Շառլ-Մորիս դը Թալեյրան (ֆր.՝ Charles Maurice de Talleyrand-Périgord) (փետրվարի 2, 1754[1] կամ փետրվարի 13, 1754[2][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն — մայիսի 17, 1838[3][1][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար (1797 թվականի հուլիսի 15 — 1799 թվականի հուլիսի 20, 1799 թվականի նոյեմբերի 22 — 1807 թվականի օգոստոսի 9, 1814 թվականի մայիսի 13 — 1815 թվականի մարտի 20), Ֆրանսիայի վարչապետ (1815 թվականի հուլիսի 9 — 1815 թվականի սեպտեմբերի 26)։
Նապոլեոնյան Կայսրության վառ դիվանագետներից էր, որին սակայն Նապոլեոնը չէր վստահում, ինչի պատճառով շատ հաճախ չէր կատարում նրա խորհուրդները։ Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնը ուղղակի առանց նրա չէր կարող վարել իր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Նապոլեոնը փայլուն զորավար էր և վատ դիվանագետ չէր (նա շատ բռնկուն բնավորություն ուներ և չէր կարողանում երկար բանավիճել, հիմնական փաստարկը, որին գրեթե ոչ մեկ չէր կարողանում հակադարձել՝ իր հզոր բանակն էր) ու նախընտրում էր անձամբ որոշել տերության արտաքին քաղաքականությունը և քայլերը, որոնք ինչպես ցույց տվեց պատմությունն անիրականալի էին։
Հայտնի է, որ ի սկզբանե Թալեյրանը շատ լավ էր տրամադրված Նապալեոնի նկատմամբ և նույնիսկ համակրում էր նրան, սակայն Նապոլեոնի ծրագիրը՝ իր իշխանությունը հաստատել ողջ Եվրոպա մայրցամաքում, համարում էր ցնդաբանություն և անիրականալի։ Այդ կապակցությամբ Նապոլեոնին արտահայտած իր դիրքորոշման և որոշ անձնական այլ պատճառներից ելնելով նրանց փոխհարաբերությունները վատթարանում են և Նապոլեոնը դադարում է վստահել Թալեյրանին։Евгений Викторович Тарле- Талейран
Հայտնի է, որ Նապոլեոնը ուղղակի Ֆրանսիաիր կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ։ Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը։ Բնականաբար, լինելով դիվանագետ, նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական Կայսրության հետ, բայց և այնպես, Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը՝ դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ։
19-րդ դարի ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիական Կայսրությունից։ Հենց սրա համար էր Թալեյրանը պնդում Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Անգամ այնտեղ հասավ, որ նա հենց իր քայլերով թշնամի դարձրեց Բոնապարտին ու Ալեքսանդրին։ Նապոլեոնը ճակատագրական սխալ էր թույլ տվել այդ վճռական բանակցություններում վստահելով Շառլ-Մորիս Թալեյրանին, ով հանդես էր գալիս յուրօրինակ ավստրիական գործակալ։
Ուղղակի անհրաժեշտ է նշել որ Թալեյրանը, լինելով շատ հեռատես հասկանում էր, որ թեև Նապոլեոնին դեռևս հաջողվում է հաղթանակներ տանել մեկը մյուսի հետևից, այդ իրավիճակը չի կարող շարունակվել հավերժ և Նապոլեոնը վաղ թե ուշ պարտվելու է, այդ իսկ պատճառով իր կաշին փրկելու համար՝ ինչպես նա արել է իր ողջ կյանքի ընթացքում, «լքում» է իր տիրակալին, որին մինչ այդ համակրում էր։ Հարկ է նշել, որ նա գումար էր ստանում ոչ միայն Ավստրիայից, այլ բոլոր նրանցից ով կարող էր վճարել։ Այդ թվում նաև Ռուսական կայսրից՝ Ալեքսանդր 1-ինից՝ սկսած Էրֆուրտի հանդիպումից, որին նա տեղեկատվություն էր տրամադրում հսկայական գումարների դիմաց։ Նա ուներ նույնիսկ ծածկանուն՝ «Աննա Իվանովնա»Александр I и Талейран։