Պարզ համառոտ
և պարզ ընդարձակ նախադասություններ
Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող
բառերը:
- Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր-Ես նշմարեցի
- Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները-Ներկվել էին
- Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա-կկշտանա
- Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ-Ես ունեմ
- Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես-Դողում էր
Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:
Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ,
որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր
անդամներին:
- Կատուն բռնում է կծիկը:
- Քամին փչեց ներս:
- Դելֆինները լողում էին ափ:
- Արահետը ձգվել էր դեպի կիրճը:
- Գետերը քանդում են ժայռերը:
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
- Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
- Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
- Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
- Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
- Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով
ստորոգյալի հետ:
- Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —- (երևալ):
- Գարնան արևոտ —— ինձ (հիշեցնել), որ մայիսն է:
- ——
(հալածել) մառախուղի թանձր քուլաները:
- Ճապոնիայում (թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող ——:
- —— բաց ակվարիումից դանդաղ (լողալ) դեպի ազատություն:
Քամին,
օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Հետևություն արա:
Գտիր համաձայնության սխալները:
- Մի մասը լռում են:
- Երեմն ընկերոջ հետ գնացին:
- Ընդունվում է պատվերներ:
- Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:
- Պահանջվում է վարորդներ:
Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝
վերլուծելով օրինակները:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
- Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում
երկիրը:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ
էին լինում:
Հետևություն արա:
Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
- Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
- Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
- Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
- Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում
դրանց վերանալու մասին:
- Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ
են եղել:
- Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
- Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ
են դառնում:
- Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
- Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
Վագրը ծառի
ետևից մռնչաց և անտառը ս