեկ Հունվարի 15-ին դասարանով գնացել էինք Կենտրոնական բանկի թանգարան, ունեինք էքսկուրսավար ում անունն էր Աստղիկ, նա պատմեց հին ժամանակների մետաղական կոպեկների մասին նաև պատմեց, թե առաջ երբ որ գումար չկար մարդիկ ինչ-որ բան գնելուց առաջ ինչ էին տալիս փողի դիմաց, օրինակ` մորթի, խխունջներ, թանկարժեք թևնոցներ և այլն։

Նաև պատմեց, որ երբ որ կոպեկի վրա գրված է Անի կամ Դվին դա նշանակում որ հենց այնտեղ է հատվել։Շատ հետաքրքիր անցավ մենք վերջում ստացանք փոքրիկ նվերներ և բոլորս գոհ հեռացանք։

Рубрика: Տեխնոլոգիա

Ուսումնական չրանոց Միջին դպրոցում

Վերջերս Միջին դպրոցի ջերմոցը վերափոխվեց ուսումնական չրանոց-չորանոցի: Նորամուտը մեկնարկեցինք մեծ քանակությամբ արքայանարնջի չիր պատրաստելու տեխնոլոգիայով:  Դժվարը սկիզբն էր… հետո նորամուծություն չրանոցի աշխարհում` գազարի չիր. դեռ կպատմենք… Իսկ չրի պատրաստման աշխատանքը առիթ էր մի գործի շուրջ նորից համախբվելու: Գործը սկսել ենք մեծ ոգևորությամբ` մեծով, փոքրով. ու հաջախ վազում ենք չրանոց ու ստուգում` ինչքան են չորացել մեր ամանորյա չրերը:

Рубрика: Կենսաբանություն

Դելֆինների մասին

Դելֆինները պատկանում են կաթնասունների դասի,կետանմանների կարգի,ատամնավոր կետերի ենթակարգին։Դելֆինները ունեն շուրջ 40 տեսակ։Դելֆինների մարմնի երկարությունը 1-3 երբեմն մինչև 10 մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավել ատամ։Սովորաբար նրանք ապրում են վտառներովյուրաքանչյուրում 15-40 կենդանի։ Լողում են ժամում 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելունօդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն` խեցգետնակերպերով։Ունենում են մեկ ձագ, որին 4-6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆինները ապրում են 50,մայրերը 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։