Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն ոտքով կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում իր խորհրդավորությամբ էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր ընկերոջ միջոցով:
  • Աղջկա մազերը կապված էինժապավենով:
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր չեմպիոնով:
  • Հարցերին պատասխանող պարոնը ուղեկցողի միջոցով մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջենքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:/ձևի պարագա/
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկԿարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

Ցորենները-ենթակա

Ծփում էին-ստորոգյալ

Արտերում-տեղի պարագա

Հասած-որոշիչ

Մշակները-ենթակա

Մրսում էին-ստորոգյալ

Հողի-վորոշիչ

Խրամատներում-տեղի պարագա

Շարժում էին-ստորոգյալ

Ձգանը-ուղիղ խնդիր

Հրացանի-հատկացուցիչ

Ձեռքերով-միջոց

Անվարժ-որոշիչ

և-համադաս.շաղկապ

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք` երեխաներս հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս` շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի ջրի` լեռնային ապարները մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան` ձին բերելու գնացած,ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում, և մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա` որպես մշտաբորբոք փարոս, և վառվում է հրով ` անշեջ, բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ ` Վիտտորիո Էմմանուել, բարակ, երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը/ուղիղ խնդիր/ դրել էր բերանին/հանգում/ և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:/ուղիղ խնդիր/
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ /ուղիղ խ./և մանրամասն հարցեր/ուղիղ խ./ տվեց:
  4. Բոլորին/ուղիղ խ./ հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:/ուղիղ խ./
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին/հնգում/ և բացեց ժանգոտած դուռը:/ուղիղ խ./

Оставить комментарий