Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:
Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):
Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:
Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:
- Նա վաղուց էր ձանձրացել-ընկերոջից (ումի՞ց):
- Նա թաքցրեց իր անհանգստությունը-մայրիկից(ումի՞ց):
- Ես ոչ մի կերպ չեմ կարողանում –հեռախոսից (ինչի՞ց) ազատվել:
- Նա մեզ չզրկեց-խաղից (ինչի՞ց):
- Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում-ինձնից (ումի՞ց):
Ընդգծիր անջատման խնդիրները:
- Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
- Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
- Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք…
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
- Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
- Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:
Վերլուծիր նախադասությունը:
- Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:
Կետադրիր.
- Աղթամար կղզին, որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
- Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է` հարավից հյուսիս պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
- Լուսաբացի առաջին սարսուռը` թարմ ու պայծառ, սահում էր արթնացած մակերեսի վրայից:
- Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա, եկեղեցու հնչուն զանգակի պես:
- Նրա հրացանը նշանից շեղվեց, և իր թնդյունով աղավնուն քնից զարթնեցրեց:
- Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
- Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
- Դժվարին, չարքաշ կյանքի ընթացքում` հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան երազի պես շքեղացած, քաղցր:
- Լուրը `իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
- Ցանքսերը`երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին ծեր, թե մանուկ, կին, թե տղամարդ:
Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):
- Իր նպատակը լավ պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի:
- Ինչ եղավ այդ պահին, ինքն էլ չիմացավ:
- Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
- Պատրաստ էր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
- Այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիր խառնեց փոշով ու աղբով: