Մի անգամ Սահարայի անապատում բեդվի ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած: Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում Մարդիկ քանի~ օր են թափառում ջրհորի հասնելուհամար:Քանի~ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա: Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծեր: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպես է աճում:
Բեդվիններն ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ:
Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
Ընկնում էր-գահավիջում էր
Հիացել էին-սքանչացելէին
Նորից ու նորից-անընդհատ
Երևա-հայտնվի