Рубрика: Գրականություն

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր

ճառագայթ եմ բոսոր,

Աչքերս,հեշտօրոր,

Այնքան լույս ունեմ,որ

 Կժպտամ

Մտերիմ

Արևին…

ՈՒ վարդեր կերևան

Արևին

Ոսկեղեն

Հոգուն…

Ես այսօր, ես այսօր

Արեգակ եմ բոսոր…

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ես այսօր արեգակ եմ բոսոր

Ես այսօր ճառագայթ եմ  բոսոր

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Արևի նման պայծառ է:

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Ես մտածում եմ որ դա հաջողության լուսի մասին է խոսքը:

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ես երջանիկ պահերին նմանվում եմ տերևներին որոնք աշնանը անդադար թապվում են, օրորվում են, պարում են…

Ես նաև նմանվում եմ ծառերին որոնք քամու ժամանակ օրորվում են,նաև նմանվում եմ ես ինքս ինձ`ուրախանում եմ, ուրախությունից թրչկոտում եմ ինչու չէ նաև պարում եմ ու անդադար ուրախությունից բղավում:

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание:

Определите окончания прилагательных.

Домашнее задание: Определите окончания прилагательных.

  1. В большинство городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
    2. 
    новых городов, этих новых городов, этих городах, медицинских институтов, в этих новых городах, консерваторий, больших стадионов, драматических театров, театров оперы и балета
Рубрика: Հայոց լեզու

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

  • Նա վաղուց էր ձանձրացել-ընկերոջից (ումի՞ց):
  • Նա թաքցրեց իր անհանգստությունը-մայրիկից(ումի՞ց):
  • Ես ոչ մի կերպ չեմ կարողանում –հեռախոսից (ինչի՞ց) ազատվել:
  • Նա մեզ չզրկեց-խաղից (ինչի՞ց):
  • Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում-ինձնից (ումի՞ց):

Ընդգծիր անջատման խնդիրները:

  • Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
  • Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
  • Հոգնեցի գրքերից անհամար,

Աշխարհից այս խավար ինձ տարեք…

Փրկեցեք մտքերից այս անծայր,

Փրկեցեք խոսքերից այս խելոք…

  • Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
  • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

  • Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին, որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է` հարավից հյուսիս պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը` թարմ ու պայծառ, սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա, եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց, և իր թնդյունով աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
  8. Դժվարին, չարքաշ կյանքի ընթացքում` հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը `իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը`երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին ծեր, թե մանուկ, կին, թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

  •  Իր նպատակը լավ  պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի:
  •  Ինչ եղավ  այդ պահին, ինքն էլ չիմացավ:
  • Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
  • Պատրաստ էր  մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
  •  Այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիր խառնեց փոշով ու աղբով:
Рубрика: Հայոց պատմություն

Տանը

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

19 դարի մշակույթի կենտրոններն էինԿոստանդոպոլիսը և Թիֆլիսը:ՈՒսումնական հաստատություններ կայինՎենետիկում, ՍուրբՂազար կղզում Վնական դպրոցը, Կոստանդոպոլիսում`Սկյուտալի դպրոցը, Էջմիածնում `1763թ. Սիմեոն երևանցու հիմնած դպրոցը, Աստրախանում 1810թ. Աղաբաբյան դպրոցը, Մոսկվայում 1815թ. Լազարյան ինստիտուտը, Թիֆլիսում 1824թ. Ներսիսյան դպրոցը, 1837թ. և 1838թ. Երևանում և Շուշիում թեմական դպրոցներ բացվեցին և Վենետիկում բացվեց Ռաֆաելյան դպրոցը:

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Առաջին տպագրությունը Աստվածաշունչն էր 1666թ. Ամստերդամում Ոսկան երևանցու ջանքերով տպագրվեց այս գիրքը: Ես կցանկանայի ավելի շատ արկածային թեմայով ստեղծել իմ գիրքը:

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Չամչյան Միքայել

Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց…» աշխատության առաջին ամբողջական հրատարակության տիտղոսաթերթը (1784 թ., Վենետիկ) 

Միքայել Չամչյանը պատմաբան է, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ: Նրա «Պատմություն Հայոց…» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո:Չամչյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Սբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762 թ-ից Չամչյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր: 1769 թ-ին օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776–89 թթ-ին վարել է Սբ Ղազարի, 1789–91 թթ-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823 թթ-ին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:Չամչյանը 1779 թ-ին հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801–59 թթ-ին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ.) աշխատությունը: Այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից: Ի տարբերություն հայ ավանդական պատմագրության՝ Չամչյանը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: Առանձին հայ մատենագիրների անտիպ ձեռագիր աշխատություններ Չամչյանը համեմատել է, սրբագրել բնագրային աղճատումները, ապա համադրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նկարագրված դեպքերի ճշմարտացիությունը: Նյութը շարադրելիս գրքի լուսանցքում նշել է աղբյուրը: Ունենալով կրոնական պատմահայեցողություն՝ պատմական իրադարձությունները գնահատել է որպես «գերաշխարհիկ» կամքի արտահայտություն, պայմանավորել նախախնամությամբ, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը:Չամչյանի «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ Չամչյանը ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները:Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո…» ծավալուն (շուրջ 1000 էջ) դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թ-ին, Կալկաթայում):Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր. անհրաժեշտ է համարել հայկական դպրոցը եվրոպականացնելը և ժողովրդի շահերին ծառայեցնեը: Դասավանդվող առարկաների ծրագրում գերապատվությունը տվել է հայագիտությանը: Չամչյանին աշակերտել են հայտնի մտավորականներ Ղուկաս Ինճիճյանը, Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը և ուրիշներ:Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով Չամչյանը բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել է «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն այս նախաձեռնությունը դատապարտել են թե՜ Էջմիածինը, թե՜ Վատիկանը:

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

Կերպարվեստի բնագավառում հայտնի էին Հկոբ և Աղաթոն Հովնաթանյանները:

Մի նկարի պատմություն. Էդվարդ Մունկ, «Հիվանդ աղջիկը»

Նորվեգացի էքսպրեսիոնիստ նկարիչ, արվեստի տեսաբան Էդվարդ Մունկը հայտնի է իր դեպրեսիվ, մահ ու սարսափ պատկերող նկարներով: Նրա նկարների տրամադրությունները փոխանցվում են դիտողներին, դրանց վերլուծությամբ զբաղվում են արվեստի տեսաբանները, հոգեբանները, սոցիոլոգները և շարքային արվեստասերները: Ձեզ ենք ներկայացնում նրա՝ «Հիվանդ աղջիկը» հայտնի նկարը:

983617955

«Հիվանդ աղջիկը». 1885-1886 թթ.

Նկարում պատկերված է կարմրահեր հիվանդ աղջնակ՝ բազկաթոռի մեջ: Նրա կողքին սևազգետ տխուր կին է: Սենյակն ընդհանուր առմամբ մութ է և մռայլ: Նկարի միակ լուսավոր բանը մեռնող աղջկա դեմքն է՝ ասես առանձին տեղից լուսավորված լինի: Թեպետ այս նկարի բնորդը 11 ամյա Բեթսի Նիլսենն է եղել, բայց նկարը Մունկի քրոջն է պատկերում՝ Սոֆիին: Սոֆին մահացել էր թոքախտից, երբ Մունկը 14 տարեկան էր: Նույն հիվանդությունից էր մահացել նաև նրանց մայրը, երբ նկարիչը դեռ 5 տարեկան էր: Մոր մահը այնքան էլ լավ չէր հիշում, իսկ ահա քրոջ մահը շատ մեծ հետք է թողել Մունկի հոգում՝ դարձնելով նրան դեպրեսիվ: Այդ դեպքն իր կնիքն է թողել նաև Մունկի գեղարվեստական աշխարհընկալման վրա. նրա բոլոր նկարներում դեպրեսիա, ցավ, մահվան ու սարսափի տրամադրություն կա: Նրա այստեսակ աշխարհընկալման պատճառներից մեկն էլ հոր՝ չափազանց խիստ և եռանդուն հավատացյալ լինելն էր. «Իմ հայրը բռնկուն և կրոնամոլ մարդ էր, ես նրանից ժառանգել եմ խենթության ծիլեր: Վախի, ողբի և մահվան ոգին ինձ ուղեկցում էր ծնվածս օրվանից», – գրում է Մունկը:

Քննադատները շատ խիստ արտահայտվեցին այս նկարի մասին՝ մեղադրելով Մունկին նրանում, որ անավարտ գործ է ներկայացրել իրենց դատին: «Լավագույն բանը, որ կարող  ենք անել Մունկի համար, նրա նկարների կողքով լուռ անցնելն է», – գրել է ժամանակի լրագրողներից մեկը:

Չնայած դրան՝ Մունկն իր այս նկարը համարում էր իր ամենակարևոր ստեղծագործություններից մեկը: Նա ընդհանուր թվով տարբեր տարիներին արված 6 նկար ունի, որոնք պատկերում են քրոջ մահը:

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ: