Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն ոտքով կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում իր խորհրդավորությամբ էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր ընկերոջ միջոցով:
  • Աղջկա մազերը կապված էինժապավենով:
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր չեմպիոնով:
  • Հարցերին պատասխանող պարոնը ուղեկցողի միջոցով մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջենքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:/ձևի պարագա/
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկԿարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

Ցորենները-ենթակա

Ծփում էին-ստորոգյալ

Արտերում-տեղի պարագա

Հասած-որոշիչ

Մշակները-ենթակա

Մրսում էին-ստորոգյալ

Հողի-վորոշիչ

Խրամատներում-տեղի պարագա

Շարժում էին-ստորոգյալ

Ձգանը-ուղիղ խնդիր

Հրացանի-հատկացուցիչ

Ձեռքերով-միջոց

Անվարժ-որոշիչ

և-համադաս.շաղկապ

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք` երեխաներս հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս` շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի ջրի` լեռնային ապարները մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան` ձին բերելու գնացած,ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում, և մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա` որպես մշտաբորբոք փարոս, և վառվում է հրով ` անշեջ, բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ ` Վիտտորիո Էմմանուել, բարակ, երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը/ուղիղ խնդիր/ դրել էր բերանին/հանգում/ և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:/ուղիղ խնդիր/
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ /ուղիղ խ./և մանրամասն հարցեր/ուղիղ խ./ տվեց:
  4. Բոլորին/ուղիղ խ./ հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:/ուղիղ խ./
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին/հնգում/ և բացեց ժանգոտած դուռը:/ուղիղ խ./

Рубрика: Հայոց լեզու

Հանգման խնդիր

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին — ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

  • Լավան մոտենում էր քաղաքին:
  • Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում անտառապահին:
  • Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին:
  • Անսպասելի ես հանդիպեցի ընկերոջս:
  • Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան վրանին:

Գտնել հանգման խնդիրները:

  • Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
  • Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:(ուղիղ խնդիր)
  • Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
  • Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
  • Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:

  • Աշակերտը մի անգամ հարց/ուղիղ խնդիր/ ուղղեց վարպետին:/հանգման խնդիր/
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը/ուղիղ խնդիր/ անգլիացիներին:/հանգում/
  • Դասղեկը գիրքը/ուղիղ խնդիր/ հանձնեց երեխային:/հանգում/
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր/ուղիղ խնդիր/ եմ ասում հին քաղաքին,/հանգում/ իմ ընկեր Անդոյին:/հանգում/
  • Աստված Մովսեսին/հանգում/ պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Կետադրել:

  1. Արևը`որպես մի վիթխարի լուսարձակ,ր գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
  2. Շողերի շեկ խրձերի մեջ` ջրի խորքը թափանցած, դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
  3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին` Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
  4. Մի աղջիկ կա` հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ` ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը` բոբիկ ու ցողաշաղախ:
  5. Մի առավոտ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը` ավանակը, և նրանք ճանապարհ ընկան:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեք կրավորական:

  1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը:

Սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը դուրս էին բերվում սպասավորների կողմից:

  • Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:

Գառնին չի կարող գրավվել նույնիսկ ամիրապետի զորքերի կողմից:

  • Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էին մարդկանց հոգիները:

Մարդկանց հոգիները մեղմորեն պարուրվում էին խորհրդավոր հնչյունների կողմից:

  • Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:

Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրի և նիզակի կողմից:

  • Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները:

Խիտ սաղարթները քնքշորեն օրորվում էին զեփյուռի կողմից:

Рубрика: Համաշխարհային պատմություն

Օսմանյան Թուրքիան և Իրանը

Տանը

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն:

Ավանդական հասարակության մյուս բնորոշ գիծը գյուղական համայնքի ամրությունն էր։ Պետական հարկերը գանձվում էին ոչ թե առանձին հողագործներից, այլ համայնքից:

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ:

Նոր ժամանակներում Ասիայի երկրներն իրենց զարգացմամբ սկսեցին հետ մնալ եվրոպական երկրներից։ Դա պայմանավորված էր արևելյան հասարակություններին բնորոշ մի շարք առանձնահատկություններով։ Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դա գալիս էր հնուց։ Ամբողջ երկրի մասշտաբով հասարակական աշխատանքները ի վիճակի էր կազմակերպել և ղեկավարել պետությունը։

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:
  • 1789-1807թթ.-Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ.-Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը

1826թ.-Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը

1839 և 1856թթ.-Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին

1863թ.-Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»

1796թ.-Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ

  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/:

 Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Վաղ միջնադարի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել Իրանի տարբեր արքաներ՝ Շապուհ 2 Երկարակյացը, Հազկերտ 2, Խոսրով 2 Փավրեզը և ուրիշներ: Հայաստանի երկրորդ բաժանումից և արաբական արշավանքներից հետո հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ: Ուշ միջնադարում շահ Աբաս 1 հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուրքը, հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ Նախքան Իրանի իսլամական հեղափոխությունը հայության թիվը հասնում էր 200 հազարի: 20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։

Рубрика: Հայոց լեզու

Սլավոնական համալսարանում

Մենք  ընկեր Գոհարի  հետ գնացինք Սլավոնական համալսարան և այնտեղ ծանոթացանք իրենց ուսման համակարգին. նրանք ունեին սպորտ դահլիճներ, ունեին ֆուտբոլի, թենիսի և բասկետբոլի դաշտեր: Նրանք մեզ համար հյուրասիրություն էին կազմակերպել, հյուրասիրությունից հետո մենք դիտեցինք մի գեղարվեստական  ֆիլմ, որի անունն էր <<Я подарю тебе победу>>, որի ռեժիսորը Արսեն Աղաջանյանն էր, և նրա որդին` Տիգրանը, նույնպես խաղում էր ֆիլմի մեջ: Շատ հետաքրքիր և հուզիչ ֆիլմ էր, նաև շատ ուսուցողական: Ինձ շատ դուր եկավ այդ համալսարանը, և հուսով եմ, որ հետագայում կընդունվեմ այդ համալսարան: