Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Լսողական վերլուծիչներ

Լսողական վերլուծիչներ-վերլուծիչը գործառական համակարգ է,որն ապահովում է ներքին և արտաքին միջավայրից ստացված տեղեկատվության ընկալումը , վերամշակումը զանազանումը:Վերլուծիչի կենտրոնական բաժինը մեծ կիսագնդերի կեղևի համապատասխան գոտին է, որտեղ իրականացվում է գրգիռի վերլուծումը և վերջնական զանազանումը:Խլություն,համրություն:

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Ենթակա

ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:

1. Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:

2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է փշաքաղված գետը:

3. Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին:

4. Մի տեղ աշնան կանաչ Ընդգծիր արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):

5. Նա ճակատս համբուրեց, և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:

6. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ, և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:

7. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանը ծածկվում փարթամ կանաչով:

8. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:

9. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:

10. Արահետը վերջացավ,և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

1. Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:

2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):

3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:

4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:

5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:

2. Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:

3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:

4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց: 5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:

1. Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:

2. Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:

3. Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:

4. Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:

5. Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

1. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:

2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:

3. Ես այդ թափածդ արցունքներից ծնված Բողոքն եմ:

4. Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:

5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝ օվկիանոսագիտությանը նվիրված:

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ

ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ

Հետևյալ բայերը բաժանիր երկու խմբի՝ վ կրավորական մասնիկ ստացող և չստացող:

• սիրել, ատել, գրել, պատասխանել, կանչել, քայլել, գողանալ, հեռանալ, մրսել, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել, նստել:

վ կրավորական մասնիկ ստացող –սիրել,գրել,գողանալ,հեռանալ, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել:

վ կրավորական մասնիկ չստացող-ատել, պատասխանել, կանչել, քայլել, մրսել, նստել:

Այն բայերը, որոնք ստանում են վ կրավորական մասնիկը, պահանջում են որևէ առարկա կամ անձ (ուղիղ խնդիր), որ կկրեն այդ գործողությունն իրենց վրա: Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր:

Հարցերի փոխարեն լրացրու ուղիղ խնդիր — բառ, նախադասություն:

• Մի ականատես նկարագրում էր (ի՞նչը) դեպքը: • Բնության ուժերը փոխում են (ո՞ւմ) մարդկանց:

• Վայրենիներն ազատ արձակեցին (ո՞ւմ) գերուն: • Վերջապես արևը տաքացրեց (ի՞նչը) քաղաքը:

• Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան (ի՞նչը) Գառնիի տաճարը: Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:

• Արևը վերևից կրակ է թափում:

• Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

• Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

• Ամպերը ծածկեցին երկինքը:

• Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:

• Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց, խրատներ կարդաց Նուբարին:

• Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

Նախադասությունը վերլուծել.

• Գարնան առատ անձրևները ջրեցին չորացած դաշտերն ու այգիները:

Անձրևները-ենթակա Ջրեցին-ստորոգյալ Դաշտերն ու այգիները-ուղիղ խնդիր Առատ-որոշիչ Գարնան-հատկացուցիչ Չորացած-որոշիչ Կետադրիր:

1. Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

2. Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

3. Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել:

4. ՓարավոնիՌամզես Չորրորդի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:

5. Քարտեզի վրա տարբեր գույներով օգտակար հանածոների մետաղի, քարի հանածոներն են նշված: 6. Խառնարանի մյուս կողմում ուրիշ հսկայական տիեզերանավեր կան ու այնտեղից մեզ են նայում:

7. «Ապոլոն-11» տիեզերանավով ամերիկացի տիեգերագնացներըԱրմսթրոնգը, Օդրինը և Կոլինգը Լուսին էին թռչում:

8. Հենց ջրի եզրին նարնջագույն, ծանր առարկա տեսավ ռեգբիի գնդակի նման: 9. 1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև, իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում` յոթանասուներեք:

10. Մարդիկ, միմյանցից հարյուրավոր քայլ հեռու կանգնած, իրար հետ շշնջոցով կարող են խոսել: