ՆԵՐԳՈՐԾՈՂ ԽՆԴԻՐ
Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:
Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: — Թոռները սիրվում են պապի կողմից – ներգործող խնդիր:
Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: — Նամակը բարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:
Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:
Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):
- Հանցագործը քննադատվում էր դատավորի կողմից:
- Բնությունը փոխվում է եղանակից:
- Վայրենիներն ազատ արձակվեցին
- Կեսօրին փողոցները փակվել էին մարդկանց ցույցից:
- Հրատապ լուրը հայտնվեց լրագրողի կողմից:
Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
- Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում տատիկի կողմից:
- Երկրաշարժից քանդվել է նրա խարխուլ կացարանը:
- Ծանր հիվանդը բուժեց Անհրաժեշտ դեղի կողմից
- Ամպերը ծածկվեցին երկնքի կողմից:
- Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից:
- Օրհնանքի ղոսքեր ասվեց ծերունի Մովսեսի կողմի
- Սուփռա փռվեց սեղանին,գինի դրվեց Նուբարի կողմից:
Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
- Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները:
- Սիմոնը արագ լրացրեց հինգ դիմում:
- Նրա աշակերտները լուսավորում էին ամրոցը ամեն գիշեր:
- Բերրի պտղածառերը,խաղողի որդերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպի ներսը:
- Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն:
Նախադասությունը կետադրել և վերլուծել.
- Զինվորները արյունաթաթախ ու քրտնած բերում էին Զոհրակին` գնդի հրամանատարին:
Զինվորները-ենթակա
Արյունաթաթախ ու քրտնած-որոշիչ
Բերում էին-ստորոգյալ
Զոհրակին-ուղիղ խնդիր
Գնդի-հատկացուցիչ
Հրամանատարին-ուղիղ խնդիր
Կետադրիր:
- Փչում էր թափանցող քամի մարտին հատուկ թեթև հանդարտ բայց սառը:
- Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Սիլվան Էմմայի:
- Երեքն էլ` Էմման ամուսինը և Սիլվան անցան փողոցը:
- Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր, աստղերը սովորականից խաղաղ:
- Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ սև լիքը ,սերմերով ձմերուկի, և սեխի գլխապտույտ առաջացնող բույր էր տարածվել շուկայում:
Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:
- Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ:
- Ակնհայտ էր, թե ով է գողացել հացը:
- Պարզ չէր, թե ինչ է լինելու մեր վիճակը:
- Երևում էր, որ առաջին անգամ է այստեղ:
- Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից: