Рубрика: Գրականություն

Նամակ…

Ես կարդացի Չարլի Չապլինի նամակը ուղված իր աղջկան, ինձ շատ դուր եկավ և եթե ես գրեի իմ աղջկան նամակ ապա կգրեի այլ կերպ օրինակ այսպես` Բարև աղջիկս ես այս նամակը գրելով ուզում եմ ասել որ ես քեզ շա~տ հարազատ մարդ եմ չեմ ուզում ասել թե ով եմ, վորովհետև շատ վատ եմ զգում և գլուխս կախում եմ քո առջև: Այս նամակով ուզում եմ ասել, որ քեզ շատ եմ կարոտել և շատ կցանկանայի տեսնել քեզ քանի որ շատ եմ ուզում գրկել և համբուրել քեզ: Ես քեզ շատ բան ունեմ պատմելու, ասելու, կիսվելու շա~տ…

ՈՒզում եմ ասել, որ ես քեզ շատ երկար տարիներ առաջ եմ թողել ու հեռացել կներես, բայց պատճառը չեմ կարող ասել քանի որ շատ երկար պատմություն է իսկ ես չեմ ցանկանում, որպեսզի ավելին իմանաս: Ես երբ դու փոքր էիր շատ եմ քեզ համար հեքիաթներ կարդացել, շատ եմ խաղացել քեզ հետ քանի որ դու մենակ էիր, մենք միասին շատ ենք ուրախացել, շատ ենք տխրել միասին, ես շատ եմ անկեղծացել քեզ հետ թեև դու փոքր էիր բայց ինձ գրկելով և համբուրելով շատ էիր մխիթարում և մտածում էի կարծես ամեն ինչ հասկանում ես, բայց ափսոս ոչ: Շատ չեմ ուզում հոգնեցնել քեզ իմ նամակով ուզում եմ ասել, որ ես քեզ թողնելուց հետո ապրել եմ փողոցներում, աղերսել եմ մարդկանց որպեսզի ինձ օգնեն մի փոքր գումարով , որ գայի ու հասնեի քեզ, գտնեի ու ամուր գրկեի քեզ և համբուրեի: Ես ինձ համարում էի հաշվանդամ քանի որ դու կողքիս չէիր ես ինձ համարում էի կործանված մի մարդ ով կյանքում ամենասխալ բանն է արել թողել է իր դստերն ու հեռացել: ՈՒզում եմ ասել հիշիր ինչքանել դու աղքատ լինես, կամ ինչքանել հարուստ գտնվիր բարերար և ունեցածիցդ մի քիչ բաժանիր հիվանդ, անապահով և ողորմելի մարդկանց ովքեր առավոտից մինչև ուշ գիշեր փող են մուրում, որ կարողանան իրենց զավակներին պահել, գնալ հասնել իրենց երեխաներին, որ ինչպես ես այնպեսել ուրիշները գրկեն իրենց զավակին ու համբուրեն ինչպես ես էի ցանկանում, բայց այդպեսել ցանկությունս չկատարվեց: Իմացիր դստրիկս ես քեզ շատ եմ կարոտում և կկարոտեմ և հիշիր միշտ այն ամենը ինչ որ ասացի ու միշտ երախտապարտ եղիր մարդկանց: Դե ինչ այսքանն էր իմ նամակը լավ մնա համբուրում եմ քեզ:

Քեզ շատ սիրող քո մայր:

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Ազատությունը կարող է լինել`մտքի,բարքի,մասնագիտության,կրոնի։ Ինձ համար ազատությունը լավ բան է քանի ոը դու երբ ազատ ես լինում դու ինքդ ես որոշում ինչ անես, ուր գնաս, սովորես չսովորես և այլն…

Շատ ինձ դուր է գալիս մտքի ազատությունը քանի որ մտքի ազատության ժամանակ դու ինքդ կարողանում ես քո որոշումները կայացնել և անկախ քեզանից դառնում ես ինքնուրույն մարդ ։ Չեմ սիրում կրոնի ազատությունը, քանի որ կրոնի ազատության ժամանակ դու ինքդ ես որոշում դառնալ քրիստոնյա հավատալ Աստծուն թե ոչ։ Սիրում եմ շատ մասնագիտության ազատությունը քանի որ այդ ժամանակ դու ինքդ ես ընտրում քո մասնագիտությունը։